14:17 23.03.2019
Այսօր Համազգային թատրոնի շենքի հիմնարկեքի արարողության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողներին ասել է, որ Երևանում կառուցապատողները սահմանված կանոնները չեն պահպանում:
Հիշեցնենք, որ հանդիսավոր արարողությանը եկած վարչապետը, տեսնելով տարածքի աղտոտ վիճակը, որոշել է նախ` մաքրություն անել, հետո նոր մասնակցել հիմնարկեքի արարողությանը:
«Շինհրապարակի կազմակերպման, կահավորման համար մենք բազմաթիվ տուգանքներ ենք նշանակել շատ կառուցապատողների: Բոլոր շինհրապարակները պետք է կահավորված լինեն նորմատիվներին համապատասխան, կահավորման մեջ մտնում է նաև մաքրությունը, որը կողքի տարածքում պետք է լինի: Այսինքն՝ նրանք պատասխանատու են մաքրության համար»,- ասել է Հայկ Մարությանը՝ հավելելով, որ այսօր հիմնարկեքի արարողության փոխարեն նախ` շաբաթօրյակ անելը ևս մեկն է նշան է կառուցապատողներին, որ նրանք պատասխանատու են նաև տարածքի համար:
Քաղաքապետը տարածքն է ցույց տվել և ասել, որ ծխախոտի մնացորդները նաև շինարարների ու բանվորների ձեռքի գործն է:
«Մենք ունենք սահմանափակ քանակությամբ աշխատակիցներ, հնարավոր չէ, որ նրանք 24 ժամ շրջեն քաղաքում և ֆիքսեն բոլոր խախտումները և դա արձանագրեն: Կա հասարակ մոտեցում՝ սա մեր քաղաքն է, էստեղ ապրում են մարդիկ, հետո ինչ-որ շինարարություն է, շինարարության կողքը նույնպես էդ մարդկանց սոցիալական պատասխանատվությունն է»,- հավելել է քաղաքապետը՝ դժվարանալով նշել, թե այս պահին կոնկրետ քանի կառուցապատող է տույժ ու տուգանքի ենթարկվել կանոնները չպահպանելու համար
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...