22:14 07.03.2019
5000-ից ավելի բնակիչ ունեցող Ազատան գյուղը մարզի այն համայնքներից է, որն ամբողջությամբ գազաֆիկացված է և տնտեսությունների մեծ մասն օգտվում է կապույտ վառելիքից, իսկ այլընտրանքային էներգիայի աղբյուրներից օգտվելը դարձել է ժամանակի պահանջը:
Արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագիրը գյուղ էր հասել 2018-ի ամռանը: Մեկ տարի չանցած՝ գյուղապետարանը, դպրոցն ու մանկապարտեզն արդեն օգտվում են արևային էներգիայից: 70 կՎտ/ժամ հզորության կայանը նպաստելու է գյուղի կարիքների ճիշտ օգտագործմանը: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։
«Վերականգնվող էներգիան լուրջ դեր է խաղում ցանկացած երկրի էներգետիկ անվտանգության ընդհանուր ռազմավարության գործում: Այս նախագծի իրականացումը անչափ կարևոր է ոչ միայն համայնքի, այլև երկրի համար: Հույս ունենք, որ Ազատանը օրինակ կծառայի նաև այլ համայնքներին ու կնպաստի արևային էներգիայի կիրառմանը»,- ասել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան։
Արևային էներգիայի օգտագործումը թույլ կտա նվազեցնել էներգետիկ այն ծախսերը, որոնք մինչ այդ կատարել են գյուղապետարանը, դպրոցն ու մանկապարտեզը: Գյուղապետարանի հաշվարկները ցույց են տալիս, որ այդ խնայողությունները կարող են հասնել տարեկան 2 մլն դրամի:
70 կՎտ/ժամ հզորության կայանը հնարավորություն ունի տարեկան 100 կՎտ/ժամ էլեկտրաէներգիա արտադրել, ամբողջ հզորությամբ գործարկել նախատեսում են հետագայում: Արևային կայանների կիրառումով ոչ միայն տնտեսումների, նաև բնապահպանական խնդիրներն են լուծվում ։
Նոր Կյանքի գյուղապետը այսպիսի մի կայան էլ իրենց գյուղում կառուցելու ծրագիր է ներկայացրել կառավարություն: Գյուղապետարանը պատրաստ է համաֆինանսավորում կատարել, մնում է ֆինանսավորող մյուս կողմի համաձայնությանը հասնել: Ազատանի գյուղապետարանն արևային ֆոտովոլտային կայանի արտադրած հոսանքը վաճառելու է նաև Հայաստանի էլցանցերին, 1 կՎտ-ի արժեքն էլ հաշվարկվել է 22.5 դրամով: Էլեկտրաէներգիայի վաճառքից ստացած եկամուտն էլ կծախսեն համայնքի այլ կարիքները հոգալու համար:
10:43 04.08.2025
Թայսոնը անվանել է պատմության մեջ չորս մեծագույն բռնցքամարտիկներինՋեք Դեմփսին, Սոնի Լիստոնը, Մուհամեդ Ալին և Ջորջ Ֆորմանը պատմության մեծագույն բռնցքամարտիկներն են: Այս կարծիքը հայտնել է նախկին անվիճելի աշխարհի չեմպիոն Մայք Թայսոնը Ազգային բասկետբոլի ասոցիացիայի քառակի չեմպիոն Շաքիլ Օ’Նիլի YouTube ալիքին տված հարցազրույցում: Երբ Թայսոնին հարցրել են, թե ով է պատմության մեջ լավագույն բռնցքամարտիկը, նա նշել է իր անունը։ Թայսոնը 58 տարեկան է, պրոֆեսիոնալ […] ...
10:40 04.08.2025
Հիմնանորոգվում է Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածըՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ130+100-կմ134+500 հատվածը։ 4.4կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածը սկսվում է Գյումրու վերջնամասից և հասնում մինչև Մայիսյան բնակավայր։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...
10:20 04.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 4-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 4-ի 08։00 դրությամբ կազմել է 20.8 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:09 04.08.2025
Մի քանի ժամով կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
10:00 04.08.2025
Xinhua․ Չինաստանը կթողարկի ֆիլմ ճապոնական բիոլաբորատորիաների մասինՉինաստանը Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ կթողարկի ռեժիսոր Չժաո Լինշանի «731» պատմական ֆիլմը, որը պատմում է իմպերիալիստական Ճապոնիայի կենսաբանական լաբորատորիաների մասին, հաղորդում է «Սինհուա»-ն։ Նրա խոսքով՝ ֆիլմը կթողարկվի սեպտեմբերի 18-ին՝ 1931 թվականին Ճապոնիայի կողմից Հյուսիսարևելյան Չինաստանի օկուպացիայի սկզբի օրը (Մուկդենի միջադեպ): Ֆիլմը հիմնված է մարդկանց վրա անցյալ դարի առաջին կեսին ճապոնական № 731 […] ...
09:53 04.08.2025
Թրամփը հայտնել է, որ Ուիթքոֆը Ռուսաստան կայցելի օգոստոսի 6-7-ըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը Ռուսաստան կժամանի օգոստոսի 6-7-ը։ Սպիտակ տան ղեկավարը, օգոստոսի 3-ին, Նյու Ջերսի նահանգի Բեդմինստեր քաղաքից Վաշինգտոն թռչելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ուիթկոֆը «կենտրոնացած է սահմանի վրա»։ «Ես նկատի ունեմ Գազայում ժողովրդին սնունդ հասցնելը։ Կարծում եմ՝ նա կարող է Ռուսաստան մեկնել հաջորդ […] ...