15:51 22.03.2019
Ջրի համաշխարհային օրվա շրջանակներում հրավիրված ասուլիսի ժամանակ ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանը հիշեցրել է, որ ջուրը կյանք է, ու այն որքան ուսումնասիրում ես, այնքան շարունակում է չբացահայտված մնալ: Ջրաբանը հիշեցրել է նաև այն մասին, որ Հայաստանը հարուստ է ջրային պաշարներով։
«Թե՛ ոռոգման պաշարներ ունենք, թե՛ խմելու ջրի: Ընդ որում՝ խմելու ջուրը ստորգետնյա բարձրորակ ջրային ռեսուրսներ են, որոնք այնքան լավ են համապատասխանում խմելու ջրի որակին, որ մենք այն չենք էլ մշակում, ինչպես ստանում ենք, այնպես էլ օգտագործում ենք, ծախսերն առնչվում են տեղափոխմանը, տեղ-տեղ քլորացմանը, որպեսզի մանրէներից ազատվենք»,- ասել է ջրաբանը:
Ըստ Քնարիկ Հովհաննիսյանի՝ ջրաշատ Հայաստանում ոռոգման խնդիրները շարունակում են իրենց զգացնել տալ մեկ պարզ պատճառով՝ ջուրն օգտագործվում է անխնա: Ամեն տարի Սևանա լճից օրենքով սահմանված 170 մլն խորանարդ մետրից ավելի ջրառ է կատարվում, իսկ արտեզյան ավազանն իջել է ավելի քան 10 մետրով: Ջրի պաշարի նվազման ու անխնա օգտագործման պատճառն, ըստ լճաբանի, հիմնականում Արարատյան դաշտի ձկնաբուծարաններն են.
«Անցյալ տարի ես մանուշակ եմ գնել, Արարատյան դաշտավայրից` Մասիսից էին բերել, գալիս էր ձկան հոտ, ոչ մի մանուշակի հոտ չկար, շատերը բողոքում են բանջարեղենից, շատ անգամ ձմերուկից ձկան հոտ է գալիս: Որակի պահման առումով էլ հարկավոր է, որ մտահոգ լինենք, հետադարձ ջրերն օգտագործենք որպես ոռոգման ջուր, բայց հարկավոր է մտածել՝ ինչպես դա մշակել, որպեսզի ազատվել էն կոնսերվանտներից, անհասկանալի ծագում ունեցող նյութերից, որոնք առակա են»,- հավելել է ջրաբանը:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...