11:00 06.03.2019
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ԱԺ-ում անդրադարձավ ընտրությունների ժամանակ արդարությունն ամրապնդելու անհրաժեշտությանը: Նա այս հարցում կարևոր անելիքներ է տեսնում, նշեց.
«Խոսքն ամենևին ընտրությունների որակի մասին չէ, գնահատվել են բարձր մակարդակի, դա ընդունել ենք բոլորս, խոսքը հետևյալի մասին է: Ի՞նչ է նշանակում պասիվ ազդեցություն, դա նշանակում է՝ երբ մարզպետը գյուղապետին ոչինչ չի ասում, գյուղապետը մտածում է՝ քանի որ մարզպետը այսինչ կուսակցությունից է, ես պիտի քվեարկեմ իրեն, քաղաքացու մասին է խոսքը, որին կարողանանք ճիշտ դաստիարակել քաղաքական իմաստով, երբ ասում ենք մութ, չի նշանակում մութ, նշանակում է լույսի բացակայություն, երբ ասում ենք ցուրտ է, չի նշանակում` ցուրտ է, նշանակում է արևի բացակայություն, երբ ասում ենք անարդարություն, չի նշանակում անարդարություն, նշանակում է արդարության բացակայություն: Փառք աստծո, արդարության խնդիրը լուծել ենք, և պետք է ամրացնենք, որի համար առաջարկություններ պետք է անենք»:
Նա որպես օրինակ բերեց իր առաջարկությունը Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու ժամանակ:
«Ես առաջարկություն էի ասել, որ այլևս սպան զինվորից 50 մ հեռավորության վրա կարողանա քվեարկել, օրինակ մեկ ուրիշը կարող էր ավելի լավ առաջարկ ունենալ և ունենայինք ավելի կատարյալ արդարություն»,- ասաց պատգամավորը:
Արձագանքելով Բագրատյանի ասածին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց հետևյալը.
«Պարո´ն Բագրատյան, եթե հիշում եք մեր ԸՕ փոփոխությունների փաթեթում ընդունված էին, որոնք ապահովում էին զինվորի և սպայի հեռավորությունը ֆիզիկական, ցավոք, նախորդ ԱԺ-ն չընդունեց մենք ունենք բոլոր հնարավորությունները անել և այդ և ավելի մեծ բարեփոխումներ, իսկ ինչ վերաբերում է հնարավոր միջադեպերին, ես ինքս գործադիրում էի, և բոլորս ջանքեր գործադրել ենք հիերարխիկ համակարգի վերջին օղակը հասցնել պահանջը, չանել ապօրինություն գործող քաղաքական ուժի օգտին և ապահովել օրինական ընտրություններ»:
17:17 03.08.2025
Գազայում սովից մահացածների թիվը հասել է 175-իԳազայի հատվածում վերջին շրջանում սովից մահացել է առնվազն 175 մարդ, այդ թվում՝ 93 երեխա: Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր Telegram ալիքում: «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներում գրանցվել է մահվան 6 դեպք՝ սովի և թերսնման պատճառով», – հայտնել է նախարարությունը։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 175-ի, այդ թվում՝ 93 անչափահաս։ Առողջապահության […] ...
17:00 03.08.2025
«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել էՍերբիայի Սուպերլիգայի երրորդ տուրի «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Որոշումը կայացվել է «Ցրվենա Զվեզդայի»` Լեհաստանի չեմպիոն «Լեխի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպմանն ավելի լավ պատրաստվելու համար։ «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 2-ին։ Սերբիայի չեմպիոնը «Լեխի» դեմ առաջին հանդիպումը կանցկացնի […] ...
16:42 03.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...
16:21 03.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ըԵրևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...
16:00 03.08.2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել ԳազանԻսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...
15:33 03.08.2025
ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունըՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...