Ընտրական օրենսգիրքը մեծ բարեփոխումների կարիք ունի. Վահագն Հովակիմյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Ընտրական օրենսգիրքը մեծ բարեփոխումների կարիք ունի. Վահագն Հովակիմյան

11:41 06.03.2019

Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական 6 և նախագահական 5 ընտրություններ, և 3 հանրաքվե, բայց այդ բոլոր ընտրություններից հետո ընդդիմությունը բողոքի ալիք է բարձրացրել, հանրության մեծամասնությունը վստահություն չի ունեցել ընտրությունների արդյունքների նկատմամբ: Այս մասին այսօր խորհրդարանում ասել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը:

«Ամեն անգամ այդ բողոքի ալիքը զսպելու համար, այսպես ասենք, մեղադրյալի աթոռին նստեցնում էին Ընտրական օրենսգիրքը: Այսինքն՝ մեղադրողը, պարզվում էր, Ընտրական օրենսգիրքն է: Ընտրական օրենսգիրքը փոխվում էր, բայց ընտրությունների նկատմամբ ընտրողների վերաբերմունքը չէր փոխվում»,- ասել է պատգամավորը:

Պատգամավորի խոսքով՝ ընտրական բարեփոխումները փոխել են ընտրությունները կեղծելու գործիքները: Նա ասել է, որ եթե նախկինում ընտրողներին ուղղորդում էին բռնություններով, լցոնումներով, ապա 2017 թվականին ընտրությունների արդյունքների ելքն ընտրատեղամասից դուրս էր որոշվում:

Ըստ պատգամավորի՝ վերջին խորհրդարանական ընտրություններն ապացուցեցին, որ նույն օրենսդրությամբ հնարավոր է ունենալ հանրության լիարժեք վստահությունը վայելող ընտրություն:

«Սա ուղղակի մեկ բանի ապացույց է, որ ընտրությունների որակը ոչ թե, այսպես ասենք, օրենսդրությունը կամ համակարգն է որոշում, այլ որոշում են քաղաքական կամք դրսևորող անձինք»,- ասել է Հովակիմյանը:

Սակայն պատգամավորն այն կարծիքին է, որ Ընտրական օրենսգիրքը մեծ բարեփոխումների կարիք ունի:

«Մենք պետք է ի վերջո ստանանք Ընտրական օրենսգիրք, որն ամբողջությամբ կապահովի նաև ապագայում մշտապես ազատ, արդար ընտրությունների անցկացումը»:

SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը խորհրդարանում մարտի 5-ին ներկայացրեց 2018թ. դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացքը: Նա նկատեց՝ գործող օրենսգիրքը ևս կարգավորումներ նախատեսում էր, որոնք ընտրական գործընթացի բոլոր փուլերի նկատմամբ ապահովում էին թափանցիկություն:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP