Ո՞րն է հերոսության, հաղթանակի Ձեր չափանիշը. Անի Խաչատրյանը` Հայկ Մարությանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Ո՞րն է հերոսության, հաղթանակի Ձեր չափանիշը. Անի Խաչատրյանը` Հայկ Մարությանին

11:42 19.03.2019

Երևանի ավագանու մարտի 19-ի նիստի ժամանակ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը խոսեց Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի նշանավորման միջոցառումների մասին: Նա ասաց՝ անցյալ տարի այս օրը այս ամբիոնից կրկին նրա մասին է խոսել:

Խաչատրյանը հիշեցրեց՝ հանձնաժողով էր ստեղծվել Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի 60-ամյա տարեդարձը նշանավորելու համար, որի կազմում էր նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ապա հետաքրքրվեց՝ ինչո՞ւ Ազգային հերոսի անունը կրող փողոցում այդպես էլ չհայտնվեց ինչ-որ պաստառ, նշում՝ ազդարարելու համար մեծ հայի 60-ամյա տարեդարձը:

«Դա խո՞րթ էր քաղաքային իշխանության կոմերցիոն մտածողությանը, թե՞ քաղաքապետն ու նրա թիմը հակադրվում են կառավարությանը կամ սկզբունքորեն չեն ընդունում Վազգեն Սարգսյանի ավանդը: Երևանը ողողված է բաներներով: Իսկ ի՞նչ չափանիշներով են ընտրվում «Մեր մեծերը», «Մեր հաղթանակները» խորագրի հերոսները: Արդյո՞ք Հայկ Մարությանն իրապես կարծում է, որ Ազգային հերոսի կոչում ու սպարապետ պատվանունն ունեցող Վազգեն Սարգսյանը չի ասոցացվում հերոսության ու հաղթանակի հետ: Ո՞րն է հերոսության, հաղթանակի Ձեր չափանիշը, պարո´ն քաղաքապետ»,- ասաց նա:

Խաչատրյանը հորդորեց քաղաքապետին՝ համոզել իրեն այս խոսքերի՝ ոչ ճշմարտացի լինելու մեջ:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց, որ ինքը բազմիցս այցելել է, այցելում և այցելելու է Եռաբլուր, իր հարգանքի մասին մտերիմներն ու հանրությունը տեղյակ են, իսկ միջոցառումների մասին կտեղեկացնի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

BACK_TO_TOP