14:18 22.03.2019
Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով, առանձին հարցերի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր ու տվյալներ ստանալու համար այսօր առանձին երկու գրությամբ ևս դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Այս մասին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում:
«Հաշվի առնելով, որ Երևան քաղաքի Ազատության հրապարակի համալիրը, ինչպես նաև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը հանդիսանում են հանրապետական նշանակության հուշարձաններ, դրանց պահպանման տարածքում կառուցապատումների իրավաչափությունը ստուգելու նպատակով գրություններից մեկով Երևանի քաղաքապետարանից պահանջվել են նշված հուշարձանների պահպանության գոտիների տարածքներում սրճարանների և մյուս օբյեկտների տեղադրման կամ շինարարության աշխատանքների իրականացման բոլոր փաստաթղթերի պատճենները:
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հողամասեր տրամադրելու մասին Երևանի քաղաքապետի որոշումներին, դրանց հիման վրա տրված գլխավոր հատակագծերին, եզրակացություններին, շինարարական աշխատանքների հաստատված նախագծերին, տրված շինթույլտվություններին, կնքված պայմանագրերին, դրանց պետական գրանցման, քանդման թույլտվությունների վերաբերյալ փաստաթղթերին, ինչպես նաև հուշարձանների պահպանության գոտիներում սրճարանների և մյուս օբյեկտների շինարարական և այլ տեսակի աշխատանքների կատարման համար լիազորված մարմնի կողմից տրված թույլտվություններին:
Բացի դրանից՝ գրությամբ համապատասխան տեղեկատվություն է ակնկալվել նաև նշված տարածքում անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող, ինչպես նաև առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ իրականացրած տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ:
Երկրորդ գրությունը վերաբերում է մամուլում, մասնավորապես «Հրապարակ» օրաթերթի մարտի 21-ի համարում հրապարակված համապատասխան հոդվածին, համաձայն որի Երևանի քաղաքապետարանն անցյալ տարի շուրջ 400մլն դրամի 9 «ԿամԱԶ» մակնիշի մեքենա է ձեռք բերել՝ մեկ անձից գնում կատարելով, առանց մրցույթ հայտարարելու: Մինչդեռ, ըստ հրապարակման, եթե մրցույթ լիներ, և այլ ընկերություն հաղթեր, հնարավոր կլիներ մոտ 13մլն դրամ խնայել քաղաքային բյուջեից: Հոդվածում տեղեկատվություն էր հրապարակվել նաև քաղաքապետարանի կողմից շուրջ 90 մլն դրամ ընդհանուր արժեքով 24 միավոր կոմունալ մեքենա գնելու նպատակով նախաձեռնված և կասեցված մրցույթի մասին:
Հրապարակման մեջ նշվող հանգամանքները սահմանված կարգով քննարկման առարկա դարձնելու նպատակով այս գրությամբ Երևանի քաղաքապետարանից պահանջվել է նաև ներկայացնել «ԿամԱԶ» մակնիշի մեքենաների ձեռքբերման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև տրամադրել տեղեկատվություն՝ 24 միավոր կոմունալ մեքենաների գնման նպատակով հայտարարված մրցույթի պայմանների և ընթացքի մասին»,- ասված է հրապարակման մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք` պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը դիմել է Երևան քաղաքի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ տրամադրելու Կենտրոն վարչական շրջանի սահմաններում գտնվող ընդհանուր օգտագործման տարածքներում, մասնավորապես գետնանցումներում և զբոսայգիներում վարձակալության կամ կառուցապատման իրավունքով, ինչպես նաև առանց համապատասխան թույլտվության և ձևակերպումների տարածքներ և հողատարածքներ զբաղեցնող ֆիզիկական և իրավաբանական անձանց, կառուցապատման կամ վարձակալության պայմանագրերի կնքման հիմքերի վերաբերյալ փաստաթղթեր և տվյալներ:
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...