13:24 22.03.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարծիքով՝ Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու մտահոգություններ առկա են, սակայն թե որքանով են դրանք արդարացված՝ ցույց կտա անցկացվելիք մրցույթը:
«Մի կողմից մենք նայում ենք՝ իրոք պայմաններն այնպիսին են, որ մտածում ենք՝ արդյոք կլինի՞ մարդ, որ կհամաձայնի այս պայմանները վերցնել, բավական մեծ գումարների մասին է խոսքը, կա՞ արդյոք տնտեսվարող սուբյեկտ, որ «կմտնի» այս պայմանների տակ, մյուս կողմից մտածում ենք՝ կարո՞ղ է փոքր գումարով ենք վաճառում այս պայմանագիրը: Քանի երկու տեսակետն էլ կա, ուրեմն ամեն ինչ պետք է ցույց տա մրցույթը»,- ասաց նա:
Մարությանի խոսքերով՝ տեղերը սահմանափակ են, գումարն էլ անսպառ չէ, եթե սակագներին չենք դիպչում: Եթե 5-8 տարի հետո սակագները բարձրանան, այդ դեպքում, ըստ քաղաքապետի, կարելի է պայմանագրում կետ ներառել, որ հետագայում՝ սակագների բարձրացման հետ, պայմաններ պետք է փոխվեն, որ քաղաքը չտուժի:
Ներդրումների մասով նա նշեց՝ այնտեղ բավական մեծ գումար պետք է ներդրվի, մեծ գումար ծախսվի: Քաղաքապետն ասաց, որ ինքը հաճախ է մեքենան կայանում այդտեղ, և տեսնում է՝ ինչ վատ պայմաններ են, ու կարծում է՝ մի կլորիկ գումար պետք է ներդրվի այդտեղ:
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...