Հեղափոխությունը սկսվել է ԵՊՀ դռները բացելով, և այդ դռները պետք է բաց մնան. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Հեղափոխությունը սկսվել է ԵՊՀ դռները բացելով, և այդ դռները պետք է բաց մնան. վարչապետ

17:42 27.03.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը մարտի 27-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասելով.

«Ձեզ է պատկանում արտահայտությունը, որ «մեզ պետք չեն այնպիսի ռեկտորներ, ովքեր ուսանողների առաջ դուռ են փակում»: Այսօր նույնպես, ինչպես նախկինում մի քանի անգամ, հատուկ ընդգծեցիք Ձեր ղեկավարած կառույցի կողմից աշխատանքի խրախուսման քաղաքականությունը, ինձ հետաքրքրում է՝ արդյո՞ք ՀՀ-ում ռեկտորների, բուհերի այլ ղեկավարների աշխատանքի գնահատման չափանիշը դռներ բացել-փակելու մեջ է»:

Պետրոսյանը նաև ընդգծեց՝ իրավունք ունեն կասկածելու, բայց ինքը հորդորում է հավատալ՝ որևէ ռեկտորի անձի պաշտպանության հետ սա չի կապում, որևէ ռեկտորի կուռք չի սարքում, որևէ ռեկտորի նկարի տակ մոմ չի վառում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ընդհանուր առմամբ պետք է գնահատական տան այն իրավիճակին, որ առկա է մեր բուհական համակարգում:

«Պետք է խոստովանենք, այն չի համապատասխանում այն չափանիշներին ու մարտահրավերներին, որ մեր երկրի առաջ կան, ու մեր բուհական համակարգում տիրում է արխայիկ մտածողությունը: Դա ինձ համար փաստ է, ինքնին այդպիսի չափանիշ գուցե թե դժվար է ձևակերպել, բայց դա շատ կարևոր բանի նշան է: Բուհական համակարգը, բուհերը բոլոր երկրներում առաջադիմության ու առաջադիմական գաղափարների կարևոր օջախներ են: Անկախության հռչակումից ի վեր բուհերը հակառակ պրոցեսի դերակատարումն են ունեցել, եղել են իշխանության ձեռքին բութ գործիք են եղել, այդ թվում՝ ուսանողների շրջանում ստեղծարար նախաձեռնություններ խեղդելու, բուհերը ավտորիտար համակարգի մաս սարքելու, ուսանողների սոցիալական վիճակը որպես քաղաքական գործիք օգտագործելու համար»,- ասաց նա:

Փաշինյանը շեշտեց՝ հեղափոխությունը սկսվել է ԵՊՀ դռները բացելով, և այդ դռները պետք է բաց մնան, ու այն ռեկտորը, որ չափահաս մարդու առաջ դուռը փակում է ու ասում է՝ դուրս պիտի չգաս, նոր Հայաստանում անելիք չունի:

«Գուցե կոշտ է, բայց այդպես է, այդ ռեկտորները պետք է հավաքեն իրենց իրերը ու գնան իրենց գործերով զբաղվելու: Նոր Հայաստանում համալսարան ղեկավարելը այլ առաքելություն է, այդտեղ չի կարող գործել այլ տրամաբանություն, կառավարությունը ապօրինի լծակներ չի օգտագործելու»,- ասաց նա:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP