17:06 09.03.2019
Հայաստանում 2018 թ. դեկտեմբերի 9-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ վերջնական զեկույցում փաստվում է՝ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման և տեղաշարժի հիմնարար ազատությունները լիարժեք կերպով հարգված են եղել:
Քարոզարշավի ժամկետը
Քարոզարշավի պաշտոնական ժամկետը կարճ էր, սակայն քարոզչությունը սկսվել էր ավելի վաղ, ինչն արգելված չէ օրենքով: Քարոզարշավի ընթացքում արձանագրվել են ապատեղեկատվության տարածման դեպքեր, ինչպես նաև սոցիալական ցանցերում ընտրապայքարի որոշ մասնակիցների միջև ագրեսիվ և թեժ փոխանակումներ:
Վարչական ռեսուրսի կիրառման, ընտակաշառքի մասին
Վարչական ռեսուրսի չարաշահման և պետական ծառայողների վրա ճնշումների կանխարգելման նպատակով իշխանությունները համապատասխան արգելքների մասին իրազեկման բարձրացում են իրականացրել ՏԻՄ և այլ պաշտոնյաների շրջանում: Իշխանությունների, ընտրապայքարի մասնակիցների և անձամբ ընտրողների մոտ առկա էր մեծ քաղաքական կամք՝ չքաջալերելու ընտրակաշառքի կիրառումը: Դրական է, որ ընտրական շահառուներն ընտրակաշառքի կիրառման կամ այլ ընտրական խախտումների սիստեմատիկ փորձերի մասին հաղորդումներ չեն ներկայացրել:
Մի շարք ԺՀՄԻԳ ԸԴԱ զրուցակիցներ պնդում էին, սակայն, որ տեղի էր ունեցել որոշ քարոզարշավի աշխատողների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դիտորդների ներգրավում կարճաժամկետ աշխատանքային պայմանագրերի մեջ, հիմնականում մեկ կուսակցության կողմից, նրանց ձայները անուղղակի կերպով գնելու նպատակով: Նախընտրական հիմնադրամը կարող է ներառել դրամական մուծումներ և ապրանքների ու ծառայությունների տեսքով նվիրատվություններ ընտրողների, թեկնածուների և քաղաքական կուսակցությունների կողմից՝ թե՛ մուծումների, և թե՛ ծախսերի համար առավելագույն շեմերի կիրառմամբ:
Ստացված և ծախսված միջոցների մասին հաշվետվությունը
Նախքան քարոզարշավի պաշտոնական մեկնարկը ստացած և ծախսած միջոցների մասին հաշվետվություն ներկայացնելու հստակ օրենսդրական պահանջներ չկան, ինչն առավելություն է տալիս կայացած քաղաքական կուսակցություններին և նվազեցնում է քարոզարշավային միջոցների թափանցիկությունը: Որոշ թեկնածուներ շրջանցել են օրենքը՝ չօգտագործելով իրենց առաջադրած կուսակցության կամ դաշինքի նախընտրական հիմնադրամը:
Չնայած ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախկին հանձնարարականներին՝ կազմակերպչական ծախսերը, ինչպիսիք են օրինակ գրասենյակային տարածքների, հաղորդակցման, փոխադրման և աշխատակազմի վարձերի վճարները, չեն համարվում քարոզարշավային և ուստի կարող են չներառվել հայտարարագրերում՝ այդպիսով կասկածի տակ դնելով հաշվետվության համակարգի արժանահավատությունը և ընտրական շահառուներին հասանելի տեղեկատվության թափանցիկությունը:
Արտահայտվելու ազատության մասին
Սահմանադրությամբ երաշխավորված արտահայտվելու ազատությունը հարգվել է: Մինչ հեռուստատեսությունը քաղաքական տեղեկատվության հիմնական աղբյուրն է, առցանց լրատվական կայքերի և սոցիալական ցանցերի դերակատարությունը բարձրացել է: ԺՀՄԻԳ ԸԴԱ կողմից մշտադիտարկված հեռարձակողներն ընդհանուր առմամբ լուսաբանել են ընտրապայքարի բոլոր մասնակիցներին՝ նպաստելով տեղեկացված ընտրություն կատարելու համար ընտրողներին հասանելի տեղեկատվության բազմազանությանը:
Այնուհանդերձ, բազմաթիվ մասնավոր լրատվամիջոցներ քաղաքական կուսակցությունների հետ սերտորեն փոխկապակցված են թվում, իսկ դրանցից մի քանիսը ցուցաբերում են հստակ նախապատվություն:
Դիմում-բողոքների ներկայացման մասին
Չնայած ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախկին հանձնարարականներին և միջազգային լավ գործելակերպին՝ ընտրական գործընթացին առնչվող դիմում-բողոքների ներկայացման իրավունքը սահմանափակ է և հիմնականում վերապահված է վստահված անձանց ու թեկնածուներին: Մինչ բողոքների ներկայացման և քննման օրենքով սահմանված ժամկետներն ընդհանուր առմամբ ողջամիտ են, առկա են ժամանակային համընկնումներ ՏԸՀ-ների կողմից հետընտրական շրջանի բողոքների վերաբերյալ որոշումներ ընդունելու և այդ որոշումները ԿԸՀ բողոքարկելու ժամկետներում, ինչը մտահոգիչ է:
Դիտորդների մասին
Օրենքը թույլատրում է տեղամասային կենտրոնում դիտարկում իրականացնել միջազգային և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ)դիտորդներին, ԶԼՄ-ներին և վստահված անձանց ու ընտրապայքարի մասնակիցներին: ԿԸՀ-ն գրանցել է ընդհանուր թվով 17.813 դիտորդներ քաղաքացիական հասարակության 22 կազմակերպություններից:
Թեև կայացած և փորձառու ՔՀԿ-ների կողմից առկա էր ընտրությունները դիտարկելու իրական ջանք՝ ԺՀՄԻԳ ԸԴԱ մի շարք զրուցակիցների կողմից հնչել են մտահոգություններ առ այն, որ որոշ հավատարմագրված ՔՀԿդիտորդների և քաղաքական կուսակցությունների միջև առկա է ուղղակի, այդ թվում՝ պայմանագրային փոխկապակցվածություն, ինչը կարող էր կասկածի տակ դնել նրանց անաչառությունը:
Ընտրությունների օրը տեղամասային կենտրոններում ՔՀԿ դիտորդների հարաբերականորեն փոքր թիվը՝ համեմատած հավատարմագրված դիտորդների թվի հետ, խոսում է այն մասին, որ ոմանց մոտ առկա է ընտրությունների օրվա գործընթացներին հետևելու իրական հետաքրքրության կամ մտադրության պակաս:
Քվեարկության ընթացքի մասին
Ընտրությունների օրն անցել է հանգիստ, խաղաղ և առանց ընտրողների նկատմամբ ճնշումների ու ահաբեկումների: ԸՄԴԱ դիտորդները մեկնարկի և քվեարկության գործընթացը դրական են գնահատել դիտարկված գրեթե բոլոր տեղամասային կենտրոններում, ինչը խոսում է այն մասին, որ ընտրական ընթացակարգերը պահպանվել են ԸԸՀ-ների կողմից: Այնուհանդերձ, դիտարկված տեղամասային կենտրոնների համարյա երեք քառորդը հասանելի չէր տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար:
Ձայների հաշվարկի, բողոքների և վերահաշվարկի մասին
ԸՄԴԱ-ն ձայների հաշվարկը դրական է գնահատել դիտարկված բոլոր տեղամասային կենտրոններում, բացի երկուսից: Նկատվել են վստահված անձանց և դիտորդների կողմից միջամտության առանձին դեպքեր: Աղյուսակավորման գործընթացը դրական է գնահատվել գրեթե բոլոր ՏԸՀ-ներում՝ չնայած որոշ կազմակերպչական թերություններին և ԸԸՀ արձանագրություններում բազմաթիվ մանր վրիպակներ ուղղելու անհրաժեշտությանը: Ընտրական վարչարարության մարմիններն ընտրությունների օրվա խախտումների առնչությամբ ստացել են սահմանափակ թվով բողոքներ: Մասնավորապես ՏԸՀ-ները բողոքները քննելիս ակտիվորեն խորհրդակցել են ԿԸՀ-ի հետ:
ՏԸՀ-ները ձայների վերահաշվարկ են իրականացրել 57 տեղամասային կենտրոններում և՛ ընտրապայքարի մասնակից կուսակցությունների ու դաշինքների դիմումների հիման վրա, և՛ սեփականնախաձեռնությամբ: Հայտնաբերված սխալները եղել են չնչին և չեն ազդել Ազգային ժողովում մանդատների բաշխման վրա:
ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքներն ամփոփել է դեկտեմբերի 16-ին: Ընտրապայքարի մասնակիցներից և ոչ մեկն ընտրությունների արդյունքները չի բողոքարկել սահմանադրական դատարան:
Հանձնարարականները
Սույն զեկույցը ներկայացնում է հանձնարարականներ՝ ի աջակցություն Հայաստանի Հանրապետությունում ընտրական գործընթացը ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորությունների և ժողովրդավարական ընտրությունների այլ միջազգային պարտավորությունների ու չափանիշների հետ ներդաշնակեցնելու ջանքերի: Առաջնահերթ հանձնարարականները վերաբերում են ընտրական գործընթացի արդարության նկատմամբ վստահության ամրապնդմանը, ընտրական օրենսդրության բացերի և երկիմաստությունների վերացմանը, ընտրողների անձնական տվյալների պահպանմանը, կանանց քաղաքական գործընթացներին մասնակցության խթանմանը, հաշվետվողականության և քարոզարշավի ֆինանսավորման մասին հաշվետվությունների բարելավմանը, ԶԼՄ խմբագրական անկախության աջակցմանը և ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովների վերապատրաստումների բարելավմանը:
ԺՀՄԻԳ-ն իր պատրաստականությունն է հայտնում աջակցել իշխանություններին՝ ընտրական գործընթացի բարելավման և սույն ու նախկին զեկույցներում տրված հանձնարարականների կատարման հարցում:
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...