Վահե Գրիգորյանը հուսով է, որ «Մարտի 1»-ի գործը երկու ամսից դատարանում կլինի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+19.09 oC

Վահե Գրիգորյանը հուսով է, որ «Մարտի 1»-ի գործը երկու ամսից դատարանում կլինի

23:17 16.03.2019

վահե գրիգորյան մարտի 1

«Հեռանկար»-ի տաղավարում ունեցած զրույցի ժամանակ փաստաբան Վահե Գրիգորյանն անդրադարձել է Մարտի 1-ի գործով տուժածների հարցին: Հայտնի է, որ Գրիգորյանը նրանց իրավահաջորդների շահերն է ներկայացնում:

«Ի՞նչ վիճակում է գործը, և ե՞րբ է նախատեսվում դատավարությունը»,- հարցրել է հաղորդավար Արամ Աբրահամյանը Գրիգորյանին:

«Նախաքննության ավարտն արդեն հայտարարված է: Սակայն, նախաքննությունն ամբողջությամբ ավարտված համարվել չի կարող: Կողմերը գտնվում են գործի նյութերն ուսումնասիրելու և իրենց հնարավոր միջնորդությունները նախաքննության մարմին ներկայացնելու փուլում: Դրանից հետո նախաքննության մարմինը և դատախազությունը որոշելու են միջնորդությունների հարցը, որից հետո, կախված պատասխանից, գործը հնարավոր է դատարան ներկայացվի: Ժամկետներ չեմ կարող ասել, որովհետև բազմաթիվ գործոններ կան, որոնք հաշվի առնելով՝ դա կարելի է ասել»,- ասել է Գրիգորյանը՝ հավելելով, որ հուսով է, որ գործընթացը երկու ամսից ավելի չի լինի, եթե չլինեն այնպիսի միջնորդություններ, որոնց բավարարվելու դեպքում տևական ժամանակ է պետք լինելու նախաքննությունը լրացնելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փարիզում Շառլ Ազնավուրին նվիրված հուշատախտակ է բացվել

15:30 17.05.2024

Փարիզում Շառլ Ազնավուրին նվիրված հուշատախտակ է բացվել

Շառլ Ազնավուրի հարյուրամյակի առթիվ մայիսի 16-ին Փարիզի 9-րդ թաղամասի քաղաքապետարանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել մեծ արտիստի և հումանիստի հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը։ Արարողությունը տեղի է ունեցել Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետ տիկին Դելֆին Բյուրքլիի և Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան տիկին Հասմիկ Տոլմաջյանի ներկայությամբ։ Ազնավուրյանների ընտանիքը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ապրել է Նավարեն 22 փողոցում և […] ...

«Կասկադ» համալիրի ավարտուն տեսքի երկու նախագիծ է քննարկվում

15:23 17.05.2024

«Կասկադ» համալիրի ավարտուն տեսքի երկու նախագիծ է քննարկվում

Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «WILMOTTE & ASSOCIÉS ARCHITECTES» ճարտարապետական կազմակերպություն, հանդիպել ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտին, ով ճարտարապետների խմբի հետ Երևան էր այցելել վերջերս՝ տեղում ծանոթանալու «Կասկադ» համալիրի ու Նորագյուղ թաղամասի տարածքներին: Հեղինակավոր ճարտարապետը Երևանի քաղաքապետին է ներկայացրել քաղաքաշինական երկու խոշոր ծրագրերի հայեցակարգային առաջարկները: «Կասկադ» համալիրի ավարտուն տեսքի երկու նախագիծ է […] ...

Զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են․ ՊՆ

15:07 17.05.2024

Զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են․ ՊՆ

Այսօր լրատվամիջոցներում տարածված «Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է» վերտառությամբ հրապարակման առնչությամբ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են՝ սահմանված բոլոր չափորոշիչներին համապատասխան: «Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով և սեփական ցանկությամբ, ինչն ամենևին չի նշանակում, թե […] ...

Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքներում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

15:05 17.05.2024

Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքներում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 5-11-ը (2024թ․) Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Գյումրիում՝ մայիսի 10-ին, Վանաձորում՝ մայիսի 11-ին, Հրազդանում՝ չի գերազանցել։ ...

Ֆրանսիայի Սենատում անցկացվել է «Համախմբում Հայաստանի համար և ի աջակցություն ԼՂ տեղահանված ժողովրդի» խորագիրը կրող աշխատաժողով

14:55 17.05.2024

Ֆրանսիայի Սենատում անցկացվել է «Համախմբում Հայաստանի համար և ի աջակցություն ԼՂ տեղահանված ժողովրդի» խորագիրը կրող աշխատաժողով

Մայիսի 14-ին Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետականներ» խմբակցության նախագահ, Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր ու նախագահ Բրունո Ռըտայոյի և Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի նախաձեռնությամբ Սենատում անցկացվեց «Համախմբում Հայաստանի համար և ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի տեղահանված ժողովրդի» խորագիրը կրող աշխատաժողով: Աշխատաժողովի նպատակն էր ծավալել քննարկումներ ֆրանսիական դերակատար կառույցների կողմից Հայաստանում ապաստանած Լեռնային Ղարաբաղի […] ...

Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները․ Միրզոյան

14:30 17.05.2024

Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները․ Միրզոյան

Մայիսի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի 133-րդ նախարարական նստաշրջանին և հանդես եկել ելույթով: Ստորև ներկայացված է նախարար Միրզոյանի ամբողջական ելույթը: «Հարգելի’ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Այս տարի մենք նշում ենք մեր կազմակերպության՝ Եվրոպայի խորհրդի 75-ամյակը: Իր կազմավորումից 75 տարի անց Եվրոպայի խորհուրդը շարունակում մնալ մարդու իրավունքների և օրենքի գերակայության […] ...

BACK_TO_TOP