22:53 09.03.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է թիվ 19 պոլիկլինիկայի խնդրին: Հաղորդավար Արամ Աբրահամյանը հիշեցրել է, որ Վարդանյանն այնքան է զբաղվել այդ խնդրով, որ պոլիկլինիկայի տնօրենն ի վերջո նրա դեմ դատական հայց է ներկայացրել։
«2018 թվականի ամռանը մենք բազմաթիվ բողոքների և խնդրանքների հիման վրա գնացինք 19 պոլիկլինիկա և մի շարք խախտումներ արձանագրեցինք: Ընդհուպ՝ մամոգրաֆիկ սարքի չաշխատելուց: Այն չի աշխատել, բայց գրեթե ամեն օր կտրոններ են տպվել: Մենք կտրոնները ներկայացրել ենք քննչական մարմին, ոստիկանությունը զբաղվում է, և այս համակցության արդյունքում տնօրենի վրա հարուցվել է քրեական գործ՝ 309 հոդվածի 1-ին մասով: Հոդվածն իրենից ենթադրում է պաշտոնեական լիազորությունների չարաշահում», – հիշեցրել է Վարդանյանը:
Պոլիկլինիկայի աշխատակիցների հետ հանդիպել է նաև քաղաքապետ Հայկ Մարությանը, բայց տեղաշարժ չկա:
«Եթե քաղաքապետարանը կարողանում է խզել լրատվամիջոցների հետ ունեցած պայմանագրերը, խզել սրճարանների տնտեսվարողների հետ պայմանագրերը, այդ դեպքում ինչո՞ւ չի կարողանում խզի այս պոլիկլինիկայի հետ կնքված պայմանագիրը: Այն տրված է կառավարման, տրվել է 5 տարի առաջ: Պայմանագրի ժամկետը, կարծեմ, լրանում է հունիսին, ես այն պահանջել եմ, ինձ դեռ չեն տրամադրել, բայց ավագանու որոշման 5 տարին լրացել է արդեն»,- հավելել է Վարդանյանը:
Թեհմինա Վարդանյանն ասել է, որ մեկ շաբաթ առաջ շատ պատահական է պարզել, որ հաշիվները սառեցված են, ցանկացել է գումար հանել բանկոմատից ու չի կարողացել:
«Հաջորդ օրը գնացի ԴԱՀԿ և պարզեցի, որ ինձ պարոն Սամվել Սարգսյանը դատի է տվել՝ ենթադրելով իրեն զրպարտելու մեջ, որ ասել եմ՝ աննախադեպ կոռուպցիոներ տնօրեն: Ճիշտ ասած՝ ես չեմ հասկանում՝ պարոն Սարգսյանը մասնավորապես որ բառից է վիրավորվել՝ աննախադե՞պ, թե՞ կոռուպցիոներ: Սա դեռ կպարզենք»,- հավելել է Վարդանյանը ու նաև նշել, որ դատարանը շատ սեղմ ժամկետներում բավարարել է միջնորդությունը, ինչը ևս տարօրինակ է, դրվել է առավելագույն չափսի՝ 3 մլն դրամի կալանք:
«Շուտով բախվելու եմ որոշակի խնդիրների հետ՝ իմ անձնական գումարային պարտականությունները իրականացնելու հետ կապված: Հանդիպումներ ենք ունենում փաստաբանների հետ, մոտ օրերս ամեն ինչ կհստակեցվի, սպասենք հաջորդ դատական նիստերին», – ասել է Վարդանյանը:
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...