17:47 25.03.2019
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր աշխատակազմին է ներկայացրել ՏԶՆՆ Զբոսաշրջության կոմիտեի նորանշանակ նախագահ Սուսաննա Սաֆարյանին։ Նախարարը շնորհավորել է կոմիտեի նախագահին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։
Նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ պետք է հասցեագրել բոլոր հատվածներում եղած խնդիրները և անելիքները՝ ըստ այդ խնդիրների կարգավորման առաջնայնության։ Նախարարի խոսքերով՝ գերատեսչության միասնական ուժերով և քննարկումներով անհրաժեշտ է գտնել այնպիսի լուծումներ, որոնք կարգավորում են ոչ միայն զբոսաշրջության, այլև հարակից ոլորտներում առկա խնդիրները։
Սուսաննա Սաֆարյանը, շնորհակալություն հայտնելով նախարարին՝ նշել է, որ ուրախ է միանալ նախարարության թիմին․
«Վստահորեն եմ մուտք գործում այստեղ՝ քաջ գիտակցելով, որ տիրապետում եմ ոլորտի խնդիրներին թե՛ որպես միջազգային ծրագրի աշխատակից, թե՛ որպես մասնավոր հատվածի նախկին ներկայացուցիչ և թե՛ պարզապես որպես զբոսաշրջիկ, որը շատ է շրջագայել Հայաստանում։ Հուսով եմ, որ թիմն իմ կողքին կլինի՝ սահմանելու առաջնահերթությունները՝ այդ գործընթացին ներգրավելով նաև ոլորտի ներկայացուցիչներին»,- նշել է Սուսաննա Սաֆարյանը
18:17 30.04.2025
Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես ընդամենը 17 տարեկան եմ«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը կարծում է, որ Լիոնել Մեսսիի հետ համեմատությունը դրական է ազդում իր վրա։ «Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես ընդամենը 17 տարեկան եմ։ Ինձ մոտիվացիա է տալիս, երբ տեսնում եմ, որ մարդիկ համեմատում են ինձ նրա հետ։ Որքան շատ է լինում ճնշումն ինձ վրա, ես ավելի լավ եմ հանդես գալիս։ […] ...
18:08 30.04.2025
Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Դամասկոսի արվարձանում գտնվող հասարակական անվտանգության ուժերի վրաՍիրիայի ընդհանուր անվտանգության ուժերը իսրայելական ավիահարվածների են ենթարկվել Դամասկոսի հարավային արվարձանում գտնվող Սահնայա բնակավայրում, հայտնում է Syria TV -ն՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ին։ «Իսրայելական ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է Սահնայայի մատույցներում ընդհանուր անվտանգության ուժերի հավաքակայանին», – հաղորդում է հեռուստաալիքը։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է անվտանգության մեկ աշխատակից, մի քանիսը վիրավորվել […] ...
17:54 30.04.2025
Գևորգ Պապոյանն ընդունել է Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանըՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 30-ին ընդունել է Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի (CCIFA) նախագահ Արմեն Մնացականյանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Էդգար Զաքարյանն ու Նարեկ Հովակիմյանը։ Հանդիպման ընթացքում նախարարին են ներկայացվել պալատի կատարած աշխատանքները, ինչպես նաև առաջիկա ծրագրերը։ Քննարկվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցության հնարավոր ուղղությունները։ Կողմերը կարևորել են ֆրանսիացի գործարարներին […] ...
17:46 30.04.2025
Աբովյան քաղաքում ավտոմեքենա է այրվելԱպրիլի 30-ին՝ ժամը 15:24-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 98 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արզնի գյուղի 4-րդ թաղամասի պահեստային տարածքներից մեկում այրվում է ավտոմեքենա։ Հրդեհը մեկուսացվել է […] ...
17:40 30.04.2025
Իսրայելը կհամաձայնի Գազայում ժամանակավոր հրադադարին. ԷրդողանԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Իսրայելը կհամաձայնի Գազայի հատվածում ժամանակավոր հրադադարի՝ պատանդների ազատ արձակման դիմաց, սակայն չի համաձայնի երկարաժամկետ զինադադարի։ «Այսօրվա դրությամբ Իսրայելը չի ընդունել մշտական հրադադարը: Առանց ԱՄՆ-ի ճնշման Իսրայելը մտադիր չէ երաշխավորել մշտական հրադադար: Կարծես թե նա կհամաձայնի որոշակի ժամկետով զինադադարի` պատանդներին ազատ արձակելու դիմաց»,-լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահը: Նրա […] ...