Շիրակում և Սյունիքում բնակարանային գողությունների կանխարգելման ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+22.09 oC

Շիրակում և Սյունիքում բնակարանային գողությունների կանխարգելման ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն

14:47 09.03.2019

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ՀՀ դատախազության կոլեգիայի՝ փետրվարի 27-ին կայացած նիստում դրվել է 2019թ. ընթացքում բնակարան ապօրինի մուտք գործելու միջոցով կատարվող գողության դեպքերի դեմ պայքարն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու խնդիրը: Այդ համատեքստում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից տարածքային դատախազություններին տրվել էին կոնկրետ հանձնարարություններ, այդ թվում նաև՝ նշված հանցագործության համար ռիսկային գոտիների քարտեզագրման և այդ հատվածներում պարեկային ծառայություներն ուժեղացնելու, մարզպետարանների և համայնքային իշխանության մարմինների հետ համագործակցությամբ անվտանգության տեխնիկական միջոցների կիրառման ուղղությամբ  քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:

Ի կատարումն գլխավոր դատախազի հանձնարարությունների՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը և Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը մարզպետների՝ համապատասխանաբար Տիգրան Պետրոսյանի և Հունան Պողոսյանի, մարզերի համայնքների ղեկավարների, ինչպես նաև իրավապահ մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարների  և ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացրել են  խորհրդակցություններ: Դրանց ընթացքում քննարկվել են նշված մարզերում արձանագրված բնակարանային գողության դեպքերի ավելացման պատճառները, այդ հանցատեսակի կանխարգելման բացահայտման ուղղությամբ համատեղ միջոցառումների իրականացմանն առնչվող հացրեր:

Ուսումնասիրությունները  վկայում են, որ 2018թ. Շիրակի մարզի տարածքում արձանագրվել է բնակարանային գողության 91 դեպք, ինչը 20-ով կամ 28.2 տոկոսով ավելի է նախորդող տարվա ցուցանիշի համեմատ: Մտահոգիչ է համարվել հատկապես բնակարանային գողություններով բացահայտման ցուցանիշի անկումը՝ 2017թ. 49.3%-ի փոխարեն  2018 թ.-ին կազմելով՝ 22%:

Իսկ Սյունիքի մարզի տարածքում արձանագրվել է բնակարանային գողությունների 36 դեպք, որոնցից բացահայտվել է 8-ը կամ 22-ը: Մինչդեռ 2017թ.-ին արձանագրվել է 18 դեպք, բացահայտվել՝ 7-ը կամ 38,8:  Իսկ բնակարանային գողությունների մեծ մասը կատարվել են մարզերի խոշոր քաղաքներում:

Խորհրդակցությանը մարզի դատախազները, արձանագրելով բնակարանային գողությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումների անբավարարությունը՝ կարևորել են բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքային ոստիկանության ակտիվ համագործակցությամբ համատեղ կանխարգելիչ միջոցառումների մշակումն ու իրականացումը:

Ընդգծվել է այս հանցագործության տեսանկյունից ռիսկային համարվող բնակավայրերում՝ մասնավորապես ամառանոցային հատվածներում ոստիկանական հսկողությունն ուժեղացնելու, բազմաբնակարան շենքերի մոտակայքը և դրանց մուտքերը տեսախցիկներով զինելու, շենքերի մուտքերի դռները հատուկ, կոդավորվող փականներով հագեցնելու ուղղությամբ գործուն քայլերի ձեռնարկումը:

Շիրակի մարզի դատախազությունում կայացած խորհդրակցության արդյունքում ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ առ այն, որ համայնքների պատասխանատուների և ոստիկանության աշխատակիցների միջև կստեղծվի աշխատանքային հարթակ, որի շրջանակներում առաջիկա օրերին կհստակեցվեն առաջնահերթ տեղադրվելիք տեսախցիկների և կոդավորվող դռների քանակները: Արդյունքներից ելնելով՝  համայնքների ավագանիները կքննարկեն համայնքների բյուջեներից անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու հարցը:

Սյունիքի մարզի դատախազի կողմից հրավիրված խորհրդակցությանը համայնքների ղեկավարները նշել են, որ չնայած արդեն իսկ հաստատվել են բյուջեի ծրագրերը և ֆինանսական միջոցները բավարար չեն համայնքների ամբողջ տարածքում անվտանգության համակարգեր տեղադրելու համար, սակայն միջոցներ կձեռնարկեն հնարավորությունների սահմաններում փուլ առ փուլ կարգավորել առկա խնդիրը։ Մարզի դատախազը հավաստիացրել է, որ հնարավորինս սեղմ ժամկետում թիրախավորված ռիսկային հատվածներում անվտանգության համակարգերի տեղադրման հարցում առանձնակի հետևողականություն է դրսևորվելու:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լարսը բաց է

00:30 15.06.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

00:18 15.06.2025

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

00:13 15.06.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

23:59 14.06.2025

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

Երևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

23:54 14.06.2025

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

23:49 14.06.2025

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...

BACK_TO_TOP