14:11 28.03.2019
Ստամբուլում սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոխումը թանգարանից մզկիթի պատասխան է Իսրայելին և ԱՄՆ-ին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Տրապիզոնում հանրահավաքի ժամանակ Էրդողանը հայտնել է, որ մարտի 31-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմիններին ընտրություններից հետո մզկիթի կարգավիճակը կվերադարձվի տաճարին:
«Այժմ (ԱՄՆ նախագահ) Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքն է, բռնազավթողին է վերագրում Գոլանի բարձունքները: Դուք պատասխան կստանաք Թուրքիայից»,- ասել է Էրդողանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, Էրդողանը սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը թանգարանից մզկիթի փոխելու մասին հայտարարել էր մարտի 24-ին: Այժմ մուտքը տաճար-թանգարան արժի մոտ 10 դոլար։
Կոստանդնուպոլսի սուրբ Սոֆիայի տաճարը եղել է աշխարհում ամենամեծ քրիստոնեական տաճարը։ Բյուզանդական կայսրության անկումից և թուրքերի կողմից Կոստանդնուպոլսի գրավումից հետո այն վերածվեց մզկիթի։ 1934 թվականին ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Աթաթուրքը հրամայեց տաճարը վերածել թանգարանի։ Տաճարը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։
SHANTNEWS-ը նաև հայտնել էր, որ մարտի 25-ին Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով Գոլանի բարձունքները ճանաչել է Իսրայելի մաս: Այս որոշման դեմ են արտահայտվել Սիրիան, Ռուսաստանը, Եվրամիությունը և Չինաստանը:
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...