Կոտայքում ադամանդագործության զարգացման լուրջ հեռանկարներ կան. նախատեսվում է 3000 աշխատատեղ ստեղծել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Կոտայքում ադամանդագործության զարգացման լուրջ հեռանկարներ կան. նախատեսվում է 3000 աշխատատեղ ստեղծել

10:19 06.03.2019

Հայաստանի Կոտայքի մարզում ադամանդագործության ոլորտում նկատելի ակտիվություն է արձանագրվել: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն «Արմենպրես»ի հետ զրույցում նշեց, որ Աբովյան քաղաքում ներկայում ադամանդագործության ոլորտում գործում է 80-100 աշխատատեղ ունեցող ընկերություն: Առաջիկայում այս ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների թիվը կավելանա:

«Կան գործարարներ, որոնք, պայմանավորված հետհեղափոխական քաղաքական իրադրությամբ, մտադրված են Աբովյանում աշխատելով, ներգրավել խոշոր ներդրումներ: Այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր արդեն իրականացվում են: Վերջերս սկսվել են մեծ ծավալով շինարարական աշխատանքներ Աբովյանում՝ նախկին «Սիրիուս» գործարանի տարածքում: Այդտեղ են կահավորվելու ադամանդագործության արտադրամասերը: Նախատեսվում է, որ Հոնկոնգում, Դուբայում գործող ադամանդագործական ընկերությունները գրասենյակ կբացեն Աբովյանում և արտադրություն կսկսեն: Այսինքն՝ այդ ընկերությունների արտադրական արդյունքը կլինի Հայաստանում: Բիզնես պլանի համաձայն՝ առաջիկա տարիներին նախատեսվում է 3 հազար աշխատատեղ ստեղծել»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը: Նա տեղեկացրեց, որ ընկերությունները նախատեսում են նաև ուսուցման ծրագիր իրականացնել, որ շինարարության ավարտին զուգահեռ վերապատրաստված մասնագետներ լինեն: Մարզպետը տեղեկացրեց, որ արդեն հանդիպել է գործարարներին: Նա իր աջակցությունն է հայտնել նրանց:

Մարզպետը նշեց, որ այս պահին էլ մարզում գործում է 7-8 ադամանդագործական միջին ձեռնարկություն, որոնց արտադրանքն արտահանվում է ռուսական, եվրոպական շուկաներ:

Հաջորդ ուղղությունը, որ մարզը զարգացնում է, զբոսաշրջությունն է: Այդ շրջանակում ներկայում երկու խոշոր հյուրանոցային համալիրների կառուցման ծրագիր է իրականացվում: Դրանից բացի՝ բարձր լեռնային բնակավայրերում աշխատանքներ են ընթանում էկոտուրիզմի ենթակառուցվածքների զարգացման, ներդրումներ բերելու առումով:

«Դրա վառ օրինակը Լեռնանիստ համայնքում ձմեռային տուրիզմի զարգացման ծրագրերն են: Ենթակառուցվածքների զարգացմանը զուգահեռ տեղեկատվական լուրջ աշխատանք տարվեց, որից հետո տուրիստական ակտիվությունը նկատելի էր: Կցանկանայի նշել Սևաբերդում էկոգյուղի ծրագրի մասին, որը նույնպես ընթացքի մեջ է: Ամբողջացվում է նախագծանախահաշվային փաթեթը»,- ասաց մարզպետը:

Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ մարզի համար կարևոր ուղղություններից է ինտենսիվ այգեգործությունը, տեխնոլոգիական գյուղատնտեսությունը: Ըստ նրա՝ այս ուղղությամբ էլ կա առաջընթաց: Մարզում շուրջ 90 հա ջերմոցային տնտեսություն կա, ևս 17 հա չորս համայնքում ներկայում հիմնվում է:

Ծրագրեր են նախատեսված վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Առկա է իտալա-իսպանական համատեղ ձեռնարկության հետ կնքված հուշագիր, որի համաձայն՝ մարզում կկառուցվեն հողմակայաններ: Դրանից բացի՝ արևային կայաններ կկառուցվեն մի շարք համայնքներում:

«Ի դեպ, ուզում եմ նշել վերելակների արտադրության մասին: Չարենցավանում կհիմնվի 60-70 աշխատատեղով վերելակների արտադրությամբ զբաղվող ընկերություն: Չինական կողմի այցին ենք սպասում՝ տարածքի հարցը հստակեցնելու համար: Նրանց կողմից ներկայացված չափանիշներին համապատասխան մենք առանձնացրել ենք 5 տարածք, որից էլ չինական կողմը կընտրի հարմարը»,-ասաց նա:

Մարզպետի խոսքով՝ իրենց հաշվարկներով, ընթացիկ տարվա համար նախատեսված ծրագրերով կհիմնվի 1000-ից ավելի աշխատատեղ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները

21:16 02.08.2025

Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները

Ինչպես կանխատեսվել էր, այսօր հանրապետությունում դիտվել է բարձր ջերմային ֆոն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել, որ մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները. Արենի` 42.6°C (40°C` 2011թ.), Երևան` 41.9°C (40.8°C` 2000թ.), Արտաշատ` 40.9°C (40.7°C` 2011թ.), Ապարան` 33.5°C (32.2°C` 2000թ.): ...

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

20:22 02.08.2025

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...

BACK_TO_TOP