12:25 28.03.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը խորհրդարանում ելույթների ժամին արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ հնչեցրած մտքին, թե արտահանման համար անհրաժեշտ պահանջարկը չի բավարարվում: Բագրատյանը տեղեկացրեց՝ միայն Վայոց ձորում 50 000 գլուխ ոչխար է եղել, կան արոտավայրեր, ժողովուրդը պատրաստ է այդ գործընթացը և՛ սկսելու, և՛ տանելու: Պատգամավորը հետաքրքրվեց՝ ի՞նչ խնդիրներ կան սա կենսագործելու համար:
«Հաճախ մենք ծրագրերի մասին խոսում ենք, բայց կիրարկումը թողնում ենք օդի մեջ: Քաղաքացին խնդիր ունի, լսելով ծրագիրը, ինչպես այն կյանքի կոչել, մենք առարկայական առաջարկ չենք անում գյուղացուն, բազմաթիվ ծրագրեր վարչապետը նշեց, բայց դրանցում ավելի շատ սուբսիդավորման կողմն էր, ոչ առարկայական: Կա՞ն նման առաջարկներ: Իհարկե, կան, կան սփյուռքահայեր, որ Սիրիայից եկել են, առաջարկում են այնտեղից հատուկ տեսակի ոչխարները կառավարության օգնությամբ տեղափոխել Հայաստան. այդ ոչխարները 14 ամսվա մեջ 2 անգամ ծին են ունենում, և ոչ պակաս՝ երկվորյակներ, այսինքն՝ այս մարդկանց լսենք, դնենք ռելսերի վրա»,- ասաց նա:
Բագրատյանն ասաց՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երբ հրաժարական տվեց, ինքը չզարմացավ, քանի որ 10 օր առաջ նա հայտարարել էր, որ բազմաթիվ միլիարդատերերի է ճանաչում, բայց ոչ մի երջանիկ միլիարդատիրոջ չի ճանաչում, ուստի այս հայտարարությունից հետո սպասելի էր, որ հրաժարական կտար:
«Ի վերջո, մի օր գալիս ենք մի գաղափարի, որ դիսոնանս է առաջացնում մեր ապրած կյանքի հետ, ինչպես պետք է մեր ցանկացածը անենք և երբ»,- նշեց Բագրատյանը:
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...