Ֆրանսահայ ծաղրանկարիչ Ռընե Հովիվի ծաղրանկարների ցուցահանդեսը Գյումրիում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.02 oC

Ֆրանսահայ ծաղրանկարիչ Ռընե Հովիվի ծաղրանկարների ցուցահանդեսը Գյումրիում

19:30 25.03.2019

Գյումրիի «Բեռլին Արտ հոթել» հյուրատանը բացվել է ֆրանսահայ երգիծանկարիչ Ռընե Հովիվի  ցուցահանդեսը, որը կրում է «Գծերի հովիվը» խորագիրը:

Ազգությամբ հայ Խորեն Հովիվյանը ծնվել ու իր ստեղծագործական գործունեությունը ծավալել է Ֆրանսիայում, աշխատել է ֆրանսիական հեղինակավոր մի շարք թերթերի և ամսագրերի հետ, հրատարակել տասնյակից ավելի ալբոմներ և կոմիքսների գրքեր: Առաջին ցուցադրությունը Հայաստանում եղել է մեկ տարի առաջ. մինչ այդ Ռընե Հովիվը հայրենիքում անհայտ էր հայրենակիցներին: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:

ֆրանսահայ Ռընե Հովիվը` նույն ինքը Խորեն Հովիվյանը, ամերիկյան «Փլեյբոյ» և ֆրանսիական «Ֆրանս Արմենի» ու էլի շատ աշխարհահռչակ ամսագրերի թղթակիցն էր: Ծնվել 1929 թվականին՝ Ֆրանսիայի Վիեն քաղաքում: Շատ հայրենադարձների նման 1947 թվականին Հովիվյանների ընտանիքը վերադառնում է Հայաստան, բայց բախտ չի վիճակվում երկար ապրել հայրենիքում:
Խորհրդային երկրի կարծրացած գաղափարախոսության հետևանքով արվեստագետների ընտանիքը ենթարկվում է հետապնդումների և աքսորվում: Հեռավոր Սիբիրում ընտանիքը 8 տարի է ապրում ու կրկին վերադառնում Ֆրանսիա:
Տիգրան Պասկևիչյանը ծաղրանկարչի ընտանիքի հետ երեք տարի առաջ է Ֆրանսիայում ծանոթացել: Արվեստագետի ստեղծագործական արխիվի հազարավոր ծաղրանկարներ ու արվեստի գլուխգործոցներ ցուցադրվել են Ֆրանսիայի ու Ամերիկայի հայտնի պատկերասրահներում և միայն մեկ տարի առաջ Ռընեի արվեստին հնարավոր եղավ ծանոթանալ Հայաստանում:
Աշխարհի հայտնի ամսագրերի առաջին էջերում են եղել Ռընեի ծաղրանկարները ու գծապատկերները, որոնցում արտացոլված են ապրած տարիների, ժամանակների մտածողությունը, ապրելակերպն ու անգամ քաղաքական հայացքները: Միայն ծաղրանկարչության ժանրով չի սահմանափակվել ֆրանսահայ նկարիչը: Նաև մեզ քաջածանոթ մուլտֆիլմերի նկարիչն էր:
Ֆրանսահայ ծաղրանկարչի մտերիմ ընկերն է եղել ֆրանսահայ լեգենդը՝ Շառլ Ազնավուրը: Նա է ձևավորել Ազնավուրի համերգների ցուցապաստառները, նրա գործերի շարքում էին նաև Ազնավուրի ծաղրանկարները: Ծաղրանկարչին հաճախ են հրավիրել այնպիսի նախագծերի, որտեղ պետք է ստեղծվեին հայտնիների երգիծանկարները: Ծաղրանկարը հումորի նուրբ արվեստն է, որտեղ կյանքն իր բոլոր կողմերով ներկայանում է հետաքրքիր դիտանկյուններից:

Ռընե Հովիվի ծաղրանկարների ցուցահանդեսում ներկայացվեց նաև նրա հոր` Վահան Հովիվյանի «Դեր Զորից մինչև Սիբիր կամ կյանքի ելևէջներ» գիրքը, որտեղ հեղինակը պատմում է գաղթի երկար ճանապարհի, Հայոց ցեղասպանության ու Սփյուռքում հայապահպանության խնդիրների մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թայսոնը անվանել է պատմության մեջ չորս մեծագույն բռնցքամարտիկներին

10:43 04.08.2025

Թայսոնը անվանել է պատմության մեջ չորս մեծագույն բռնցքամարտիկներին

Ջեք Դեմփսին, Սոնի Լիստոնը, Մուհամեդ Ալին և Ջորջ Ֆորմանը պատմության մեծագույն բռնցքամարտիկներն են: Այս կարծիքը հայտնել է նախկին անվիճելի աշխարհի չեմպիոն Մայք Թայսոնը Ազգային բասկետբոլի ասոցիացիայի քառակի չեմպիոն Շաքիլ Օ’Նիլի YouTube ալիքին տված հարցազրույցում: Երբ Թայսոնին հարցրել են, թե ով է պատմության մեջ լավագույն բռնցքամարտիկը, նա նշել է իր անունը։ Թայսոնը 58 տարեկան է, պրոֆեսիոնալ […] ...

Հիմնանորոգվում է Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

10:40 04.08.2025

Հիմնանորոգվում է Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ130+100-կմ134+500 հատվածը։ 4.4կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածը սկսվում է Գյումրու վերջնամասից և հասնում մինչև Մայիսյան բնակավայր։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 4-ի 08։00 դրությամբ

10:20 04.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 4-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 4-ի 08։00 դրությամբ կազմել է 20.8 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Մի քանի ժամով կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը

10:09 04.08.2025

Մի քանի ժամով կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին  ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի  Արարատ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Xinhua․ Չինաստանը կթողարկի ֆիլմ ճապոնական բիոլաբորատորիաների մասին

10:00 04.08.2025

Xinhua․ Չինաստանը կթողարկի ֆիլմ ճապոնական բիոլաբորատորիաների մասին

Չինաստանը Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ կթողարկի ռեժիսոր Չժաո Լինշանի «731» պատմական ֆիլմը, որը պատմում է իմպերիալիստական Ճապոնիայի կենսաբանական լաբորատորիաների մասին, հաղորդում է «Սինհուա»-ն։ Նրա խոսքով՝ ֆիլմը կթողարկվի սեպտեմբերի 18-ին՝ 1931 թվականին Ճապոնիայի կողմից Հյուսիսարևելյան Չինաստանի օկուպացիայի սկզբի օրը (Մուկդենի միջադեպ): Ֆիլմը հիմնված է մարդկանց վրա անցյալ դարի առաջին կեսին ճապոնական № 731 […] ...

Թրամփը հայտնել է, որ Ուիթքոֆը Ռուսաստան կայցելի օգոստոսի 6-7-ը

09:53 04.08.2025

Թրամփը հայտնել է, որ Ուիթքոֆը Ռուսաստան կայցելի օգոստոսի 6-7-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը Ռուսաստան կժամանի օգոստոսի 6-7-ը։ Սպիտակ տան ղեկավարը, օգոստոսի 3-ին, Նյու Ջերսի նահանգի Բեդմինստեր քաղաքից Վաշինգտոն թռչելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ուիթկոֆը «կենտրոնացած է սահմանի վրա»։ «Ես նկատի ունեմ Գազայում ժողովրդին սնունդ հասցնելը։ Կարծում եմ՝ նա կարող է Ռուսաստան մեկնել հաջորդ […] ...

BACK_TO_TOP