08:37 16.03.2019
«168 ժամ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ով, կարելի է ասել, քաղաքապետի պաշտոնում իր գործունեության «ստարտն» ըստ էության երեկ տվեց, ընդ որում՝ սկանդալային, բռնության հասած գործողությունով, այդպես էլ իր մեկնաբանություններում չհիմնավորեց, թե ինչո՞ւ է Երևանի կանաչ գոտու վերականգնման սցենարի իրագործումը սկսել հենց Օպերային թատրոնի շրջակա նեղլիկ գոտուց:
Հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ մայրաքաղաքի էկոլոգիական մաքուր միջավայրի ձևավորման փորձը չսկսել, օրինակ, Նորքի բարձունքից, մանավանդ, որ քաղաքի էկոլոգիական բալանսն ապահովելու համար այստեղ ավելի լայն հնարավորություն է ստեղծված: Ոչ վաղ անցյալում Նորքի բարձունքում հեկտարներով խիտ ծառածածկույթ կար, հարուստ թթվածնային գոտի, և այստեղից արտադրվող թթվածինը տարածվում էր ողջ Երևանի վրա: Բացի այդ, Նորքի բարձունքի ընտրության դեպքում աշխատանքներն ավելի անկաշկանդ կիրականացվեին, անաղմուկ, այս դեպքում քաղաքապետի մղումներն ավելի համոզիչ ու ընկալելի կլինեին, չէին լինի խանգարող ակցիաներ, հակառակը՝ գուցե հարյուրներով ու հազարներով այս գործին կամավորներ միանային, ու սա լավագույն PR քայլը կլիներ՝ մարդկանց հիշողություններում ամենատպավորիչ քաղաքապետը մնալու համար:
Բայց Նորքի բարձունքի մասին՝ անգամ ոչ մի խոսք… Պուրակների ազատագրման մասին անընդհատ խոսող քաղաքապետը երեկ հարցազրույցում սպառնաց հաջորդ քայլով՝ ծանր տեխնիկան մտցնել Օղակաձև զբոսայգի, որպեսզի նույն կերպ վտարեն նաև Խանջյան փողոցով մեկ ձգվող սրճարանների վարձակալներին և սեփականատերերին:
Մինչ սրճարանների քանդման գործընթացն ավարտին կհասնի, քաղաքապետարանում՝ Մարությանի հրահանգով հաջորդ դժվարամարս գործողության սցենարն է մշակվում:
Քաղաքապետարանի 168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Իրավաբանական վարչությունում մասնագետները լծված են շինթույլտվությունների փաստաթղթերը ուսումնասիրելու գործին, իրավական հիմքեր են պատրաստվում՝ սկսելու մանսարդների քանդման աշխատանքները: Սա էլ պակաս աղմկահարույց որոշում չէ, ու որքան էլ դրանց կառուցման հիմքերը թղթաբանության մեջ իրավաբանորեն ամուր լինեն, ասում են, ինչ-ինչ դեպքերում, միևնույն է, քանդման որոշումն անխուսափելի է լինելու:
Քաղաքապետ Հայկ Մարությանը մտադիր է ոչ ուշ, քան մայիսին, արձակել համապատասխան որոշումը ու սկսել շենքերի կտուրներում ներկառուցված մանսարդների (ձեղնահարկերի) սրբագրումները:
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն իր հարցազրույցներից մեկում ընդունեց, որ վերջին երկու տասնամյակում տանիքներում լայնորեն կիրառելի դարձած ձեղնահարկերի կառուցապատման դեմ պայքարն ավելի ծանր փորձություն է լինելու քաղաքային իշխանության համար, և, որ դրանք ոչ միշտ են հարստացնում շենքի արտաքուստ ճարտարապետական կերպարը: Ուստի, բացառված չէ, որ քաղաքապետարանն այս խնդրի լուծմանը փուլ առ փուլ գնա:
Առայժմ գույքագրված են հիմնականում՝ գլխավոր պողոտաների ու կենտրոնական փողոցների բնակելի շենքերի տանիքների հաշվին կառուցված ձեղնահարկերը: Վերանայվելու են հատկապես այն շինթույլտվությունների հիմքերը, որոնցով շենքի ծավալն ավելացնելու խնդիր է լուծվել»:
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...