Արմավիր-Երևան երթուղու վարորդներն ու տնօրենը «գրավել են» կառավարության ավտոկայանատեղին ու ակցիա են իրականացնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+30.09 oC

Արմավիր-Երևան երթուղու վարորդներն ու տնօրենը «գրավել են» կառավարության ավտոկայանատեղին ու ակցիա են իրականացնում

17:32 25.03.2019

Այսօր, երբ կառավարությունում արտահերթ նիստ էր հրավիրված, գործադիրի շենքի մոտ էին հավաքվել Արմավիր-Երևան երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության վարորդներն ու հիմնադիր տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը: Նրանք իրենց հետ կառավարության մոտ էին բերել նաև ընկերության ավտոմեքենաները, որոնք կայանել էին շենքի կայանատեղում` զբաղեցնելով ողջ կայանատեղին:

«Շուրջ մեկ տարի է՝ իմ հիմնարկը չի աշխատում: Պատճառն անօրինականությունն է, անօրինական 7 հատ գիծ են մտցրել էս գծի մեջ՝ Արմավիր-Երևանի, որի իրավունքը չունեն: Նախկին նախարարներ են, թե ովքեր են, չգիտեմ: Վաճառել են, նվեր են տվել: Մի երկուսը գիտենք, որ նվիրել են, մնացածը վաճառել են, որ աշխատեն կոնկրետ  Արմավիր- Երևան  ուղղությամբ, ու աշխատում են առ այսօր մարդիկ՝ սպիտակ համարներով, ու ոչ ոք չի ուզում դա տեսնել, վերացնել»,- ասաց Շուշանիկ Խաչատրյանը:

Խաչատրյանն ասել է, որ խնդրի մասին բազմիցս է դիմել պետական ատյաններին: 26 նոր մեքենաներն իր ընկերությունը սեպտեմբերին է ներկրել Հայաստան: Սեպտեմբերին տեղեկանք չի տրամադրվել, ըստ որի՝ հնարավոր է դեղին պետհամարանիշներ ձեռք բերել և ուղևորափոխադրումներ կատարել: Տեղեկանքը տրամադրվել է հոկտեմբերի 5-ին:

Հարցին` կա՞ արդյոք սակագնի տարբերություն իրենց մյուս փոխադրողների փոխադրումների միջև, այսպիսի պատասխան է տվել.

«Մենք տենդերը շահել ենք 500 դրամով: Մյուսներն աշխատում են 400 դրամով, մենք էլ ենք աշխատել 400-ով, բայց քանի որ էս մեքենաները դիզվառելիքով են, ավելի թանկ է, ծախսը շատ-շատ է: «Սպրինտերները» հիմա աշխատում են 500 դրամով, գազով մեքենաները՝ միկրոավտոբուսները, 400 դրամով»,- հավելել է ուղևորափոխադրող ընկերության  հիմնադիր տնօրենը:

Ըստ Շուշանիկ Խաչատրյանի՝  ընկերությունն ունի ունեն 20 ավտոբուս և 6 միկրոավտոբուս, հարկ եղած դեպքում կարող են թիվն ավելացնել, մեքենաները խնդիր չունեն: Ինչ վերաբերում է այն հարցին, թե երբ ակցիան կավարտեն ու որոնք են պահանջները, ասաց, որ մեքենաները կառավարության մոտ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ անօրինական գծերը կլինեն:

«Մենք մնալու ենք այնքան ժամանակ, քանի դեռ այդ հարցի լուծումը չեն տվել, հիմնարկն արդեն կործանվել է, պարտքեր են կուտակվել բանկին, հարկեր, տուրքեր»,- ասել է Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստից հետո լրագրողները խնդրի վերաբերյալ հարցեր են ուղղել ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանին.

«Բավականին լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել սպիտակ համարանիշներով աշխատանք իրականացնող մեքենաների ուղղությամբ: Տուգանքներ են գրվել բազմիցս, այնուամենայնիվ, խնդիրը դեռևս առկա է, բայց խնդիրների մեծ մասը չեզոքացվել է: Ե՛վ ՊԵԿ-ը, և՛ ոստիկանությունը, և՛ տեսչական մարմինն ակտիվորեն մեզ հետ համագործակցում են, որ խնդիրը շուտափույթ լուծում ստանա»,- Երևան-Արմավիր երթուղայինի վարորդների բողոքին անդրադառնալով` ասել է Արշակյանը:

Նախարարը նշել է, որ տվյալ պահին խնդիրն այն է, որ 8 տեղանոց տաքսիներն ուղևորափոխադրումներ են իրականացնում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելը հրապարակել է Իրանում հարձակման ենթարկված ռազմական օբյեկտների թիվը

19:00 15.06.2025

Իսրայելը հրապարակել է Իրանում հարձակման ենթարկված ռազմական օբյեկտների թիվը

Իսրայելը երեք օրվա ընթացքում հարձակվել է Իրանի ավելի քան 720 ռազմական օբյեկտների վրա, կիրակի օրը հաղորդել է բանակի մամուլի ծառայությունը։ «Ռազմական գործողությունների սկզբից ի վեր իսրայելական զորքերը հարձակվել են Իրանի ավելի քան 720 ռազմական ենթակառուցվածքային օբյեկտների վրա», – ասվում է զեկույցում։ Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության ուժերը սկսեցին «Առյուծի վերելքի գործողություն» անվամբ լայնածավալ գործողությունը, որի […] ...

Լավրովը և Ֆիդանը քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը

18:35 15.06.2025

Լավրովը և Ֆիդանը քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը

Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Իսրայելի ու Իրանի միջև հակամարտությունը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Այսօր (հունիսի 15-ին) հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանի և Սերգեյ Լավրովի միջև։ Զրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի և […] ...

Փրկարարներն արձագանքում են Արագածոտնի մարզում ուժեղ քամու վերաբերյալ ատացված ահազանգերին

18:22 15.06.2025

Փրկարարներն արձագանքում են Արագածոտնի մարզում ուժեղ քամու վերաբերյալ ատացված ահազանգերին

Հունիսի 15-ին, ժամը 16:10-ից սկսած Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի և Լուսագյուղ գյուղի տարբեր հասցեներում գրանցվել են ուժեղ քամու վերաբերյալ ահազանգեր․ վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ և տապալվել են ծառեր։ ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մարտական հաշվարկները սահմանված կարգով սպասարկում են ահազանգերը։ ...

Եթե ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի․ Իրանի նախագահ

18:15 15.06.2025

Եթե ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի․ Իրանի նախագահ

Իրանն ավելի ջախջախիչ պատասխան կտա, եթե Իսրայելը շարունակի հարձակվել Իսլամական Հանրապետության տարածքի վրա, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Մենք պատերազմը չենք սկսել, բայց մենք ուժով ենք պատասխանել։ Եթե Իսրայելի ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի։ Յուրաքանչյուր երկիր, որը իսկապես ցանկանում է խաղաղություն, անվտանգություն և […] ...

Իրանը հրթիռային նոր հարձակում է իրականացրել Իսրայելի վրա

18:06 15.06.2025

Իրանը հրթիռային նոր հարձակում է իրականացրել Իսրայելի վրա

Իրանի զինված ուժերը հրթիռային հարձակումների նոր ալիք են սկսել Իսրայելի տարածքի վրա, հաղորդում է Իրանի պետական ​​IRIB հեռուստաալիքը։ «Իրանը հրթիռային գործողությունների նոր ալիք է սկսել Իսրայելի դեմ՝ «Ճշմարիտ խոստում 3»-ը։ Իրանական հրթիռները հարվածել են Թել Ավիվին, Հայֆային և Աշկելոնին», – ասվում է հաղորդագրության մեջ։ ...

Ինչ վնասներ է հասցրել ուժեղ պտտահողմն Արթիկ համայնքում

17:43 15.06.2025

Ինչ վնասներ է հասցրել ուժեղ պտտահողմն Արթիկ համայնքում

Շարունակելով տեղում ծանոթանալ հունիսի 14-ի ուժեղ պտտահողմի պատճառած նախնական վնասներին` այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյայի, աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանի և համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի անդամների հետ շրջայցեր է կատարել պտտահողմից Արթիկ համայնքի առավել շատ տուժած Անուշավան, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք և Հոռոմ գյուղեր։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ […] ...

BACK_TO_TOP