Ըստ Economist-ի՝ ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ С-400-ների պատճառով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Ըստ Economist-ի՝ ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ С-400-ների պատճառով

09:17 16.03.2019

Բրիտանական «Economist» հանդեսն անդրադարձել է Թուրքիայի կոմից ռուսական «С-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման թեմային:

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հանդեսը հիշեցնում է, որ այս գործարքից մտահոգ Վաշինգտոնը Անկարային մի քանի անգամ զգուշացրել էր, որ լուրջ հետևանքներ կլինեն, եթե թուրքական կողմը ի վերջո ստանա այդ համակարգերը։

Հիշեցվում է, որ այդ զգուշացումներից մեկի ժամանակ նշվել էր, որ С-400-ների գնումը կարող է խոչընդոտել ԱՄՆ-ու Թուրքիայի ռազմական համագործակցությանը, որի շրջանակներում Անկարային պետք է մատարարվեն ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչները։

Հանդեսը հանկված է այն կարծիքին, որ եթե Թուրքիան ի վերջո ստանա այդ համակարգերն, ապա Վաշինգտոնը լուրջ պատժամիջոցներ կկիրառի Անկարայի նկատմամբ, ինչպես որ տեղի ունեցավ 2018թ.-ին։

Նախորդ տարում Վաշինգտոնը մի շարք լուրջ պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի նկատմամբ, ինչև հետևանքով թուրքական լիրան արժեզրկվեց։ Պատժամիջոցների հիմնական պատճառն էր ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնն, ում թուրքական իշխանությունները չէին ցանկանում ազատ արձակել։

Ըստ հրապարակման՝ պատժամիջոցներից մեկը կլինի այն, որ Թուրքիան կարող է դուրս գալ F-35-ների նախագծից, չնայած, որ դրանց վերաբերյալ առկա է թուրք-ամերիկյան պայմանագիր, որով թուրքական կողմը պետք է ստանա 100 միավոր F-35:

Economist-ի կարծիքով վերջնական արդյունքում քիչ հավանական է, որ Թուրքիան կհրաժարվի С-400-ներից։ Նշվում է, որ նույն կարծիքին է նաև Թուրքիայի Մարմարա համալսարանի դասախոսներից մեկը։ Վերջինիս կարծիքով, Թուրքիայի հրաժարվելը С-400-ներից,  մեծ խնդիրներ կառաջացնի Ռուսաստանի ու Թուրքիայի միջև՝ մասնավորապես Սիրիայի հարցով՝ հաշվի առնելով, որ սիրիական ճգնաժամի շրջանակներում երկու երկրներն այժմ ակտիվ համագործակցության մեջ են։

Հիշեցվում է նաև այն, որ նախորդ տարի Թուրքիայի նախագահը մերժեց ԱՄՆ-ի առաջարկը Patriot համակարգերի հետ կապված, որն ուղղված էր ռուս-թուրքական պայմանագիրը չեղարկելուն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արոնյանը պարտվել է Նակամուրային․ Esports World Cup 2025

17:35 02.08.2025

Արոնյանը պարտվել է Նակամուրային․ Esports World Cup 2025

Շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը Ռիադում անցկացվող Esports World Cup 2025 մրցաշարի քառորդ եզրափակչում պարտվել է Հիկարու Նակամուրային: ԱՄՆ-ի երկու ներկայացուցիչներն անցկացրել են չորս պարտիա, ճապոնացին հաղթել է 2,5-1,5 հաշվով: Նակամուրան կիսաեզրափակչում կհանդիպի ՖԻԴԵ-ի առաջին համար, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ, որը քառորդ եզրափակչում 2,5-0,5 հաշվով հաղթել է հնդիկ Նիհալ Սարինին: ...

Մոդին սպառնացել է Պակիստանին հրթիռային հարվածներով նոր ահաբեկչական հարձակման դեպքում

17:29 02.08.2025

Մոդին սպառնացել է Պակիստանին հրթիռային հարվածներով նոր ահաբեկչական հարձակման դեպքում

Հնդկաստանի վրա Պակիստանից ցանկացած նոր ահաբեկչական հարձակում կպատասխանվի վճռականորեն՝ օգտագործելով BrahMos թևավոր հրթիռները, որոնք արտադրվում են ռուս-հնդկական համատեղ ձեռնարկության կողմից, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ «Եթե Պակիստանը կրկին մեղք գործի, Ուտար Պրադեշում արտադրված հրթիռները կոչնչացնեն ահաբեկիչներին»,-ասել է Մոդին՝ ելույթ ունենալով Վարանասիում: Հնդկաստանի վարչապետը նաև նշել է, որ համաշխարհային հանրությունն արդեն տեսել է հնդկական պաշտպանական […] ...

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցու մահվան մասին

17:20 02.08.2025

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցու մահվան մասին

Գազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

17:10 02.08.2025

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

17:00 02.08.2025

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

BACK_TO_TOP