11:23 11.03.2019
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատասխանել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանի մտահոգություններին՝ կապված «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» ՊՈԱԿ-ում փակցված գնացուցակների և գոյացող հերթերի հետ:
«Բարեբախտաբար, Հայաստանում տուբերկուլյոզը վերանում է, մենք ամեն ինչ անելու ենք այն վերջնականապես հաղթահարելու համար: Ու քանի որ, բարեբախտաբար, տուբերկուլյոզը վերանում է, նաև շնորհիվ այդ ՊՈԱԿ-ի, մենք խնդիր ունենք մեր ունեցած առողջապահական հզորությունները նաև այլ նպատակներով օգտագործելու, այն վերապրոֆիլավորելու թոքաբանության ազգային կենտրոնի, որ կզբաղվի նաև այլ թոքաբանական հիվանդություններով: ՊՈԱԿ-ը լավ բժիշկներ ունի, լավ ենթակառուցվածքներ, ու ճիշտ չի լինի կորցնել այն, գնացուցակի նպատակը նաև այլ պացիենտներ ներգրավելն է»,- ասաց նա:
Թորոսյանը նշեց, որ այս քայլի նպատակը նաև ՊՈԱԿ-ի ֆինանսական վիճակը բարելավելն է: Նախարարը հայտնեց, որ տուբերկուլյոզի դեմ պայքարը շարունակվելու է, ասաց՝ տարեկան 1 մլրդ դրամ են հատկացնում այդ նպատակով ու շարունակելու են ծախսել, իսկ փորձը ցույց է տալիս, որ այդ ծախսերն արդյունավետ են: Թորոսյանի համոզմամբ՝ շուտով պոլիկլինիկաներում տուբերկուլյոզի բուժման կաբինետները վերանալու են, քանի որ կան պոլիկլինիկաներ, որտեղ այդ կաբինետում ունեն 4 բժիշկ, մեկ պացիենտ:
Նախարարը տեղեկացրեց՝ գնացուցակը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում է ներդրվել, քանի որ մարդիկ գալիս են ռենտգեն անելու, որովհետև լավ ապարատ կա, մարդիկ բժիշկի գրպանն են դնում այդ գումարը:
«Մենք շրջանառությունը սպիտակեցնելու համար ենք արել»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե ՊՈԱԿ-ում իրենց հերթին սպասող հիվանդների մեջ կարող է լինել նաև հղի կին, որը կարող է վարակվել, Թորոսյանը պատասխանեց.
«Համաճարակաբանական տեսանկյունից՝ BK-դրական դիագնոզված անձինք, որ շնչառությամբ կարող են բացիլ արտաշնչել, տանն են շարունակում բուժումը, իսկ ցանկացած այլ հերթում՝ ցանկացած այլ հիմնարկում ոչ մի երաշխիք չկա, որ չկա BK-դրական պացիենտ, որ չի վարակում այլ պացիենտի, այստեղ հակառակը՝ երբ հայտնաբերում ես, ուղարկում ես տուն՝ ստացիոնար բուժման, ավելի քիչ է վարակում, համաճարակաբանական տեսանկյունից հատուկ խնդիր չեմ տեսնում, բայց, իհարկե, հիվանդանոցը պարտավոր է հետևել կանոններին»:
20:14 01.08.2025
ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...
19:54 01.08.2025
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովումԱվստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...
19:46 01.08.2025
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել էՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։ Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...
19:21 01.08.2025
Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել էԱյսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […] ...
19:08 01.08.2025
Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենինՕգոստոսի 1-ին Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, «ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը այցելել են «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղ: Ռոմանոս Պետրոսյանը աշխատակազմին է ներկայացրել մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Տիգրան Հովսեփյանին և շնորհավորել պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակացությամբ։ Նա հույս է հայտնել, որ կարճ ժամանակամիջոցում մասնաճյուղում ևս կիրականացվեն էական բարեփոխումներ՝ քաղաքացիների սպասարկման որակը […] ...