ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի մի շարք հանձնարարականներ դեռևս մնում են չկատարված. զեկույց ՀՀ ԱԺ ընտրությունների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+26.09 oC

ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի մի շարք հանձնարարականներ դեռևս մնում են չկատարված. զեկույց ՀՀ ԱԺ ընտրությունների մասին

15:54 09.03.2019

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը հրապարակել է Հայաստանում 2018թ. դեկտեմբերի 9-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին վերջնական զեկույցը: Դրանում նշվում է, որ ընտրությունները համապարփակ ձևով կարգավորվում են սահմանադրությամբ և 2016թ. ընտրական օրենսգրքով:

Զեկույցում փաստվում է, որ ընտրական օրենսդրության 2018թ. մայիսի փոփոխություններով ընդլայնվել է այն անձանց ցուցակը, որոնց արգելվում է քարոզչություն իրականացնել, վերացվել են ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ սահմանափակումները և խստացվել կամ ներմուծվել են պատժամիջոցներ և տույժեր ընտրական հանցագործությունների համար՝ համաձայն ԺՀՄԻԳ և «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախկին հանձնարարականների:

Այդուհանդերձ, նշվում է, որ ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի մի շարք այլ հանձնարարականներ դեռևս մնում են չկատարված, այդ թվում այնպիսիք, որոնք վերաբերում են քարոզարշավի ֆինանսավորման կանոնակարգումներին, ընտրական վեճերի հետ կապված բողոք բերելու իրավունքի սահմանափակումներին և թեկնածուների քաղաքացիության հետ կապված պահանջներին: Ընտրություններից կարճ ժամանակ առաջ կառավարությունը նախաձեռնել էր ընտրական օրենսգրքի բարեփոխում՝ փորձելով զգալի փոփոխություններ մտցնել ընտրական համակարգում և ընտրությունների այլ ասպեկտներում: Ազգային ժողովը չհաստատեց առաջարկվող փոփոխությունները:

Ազգային փոքրամասնություններին մանդատ տրամադրելու մասին

Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ Ազգային ժողով անցնում են առնվազն 101 պատգամավորներ երկաստիճան համամասնական ընտրակարգով՝ մեկ փակ համապետական ցուցակով և 13 բաց տարածքային ցուցակներով: Ի հավելումն դրա, լրացուցիչ չորս մանդատ է հատկացվում վերջին մարդահամարի տվյալներով ամենամեծ մշտական բնակչություն ունեցող չորս ազգային փոքրամասնություններին: Եթե հաղթանակած կուսակցությունը կամ դաշինքը ստանում է սկզբնական 105 մանդատների երկու երրորդից ավելին, խորհրդարան անցած ընտրապայքարի մյուս մասնակիցներին տրամադրվում են լրացուցիչ մանդատներ՝ միասնաբար մեկ երրորդի փոքրամասնություն կազմելու համար: Այս ընտրություններից հետո հատկացվել են ընդհանուր թվով 27 լրացուցիչ մանդատներ:

ԿԸՀ աշխատանքի մասին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) իր աշխատանքը կատարել է արհեստավարժ կերպով ու թափանցիկության պայմաններում և պահպանել է օրենքով սահմանված բոլոր ժամկետները՝ չնայած ժամանակի սղությանը: ԿԸՀ-ն և Տարածքային ընտրական հանձնաժողովները (ՏԸՀ) վայելում էին ընտրական շահառուների վստահությունը: Մինչ ԿԸՀ բոլոր որոշումները հրապարակվել են սահմանված ժամկետներում, ՏԸՀ որոշումներն ընտրությունների ժամանակահատվածում առցանց չեն հրապարակվել: ԿԸՀ-ն իրականացրել է ընտրողների ուսուցման համապարփակ արշավ՝ քաջալերելով քվեարկության մասնակցությունը, բացատրելով քվեարկության ընթացակարգերը և նախազգուշացնելով ձայների առքուվաճառքի արգելքի մասին:

ԸԸՀ-ների կազմավորումը

Ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովները (ԸԸՀ) կազմավորվել են օրենքով սահմանված ժամկետներում: ԸԸՀ վերապատրաստումները ընդհանուր առմամբ գնահատվել են դրական: Այնուհանդերձ, ընտրությունների արդյունքների ամփոփման արձանագրություններում նկատվել են բազմաթիվ տեխնիկական սխալներ, ինչը մատնանշում է, որ այս մասով հետագա ուսուցման կարիք կա:

Ընտրողների ցուցակների մասին

ԺՀՄԻԳ ԸԴԱ զրուցակիցներից շատերն ընդհանուր առմամբ վստահություն են հայտնել ընտրողների ցուցակների ճշգրտության նկատմամբ: Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը շարունակական ջանքեր է ձեռնարկել ընտրողների տվյալները թարմացնելու ուղղությամբ: Ընտրողները ողջամիտ հնարավորություն են ունեցել դիմելու ցուցակներում ուղղումներ կատարելու կամ քվեարկությանը մասնակցելու նպատակով ըստ ժամանակավոր բնակության վայրի գրանցվելու համար: Ընտրությունների օրը ընտրողների նույնականացումն արվել է ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումների միջոցով՝ բազմակի քվեարկության կանխարգելման նպատակով:

Օրենքի պահանջի համաձայն, և չնայած տվյալների գաղտնիության մասին մտահոգություններին՝ ԿԸՀ-ն առցանց հրապարակել է քվեարկությանը մասնակցած բոլոր ընտրողների ցուցակները՝ անձնական տվյալներով և ստորագրություններով: Դատարանի վճռով անգործունակ ճանաչված անձինք չունեն ընտրելու իրավունք, ինչը հակասում է հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական իրավունքների ոչ ողջամիտ սահմանափակումների վերացման մասին միջազգային պարտավորություններին:

Ներառական և թափանցիկ գործընթացում ԿԸՀ-ն գրանցել է հայտ ներկայացրած բոլոր ինը կուսակցությունների և երկու կուսակցությունների դաշինքների ընտրացուցակները:
Թեկնածուները պետք է լինեն բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ և բնակիչներ նախորդող չորս տարիների ընթացքում: Մեկից ավելի քաղաքացիություն ունեցող անձանց առաջադրվելու իրավունքի սահմանափակումները հակասում են ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորություններին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին:

Կանայք քաղաքականության մեջ

Կանայք մնում են թերներկայացված քաղաքականության մեջ: Քաղաքական կուսակցությունները գրանցել են կին թեկնածուների ընդհանուր թվի 32 տոկոսը, իսկ նորընտիր Ազգային ժողովում պատգամավոր կանայք կազմում են 24 տոկոս: Կուսակցությունները հազվադեպ են կին թեկնածուներին դարձրել իրենց քարոզարշավի կենտրոնական դեմք:

Կանայք շատ քիչ դեպքերում են քարոզարշավ իրականացրել միայնակ և հազվադեպ են ելույթով հանդես եկել քարոզարշավային հանրահավաքներում: Որոշ կին թեկնածուներ, իրենց սեռով պայմանավորված, դարձել են նաև ստորացնող հռետորաբանության թիրախ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը վետո է դրել Խամենեիին սպանելու Իսրայելի ծրագրի վրա․ Reuters

20:55 15.06.2025

Թրամփը վետո է դրել Խամենեիին սպանելու Իսրայելի ծրագրի վրա․ Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին օրերին «վետո» է դրել Իսրայելի կողմից Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին սպանելու ծրագրի վրա, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների։ «Վերջին օրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վետո է դրել Իսրայելի կողմից Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին սպանելու ծրագրի վրա », – ասվում է հրատարակության մեջ։ Գործակալության […] ...

Մեր հրաշալի օդաչուները գտնվում են այրվող Թեհրանի երկնքում․ Նեթանյահու

20:31 15.06.2025

Մեր հրաշալի օդաչուները գտնվում են այրվող Թեհրանի երկնքում․ Նեթանյահու

Իսրայելը վճռականորեն տրամադրված է ավարտին հասցնել Իրանից եկող «կրկնակի սպառնալիքի» վերացման խնդիրը, իսրայելական կործանիչներն այժմ թռչում են «այրվող Թեհրանի» երկնքում: Այս հայտարարությունն է արել հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժողովրդին ուղղված տեսաուղերձի ժամանակ: «Մեր հրաշալի օդաչուները գտնվում են այրվող Թեհրանի երկնքում։ Մենք վճռականորեն տրամադրված ենք ավարտին հասցնել Իրանի Իսլամական Հանրապետությունից կրկնակի սպառնալիքը վերացնելու խնդիրը», – […] ...

Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ

20:27 15.06.2025

Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ

Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները հանդես են եկել համապատասխան հաղորդագրություններով՝ տրամադրելով անհրաժեշտ կոնտակտային տվյալներ, որոնց միջոցով մշտական կապ է պահպանվում ՀՀ քաղաքացիների հետ: Մշտական կապ է պահպանվում նաև […] ...

Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ

20:23 15.06.2025

Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ

Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ։ Այս մասին հայտնում է Արագածոտնի մարզպետի աշխատակազմը։ «Ինչպես մեզ տեղեկացրեց Ապարանի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Շմավոնյանը` վնասվածք ստացած անձանցից 3-ը չափահաս են, մեկը երեխա է։ Բոլորը ստացել են համապատասխան բժշկական օգնությունը, վնասվածքները վերին վերջույթների շրջանում են` միջին և թեթև ծանրության, բարեբախտաբար, կյանքին սպառնացող վտանգներ չկան»,-նշված է […] ...

Սաուդյան Արաբիան փորձում է Իրանին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ

20:10 15.06.2025

Սաուդյան Արաբիան փորձում է Իրանին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ

Սաուդյան Արաբիան Պարսից ծոցի երկրների հետ համատեղ ակտիվ դիվանագիտական ​​ջանքեր է գործադրում տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու և Իրանին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար, այս մասին հայտարարել է իրաքյան «Շաֆաք Նյուզ» տեղեկատվական պորտալը: Բարձրաստիճան դիվանագիտական ​​աղբյուրի խոսքով՝ Ռիադը այսպիսով ձգտում է ամրապնդել իր ռազմավարական դիրքը Մերձավոր Արևելքում: Հաջողության դեպքում Սաուդյան Արաբիան կպահանջի Կատարի և Օմանի տեղը որպես […] ...

Թրամփը կոչ է անում Իրանին և Իսրայելին համաձայնության գալ

19:44 15.06.2025

Թրամփը կոչ է անում Իրանին և Իսրայելին համաձայնության գալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը Մերձավոր Արևելքում լարվածության սրման ֆոնին հայտարարել է, որ Իրանն ու Իսրայելը պետք է համաձայնության գան։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները «ոչ մի կապ չունի» Իսրայելի կողմից Իրանի վրա կիրակի երեկոյան տեղի ունեցած հարձակումների հետ։ «Իրանն ու Իսրայելը պետք է գործարք կնքեն, և նրանք կկնքեն, ինչպես ես […] ...

BACK_TO_TOP