Որոշ անհատներ չեն հասկացել, որ պետք է հանգիստ նստեն տեղները․ ակնկալում ենք Ձեր աջակցությունը․ պատգամավորը՝ Վանեցյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2024
  • $
    387.64
  • RUBLE
    4.24
  • 417.91
WEATHER
+14.09 oC

Որոշ անհատներ չեն հասկացել, որ պետք է հանգիստ նստեն տեղները․ ակնկալում ենք Ձեր աջակցությունը․ պատգամավորը՝ Վանեցյանին

13:38 22.03.2019

«Մենք երկրում զարգացնում ենք ռազմարդյունաբերությունը։ Եվ այդ ճանապարհին որոշ անհատներ ու շրջանակներ կարծես թե չեն հասկացել, որ պետք է հանգիստ նստեն տեղները ու չխառնվեն։ Եվ էստեղ ակնկալում ենք Ձեր աջակցությունը»,- Ազգային ժողովում ԱԱԾ ղեկավարի մասնակցությամբ քննարկման ժամանակ Արթուր Վանեցյանին ուղղված իր խոսքում ասաց պատգամավորներից Տիգրան Կարապետյանը։

Նա ասաց, որ իրենց հանձնաժողովի ստացած տեղեկությունները մտահոգիչ են, ու խնդրեց Վանեցյանին աջակցել ԱԱԾ միջոցներով։ Արթուր Վանեցյանը պատրաստակամություն հայտնեց զբաղվել այդ ամենով ու կոչ արեց պատգամավորներին տրամադրել կոնկրետ փաստերը, որպեսզի լուծվեն այդ խնդիրները։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը

09:14 14.05.2024

ՀՀ զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը

Մայիսի 14-ին ՀՀ զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը։ Այս մասին հայտարարում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Զորավարժության նպատակներ են՝ ստուգել ՀՀ զինված ուժերի ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական իրականացումը, ուսումնասիրել զորավարժությանն ընդգրկված ուժերի, միջոցների ու կառավարման մարմինների մարտական (կառավարչական) հնարավորությունները, ուժեղացման ուժերի և միջոցների տարաբնույթ կիրառման հնարավորությունները, բարձրացնել ռազմական կառավարման մարմիններում ստեղծվող […] ...

ԱՄՆ պետքարտուղարությունը կշարունակի աջակցել ԼՂ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին. Վեդանտ Պատել

09:11 14.05.2024

ԱՄՆ պետքարտուղարությունը կշարունակի աջակցել ԼՂ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին. Վեդանտ Պատել

ԱՄՆ պետքարտուղարությունը հավատում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը: Ադրբեջանցի լրագրողը հարց է ուղղել Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ, հետաքրքրվել, թե արդյոք շփումներ եղել են կողմերի հետ: Պատելը պատասխանել է. «Ես չունեմ որևէ հատուկ ներգրավվածություն: Ես պարզապես կասեմ, որ […] ...

Դիլիջանի ոլորաններում մառախուղ է

08:26 14.05.2024

Դիլիջանի ոլորաններում մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Դիլիջանի ոլորաններում մառախուղ է: ...

Ինչու են Բաքվում վստահ, որ Միրզոյանի և Բայրամովի հանդիպումն Ալմաթիում  նպաստավոր էր իրենց համար

23:03 13.05.2024

Ինչու են Բաքվում վստահ, որ Միրզոյանի և Բայրամովի հանդիպումն Ալմաթիում նպաստավոր էր իրենց համար

Համաշխարհային մամուլը շարունակում է մեկնաբանել Ալմաթիում կայացած՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Ինչպե՞ս են գնահատել հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Բաքվի մամուլը գրում է, որ Ադրբեջանում պետք է գոհ լինեն այդ հանդիպումից: Համենային դեպս հանդիպման ձևաչափը շահեկան էր Ադրբեջանի համար, քանի որ դրա շնորհիվ հաջողվեց ստիպել Հայաստանին հաշտվել, որ այսուհետ […] ...

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն

18:33 13.05.2024

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն: Վարչապետը մայիսի 14-ին կմասնակցի «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին»: Գագաթնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկմանը: Այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ Դանիայի Թագավորության վարչապետ տիկին Մետտե Ֆրեդերիկսենի, Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի, գագաթնաժողովի հիմնադիր և […] ...

Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը

18:29 13.05.2024

Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը: Գրասենյակի ղեկավար Եղիշե Կիրակոսյանը զեկուցել է ՄԻԵԴ-ի կողմից ՀՀ կառավարությանը կոմունիկացված գանգատների և կատարված աշխատանքների համեմատական վերլուծության և 2022-2023թթ. Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի հոդվածներով կոմունիկացված գանգատների համեմատական վերլուծության մասին: Մանրամասներ են ներկայացվել նաև կոմունիկացված գանգատի կապակցությամբ ՀՀ կառավարության դիրքորոշման […] ...

BACK_TO_TOP