Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը հայտարարում է զեղչերի միամսյակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը հայտարարում է զեղչերի միամսյակ

14:31 08.03.2019

Կանանց տոների միամսյակի առիթով Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում զեղչեր են հայտարարվել կրծքի մամոգրաֆիկ և սոնոգրաֆիկ հետազոտության, վահանաձև գեղձի սոնոգրաֆիկ հետազոտության, գինեկոլոգիական խորհրդատվության, սոնոգրաֆիայի և ՊԱՊ թեստի համար: 50 տոկոս զեղչ է հայտարարվել քթի պլաստիկ և վիրաբուժական վիրահատությունների համար: Այս մասին մարտի 8-ին ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը և ասուլիսը սկսեց շնորհավորանքով:

«Մեր հայ կանայք ուրիշ նյութից են պատրաստված, ուրիշ մարդիկ են: Պետք է խոնարհվենք իրենց առաջ, որ մենք կանք: Առողջություն եմ ցանկանում, քանի որ, աշխատելով այս ոլորտում, ինձ համար պարզ է դառնում, որ ամենակարևորն առողջությունն է, դրա կորստի դեպքում աչքիդ ուրիշ բան չի երևում»,- ասաց Խաչանուշ Հակոբյանն ու խոսեց առողջության մասին:

Քաղցկեղի՝ ամենահաճախ հանդիպող տեսակը կրծքագեղձի և արգանդի պարանոցի քաղցկեղն է, հիմա սրանցից հետ չի մնում, ակտիվացել ու երիտասարդացել է նաև վահանաձև գեղձի քաղցկեղը: Վահանաձև գեղձն էնդոկրին համակարգի ղեկավարն է, որն էլ իր հերթին ամբողջ օրգանիզմի համար է պատասխանատու:

«2019-ին կատարվել է վահանաձև գեղձի 334 հետազոտություն, որի դեպքում նաև բարակ ասեղային ասպիրացիա է կատարվել, որը կատարվել է 162 դեպքում, և գրանցվել է 54 քաղցկեղ: Սա թիվ է, որն իսկապես մտահոգության տեղիք է տալիս: Այս 54-ը միայն կանայք չեն, այլև տղամարդիկ, երեխաներ: Մեր կենտրոնում կատարում ենք կոմպլեքս հետազոտություն բոլոր քաղցկեղների դեպքում, կանխարգելում: Մենք խնդրում ենք, որ հասարակությունը հիշի, որ պետք է առանց գանգատի այցելի, տարին մեկ անգամ ստուգվի»,- ասաց Խաչանուշ Հակոբյանը:

Տարին մեկ անգամ ստուգվելու դեպքում հնարավոր է լինում բացահայտել նախաքաղցկեղային փուլը, երբ դեռ չի ձևավորվել քաղցկեղը և վտանգ չի սպառնում: Կանխարգելման շնորհիվ հաջողվել է փրկել 9500 մարդու կյանք: Վաղ հայտնաբերման դեպքում հիվանդը կսահմանափակվի փոքր վիրահատական միջամտությամբ, որից ընդամենը փոքր սպի կմնա:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

12:11 03.08.2025

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

Ամերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

11:56 03.08.2025

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

11:42 03.08.2025

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

11:22 03.08.2025

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

11:08 03.08.2025

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP