Ավագանին քննարկում է Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու որոշման նախագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Ավագանին քննարկում է Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու որոշման նախագիծը

12:29 22.03.2019

Այսօր` մարտի 22-ին, Երևան քաղաքի ավագանին գումարել է արտահերթ նիuտ: Օրակարգային առաջին հարցով քննարկվում է Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ որոշման նախագիծը:

Նախագիծը  ներկայացրեց Քաղաքապետարանի Զարգացման և ներդրումայն ծրագրերի զարգացման պետ Տիգրան Սարգսյանը, ով նշեց, որ փոքր Կենտրոնը տրանսպորտային միջոցների կայանումից ազատելու և ստացիոնար կայանատեղեր ապահովելու նպատակով կառուցվել և շահագործման է հանձնվել ստորգետնյա ավտոկայանատեղի, որ նախատեսված է շուրջ 500 մեքենայի համար: Ավտոկայանատեղին եռահարկ է, ստորգետնյա ավտոկայանտեղիները միմյանց միջև փոխկապակցված են մեքենաների երթևեկության համար նախատեսված թեքամուտքերով, իսկ հետիոտների համար` աստիճաններով և չորս վերելակներով:

«2013-2018թթ ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ ավտոկայանատեղին գործում է թերբեռնված` հատկապես ձմռան ամիսներին: Նոյեմբեր-ապրիլ ժամանակահատվածում օգտվողների թիվն ավելի փոքր է, քան մայիս-հոկտեմբեր ամիսներին: Շուրջ 10 տարի առաջ տեղադրված գործող տեսահսկման համակարգն ունի արդիականացման անհրաժեշտություն: Նախատեսվում է մուտքի և ելքի ավտոմատ վճարման համակարգի տեղադրում, ինչպես նաև հիմնական վերանորոգման աշխատանքներ: Շահագործման հանձնելուց առ այսօր լուսային համակարգը փոփոխության չի ենթարկվել և նախատեսվում է  նաև արդիականացնել այդ համակարգը` տեղադրել էներգախնայող լուսատուներ: Ներդրումների իրականացման արդյունքում նախատեսվում է կայանատեղերի հագեցվածությունը զգալիորեն մեծացնել», – ասաց Տիգրան Սարգսյանը:

Այս որոշման նախագծով առաջարկվում է թույլատրել Երևանի քաղաքապետին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարել մրցույթ՝ Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին  հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ, սահմանել, որ մրցույթին իրավունք ունեն մասնակցել այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, ովքեր.

1) անշարժ գույքի հավատարմագրային կառավարման ոլորտում ունեն
առնվազն երեք տարվա փորձ.
2) վերջին երեք տարվա ընթացքում ունեն տարեկան միջին հաշվարկային
առնվազն 300,000,000 դրամի շրջանառություն:

Արդյունքում նախատեսվում է ավելացնել կառավարման արդյունավետությունը, ավտոկայանտեղիներից օգտվողների թիվը, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, մեծացնել ֆինանսական մուտքերը, բարձրացնել սպասարկման ծախսերի արդյունավետությունը, նպաստել երթևեկության բարելավմանը և փոքր Կենտրոնում խցանումների նվազմանը:

Ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը հարցրեց` արդյո՞ք պայմանագրային կառավարիչն իրավունք կունենա փոխելու սակագինը քաղաքացիների համար: Ի պատասխան` Տիգրան Սարգսյանն ասաց.

«Ատոկայանատեղի վճարը հաստատվում է ավագանու կողմից յուրաքանչյուր տարվա համար ավագանու որոշմամբ և դա տեղական վճար է, այս պահին գործում է դեկտեմբերի 25-ին հաստատված վճարի չափը, մեկ ժամվա համար` 200 դրամ, մեկ ամսվա համար` 20 հազար դրամ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

BACK_TO_TOP