15:28 22.03.2019
Երևանի ավագանու մարտի 22-ի արտահերթ նիստում թեժ քննարկում ծավալվեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի՝ Իրինա Ռոդնինայի անունը կրող գեղասահքի դպրոցը վերանվանելու մասին առաջարկից հետո: «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը նշեց, որ իրեն իրավունք է վերապահում խմբակցության անունից խոսելու:
«Վերջերս մեր խմբակցության նիստին արձանագրեցինք, որ Երևանը սևագիր թուղթ չէ: Անվանափոխումների հետ կապված՝ մեր դիրքորոշումն ունենք, նախքան որևէ փողոցի, հրապարակի, շենքի անուն փոխելը կարելի է գոնե հանրային լսման դնել, հասկանալ՝ ինչ ենք ուզում կամ ինչու կամ ում անունով ենք փոխում և արդյոք արժե՞ այդպես անել: Ռոդնինայի հարցում իմ առաջարկը կարող է վերջնագրային չհնչի, ես տեղյակ չեմ` ո՞ւմ անունով եք ուզում կոչել»,- ասաց նա:
Խաչատրյանը տեղից արձագանքեց.
«Բա մնացած հարցերը հանրության հետ ինչո՞ւ չեք քննարկել՝ տոնածառ, Օպերա, բոլոր հարցերը»:
Հովհաննիսյանն արձագանքեց, որ ուղիղ երեք ամիս իրենք հանրության հետ խոսում էին Օպերայի տարածքից սրճարանները հանելու մասին, բայց հիմա իրենց ասում են՝ չեք խոսել:
«Լեմկինը, Եվրոպայի հրապարակը քննարկե՞լ էիք հանրության հետ»,- հարցրեց Խաչատրյանը:
Հովհաննիսյանը պատասխանեց.
«Շուտասելուկի մրցույթի չենք մասնակցում, խնդրո´ւմ եմ, հարգե´նք իրար: Խմբակցությունը նիստ կհրավիրի, կքննարկենք՝ ինչ անունով ենք ուզում կոչել կամ անվանափոխո՞ւմ ենք արդյոք»:
Նա նաև հստակեցրեց՝ դա չի նշանակում, որ իրենք չեն միանում «Լույս» խմբակցության հեղինակած նախագծին, պարզապես կարծում են՝ 15 րոպեում պիտի չնստեն, որոշում կայացնեն:
«Մի ուրիշ քաղաքական գործիչ կարող էր գնալ, օրինակ՝ ֆրանսիացի, հիմա ի՞նչ՝ մտածենք` Ֆրանսիայի հրապարակը շուտափույթ պետք է փոխե՞լ: Ո´չ»,- ասաց Հովհաննիսյանը:
Խաչատրյանը նշեց.
«Եկե´ք «Ադրբեջան» անվանենք մայրաքաղաք Երևանը, սենց լավ չէր»:
Բանավեճին միջամտեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Տիկի´ն Խաչատրյան, կարծեմ տեղին չէր Ձեր ռեպլիկը, բայց, համենայն դեպս, կխնդրեմ՝ երբ ելույթ է ունենում ավագանու անդամը, մյուսը չմիջամտի, նա իր ասելիքը կարող է ելույթից հետո ասել և ավելի լսելի կլինի, անկախ ամեն ինչից՝ համաձայն եք, համաձայն չեք: Այնպես չի, որ այստեղ ով ինչ ելույթ է ունենում, ես համաձայն եմ, բայց համբերատար լսում եմ, եթե ասելիք ունեմ, ասում եմ կամ դուք էլ, եթե ասելիք ունեք, ասում եք: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող, պետք է հարգենք իրար, չմոռանանք, որ արդեն 2019թ. է»,- ասաց նա:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը նկատեց՝ պետք չէ հապճեպ որոշում կայացնել, գուցե ավելի լավ անվանման առաջարկներ հնչեն, մանավանդ, եթե խոսքը համատեղ նախագծի մասին է:
«Ունենք բավարար ժամանակ, փաստն արձանագրված է, հնչել են հակահայկական ելույթներ, որոնք պատշաճ գնահատական են ստացել»,- ասաց նա:
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...