13:13 07.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում մասնակցել է լեգենդար հետախույզներ Գոհար և Գևորգ Վարդանյանների անվան լսարանի բացման արարողությանը։
«Ես բախտ եմ ունեցել Գոհար և Գևորգ Վարդանյաններին անձնապես ճանաչելու, մենք բարեկամներ ենք»,- իր խոսքում ասել է Հանրապետության նախագահը: – «Երկար տարիներ Գոհարը և մայրս Թեհրանում ընկերուհիներ էին: Եվ երբ 1996 թվականին ես վարչապետ էի, Գևորգ Վարդանյանի հետ շատ էի խորհրդակցում, թե ինչպես կատարելագործել և կատարյալ վիճակի բերել Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզությունը:
Հայերը կարող են լինել ոչ միայն փայլուն գիտնականներ, քաղաքական գործիչներ, գործարարներ, այլև՝ աշխարհի լավագույն հետախույզները: Գոհար և Գևորգ Վարդանյաններն ապացուցել են դա: Իհարկե, հետախույզի աշխատանքը շատ բարդ աշխատանք է, և անհատը, ով դրանով զբաղվում է, պետք է ունենա բազմաթիվ որակներ: Նա պետք է փայլուն վերլուծաբան լինի, հոյակապ և ուժեղ կամքի տեր, պետք է մեկը լինի, ով կկարողանա կառավարել իր զգացումները, մարդկային տեսակի շատ լավ գնահատող լինի, այսինքն՝ դիմացի մարդուն կարողանա գնահատել և այլն: Բայց ամենակարևորը՝ պետք է լինի հայրենասեր, քանի որ չես կարող փողով կամ ուրիշ որակներով լինել հետախույզ: Պետք է բացարձակապես նվիրված լինես:
Ժամանակին Ազնավուրն ասել էր, որ ինքը 100 տոկոս հայ է և 100 տոկոս ֆրանսիացի: Իմ ճանաչած Գոհար և Գևորգ Վարդանյանները մարդիկ են, ովքեր 100 տոկոս հայ էին և 100 տոկոս ռուս: Հայ-ռուսական հարաբերությունները միշտ էլ կառուցվել են ոչ միայն ընդհանրապես մարդկային, պատմական հարաբերությունների, պատմության վրա, այլ նաև առանձին անհատների կյանքի վրա՝ լինի այդ անհատը Հովհաննես Այվազովսկին կամ Հովհաննես Բաղրամյանը, Վիկտոր Համբարձումյանը, թե Գևորգ և Գոհար Վարդանյանները:
Վարդանյանները փայլուն մարդիկ են: Ձեզ մի պարզ օրինակ պատմեմ: Տարիներ առաջ, երբ ես Մեծ Բրիտանիայում էի, պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ BBC-ն ֆիլմ կնկարահանի Վարդանյանների, Գևորգ Վարդանյանի և մանավանդ այն պատմության մասին, որը կապված է իրենց վարչապետի՝ Չերչիլի հետ: Ես ծրագիրը կազմակերպող բարերարն էի: Չերչիլի թոռնիկը՝ Սելիա Սանդերսը մեկնեց Մոսկվա՝ հանդիպելու Գևորգ Վարդանյանի հետ: Իմ կողմից միայն մեկ պայման կար՝ ես ձեզ աջակցում եմ, բայց երբ հանդիպեք, պետք է հայկական կոնյակ խմեք և բրիտանական ու ռուսական հեռուստատեսության առաջ հաստատեք, որ Չերչիլը սիրում էր հայկական կոնյակ: Սելիա Սանդերսը գնաց, այցելեց, հանդիպեց Գևորգ Վարդանյանին և վերադարձավ: Հետո հանդիպեցինք, հարցրեցի՝ ինչպիսին է տպավորությունը, ասաց, որ սիրահարված է:Մեկ ու կես ժամում Չերչիլի թոռնուհին սիրահարվել էր Գևորգ Վարդանյանին: Սա խոսում է Գևորգ Վարդանյան անձի, հզոր մարդու, խելացի ինտելեկտուալ մարդու որակների մասին»։
Հենց բուհի լսարանից նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Մոսկվայում բնակվող՝ Գոհար Վարդանյանի հետ.
«Գոհար Լևոնովնա, հիմա կանգնած եմ Բրյուսովի համալսարանի այն գեղեցիկ սենյակում, որը կրելու է քո և Գևորգի անունը: Շնորհավորում եմ»,- ասել է նախագահը: – «Այս գեղեցիկ սենյակը ձեր երկուսի՝ լեգենդար, շատ ջերմ մարդկանց անունն է կրելու: Այստեղ ուսանողները սովորելու են և հիշելու ձեզ: Այստեղ էկրան կա, որտեղ բազմաթիվ լուսանկարներ են ցուցադրվում: Լուսանկարների մեծ մասին ծանոթ եմ, քանի որ Ձեր տանը տեսել եմ: Բայց ամեն անգամ նայելիս հիշողություններ են արթնանում: Քեզ առողջություն: Հաջորդ անգամ երբ լինեմ Մոսկվայում, կհանդիպենք, կխոսենք, ինչպես նախորդ անգամ»։
14:43 03.08.2025
Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում14:26 03.08.2025
Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամՈւկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...
13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...
13:23 03.08.2025
Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...
13:06 03.08.2025
Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբումԹենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...
12:47 03.08.2025
The Sunday Times. Մեծ Բրիտանիան Գազայից տարհանում է 300 ծանր հիվանդ երեխաներիՄեծ Բրիտանիայի կառավարությունը մշակում է մինչև 300 ծանր հիվանդ երեխաների Գազայի հատվածից պետական կլինիկաներում բուժման համար տարհանելու ծրագրեր: Այս մասին հաղորդում է The Sunday Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Հաղորդվում է, որ ծրագրի մանրամասները պաշտոնապես կհայտարարվեն առաջիկա շաբաթներին: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին, ներքին գործերի նախարար Իվետ Կուպերը և առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը համատեղ […] ...