23:18 15.03.2019
«Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով շատ հստակ նկարագրված է սահմանադրական կարգի տապալման արարքի նկարագրությունը: Այդ արարքի նկարագրությունն իր մեջ ներառում է 2005 թվականի Սահմանադրության 1-5-րդ հոդվածների, 6-րդ հադվածի առաջին մասով նախատեսված նորմերի փաստացի չգոյությունը կամ նրանց իրավակարգում գործողության փաստացի դադարեցումը»,- «Հեռանկար»-ի տաղավարում ասել է «Մարտի 1»-ի գործով տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու է մարտի 1-ին կատարվածը համարվում սահմանադրական կարգի տապալում:
Փաստաբանը հիշեցրել է, որ ոչ միայն ՀՀ երկրորդ նախագահին, այլ նաև այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սեյրան Օհանյանին , ՀՀ Զու ԳՇ պետ Յուրի Խաչատուրովին, փոխվարչապետ Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքներում հիմնական շեշտադրումը կատարված է քաղաքացիների հիմնարար ազատությունների և իրավունքների ապօրինի սահմանափակման վրա, որը հնարավոր է դարձել՝ ԶՈւ-ին քաղաքական բողոքի ճնշմանը մասնակից դարձնելով: Բայց ոչ միայն դրանով:
«Խոսքը վերաբերում է նաև հետընտրական գործընթացներին: Եկեք չմոռանանք՝ մարտիմեկյան իրադարձությունները տեղի են ունեցել մի ընդհանուր քաղաքական գործընթացում: Մի ավելի մեծ կոնտեքստի քաղաքական իրադարձությունների ընթացքում: Հայաստանում 2008 թվականի փետրվարի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի երրորդ նախագահի ընտրություն, բազմաթիվ քաղաքական հետապնդումներ են տեղի ունեցել նաև քարոզչության ընթացքում, քվեարկությունից հետո եղած բողոքի ակցիաներն են առավելապես ուժային ուշադրություն հրավիրել իրենց վրա: Երբ մենք խոսում ենք քաղաքական բողոքին ուժային միջամտություն դրսևորելու մասին, խոսքը վերաբերում է հատկապես հետընտրական գործընթացներին: Այսինքն՝ քաղաքացիների արտահայտվելու ազատության, խաղաղ հավաքների ազատության, տեղաշարժի ազատության, ինչպես նաև ընտրական իրավունքների նկատմամբ ուժային միջամտությունը:
Բանակային ստորաբաժանումների, ոստիկանության զորքերի ներգրավմամբ մարտի 1-ի կազմակերպումը, Երևանի կենտրոնը ռազմական գործողությունների թատերաբեմ դարձնելն, ինչպես նաև արտակարգ դրության հայտարարումը տեղի է ունեցել ընտրական գործընթացի ժամանակ: Խնդրում եմ ուշադրություն դարձրեք՝ և՛ 2005 թվականի խմբագրությամբ Սահմանադրությամբ, և՛ պարզ տրամաբանությամբ՝ արգելվում է ընտրություններ, ընտրական գործընթացներ իրականացնել արտակարգ դրության և ռազմական դրության ժամանակ, մինչդեռ դա տեղի է ունեցել: Ընտրությունների արդյունքները հրապարակվել են փետրվարի 24-ին, բայց ընտրություններն ավարտված կարող են համարվել բացառապես ՍԴ որոշման հրապարակմամբ, այնպիսի որոշմամբ, որով հրապարակված արդյունքները թողնվում են ուժի մեջ, դուք հիշում եք, որ ՍԴ որոշումը հրապարակվել է մարտի 8-ին: Այն ժամանակ, երբ որ դիմումը գտնվել է ՍԴ-ում, այսինքն՝ երբ ընտրական գործընթացը գտնվել է իր եռուն և արվարտական փուլում, ՀՀ-ում, բանակի օգտագործմամբ, հայտարարվել է արտակարգ դրություն», – պարզաբանել է Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ով իրավունք ունի հրապարակելու գործի մեղադրանքն՝ ամբողջությամբ:
«Քրեական գործի նյութերի հրապարակայնության վերաբերյալ որոշումը կայացնում է նախաքննության մարմինը: Սա ոչ միայն ՀՀ-ին հատուկ առանձնահատկություն է, այլև պոստսովետական տարածքին: Սա անողջամտորեն չսահամանափակված լիազորություն է նախաքննության մարմնի համար: Այսինքն՝ տարածվում է նախաքննության գաղտնիությունը: Ես մեղադրանքի մասին որոշումն ամբողջությամբ չէի ցանկանա հրապարակել, որովհետև այնտեղ կան հանգամանքներ, որոնք ինքս ամբողջությամբ չեմ քննարկել՝ արդյո՞ք կարիք կա հրապարակելու»,- ասել է Գրիգորյանը:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...