21:17 28.03.2019
Տիկին Նարինեն վեց ամիս է՝ դեղերի ցանկը փոխել է: Դեղահաբերի փոխարեն ինսուլին է ստանում: Ամեն օր նրան խիստ անհրաժեշտ են ինսուլատարդ ու ակտրապիդ տեսակի դեղամիջոցները: Դրանցից որևէ մեկի բացակայությունը շաքարային դիաբետով հիվանդի համար վատ ազդեցություն կարող է ունենալ, անկախ նրանից․ թե ինչպիսի սննդակարգ է ընդունում: Տարեսկզբից կարճատև ազդեցության ինսուլինի տեսակն իրենց պոլիկլինիկայում չկա: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցին ասել է շաքարային դիաբետով հիվանդ Նարինե Կիրակոսյանը:
Գյումրիի Իտալական պոլիկլինիկայում 1200 հիվանդից ակտրապիդ ստանում է 300-ը, այստեղ նախատեսված այս դեղամիջոցի չափաբաժինը սպառվել է մեկ ամիս առաջ: Պոլիկիլինիկայի բժիշկը վստահեցնում է` այս դեղամիջոցը հիվանդի համար նույն ազդեցությունն է ունենում, ինչ ակտրապիդը: Որոշ հիվանդների համար այն անփոխարինելի դեղամիջոց է, հրաժարվում են փոխարինողից: Իսկ այդ տեսակի դեղամիջոցից կախյալների թիվը հաճախակի փոխվում է: Նեղ մասնագետը բացատրում է` ամեն ամիս դեղահաբից ինսուլինային ներարկումների անցնող հիվանդների թիվ է ավելանում:
Առողջապահության նախարարությունը եռամսյակը մեկ հատկացնում է դեղերի այնքան, որքան պահանջ ներկայացնում են մարզերի առողջապահական կենտրոնները: Նախարարությունից հայտնեցին, որ խնդիրը երկրորդ խմբաքանակի հետ է կապված ու ընդամենը 15 օր է, որ ուշացրել են: Հանրապետության գրեթե բոլոր պոլիկլինիկաներում առաջ եկած դեֆիցիտը ակտրապիդ տեսակի դեղորայքի տեխնիկական պատճառներով է:
«Ակտրապիդի հետ կապված մեր պայմանագիրը, քանի որ անմիջապես գործարանի հետ է, ուղիղ արտադրողի հետ մենք մատակարարման հետ կապված խնդիրներ ունենք, բայց ընդհանրապես մենք ունեցել ենք ընդամենը 15 օրվա խնդիր, իսկ հիվանդները դեղերով ապահովված եղել են»,- SHANTNEWS.am -ի թղթակցին ասել է Առողջապահության նախարարության դեղորայքային և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյանը:
Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը հաստատում է, որ մարզի պոլիկլինիկաներում հաճախ է լինում ինսուլինի տեսակների պակաս, իսկ խնդիրն էլ երբեմն բուժհաստատությունները կարգավորում են իրար մեջ, մեկը լրացնում է պակասը մյուսի ունեցածի հաշվին: Շիրակի մարզում 35 երեխա և 812 մեծահասակ շաքարային դիաբետով հիվանդ կա, որոնց մեծ մասը ինսուլինի այդ տեսակի ներարկումն են ստանում: Առողջապահության նախարարության պատասխանատուն մեր թղթակցին տեղեկացրեց, որ բավարար քանակության դեղորայք արդեն ներկրվել է: Շիրակի մարզի խմբաքանակը կազմում է 1900 սրվակ:
10:43 04.08.2025
Թայսոնը անվանել է պատմության մեջ չորս մեծագույն բռնցքամարտիկներինՋեք Դեմփսին, Սոնի Լիստոնը, Մուհամեդ Ալին և Ջորջ Ֆորմանը պատմության մեծագույն բռնցքամարտիկներն են: Այս կարծիքը հայտնել է նախկին անվիճելի աշխարհի չեմպիոն Մայք Թայսոնը Ազգային բասկետբոլի ասոցիացիայի քառակի չեմպիոն Շաքիլ Օ’Նիլի YouTube ալիքին տված հարցազրույցում: Երբ Թայսոնին հարցրել են, թե ով է պատմության մեջ լավագույն բռնցքամարտիկը, նա նշել է իր անունը։ Թայսոնը 58 տարեկան է, պրոֆեսիոնալ […] ...
10:40 04.08.2025
Հիմնանորոգվում է Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածըՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ130+100-կմ134+500 հատվածը։ 4.4կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածը սկսվում է Գյումրու վերջնամասից և հասնում մինչև Մայիսյան բնակավայր։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...
10:20 04.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 4-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 4-ի 08։00 դրությամբ կազմել է 20.8 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:09 04.08.2025
Մի քանի ժամով կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
10:00 04.08.2025
Xinhua․ Չինաստանը կթողարկի ֆիլմ ճապոնական բիոլաբորատորիաների մասինՉինաստանը Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ կթողարկի ռեժիսոր Չժաո Լինշանի «731» պատմական ֆիլմը, որը պատմում է իմպերիալիստական Ճապոնիայի կենսաբանական լաբորատորիաների մասին, հաղորդում է «Սինհուա»-ն։ Նրա խոսքով՝ ֆիլմը կթողարկվի սեպտեմբերի 18-ին՝ 1931 թվականին Ճապոնիայի կողմից Հյուսիսարևելյան Չինաստանի օկուպացիայի սկզբի օրը (Մուկդենի միջադեպ): Ֆիլմը հիմնված է մարդկանց վրա անցյալ դարի առաջին կեսին ճապոնական № 731 […] ...
09:53 04.08.2025
Թրամփը հայտնել է, որ Ուիթքոֆը Ռուսաստան կայցելի օգոստոսի 6-7-ըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը Ռուսաստան կժամանի օգոստոսի 6-7-ը։ Սպիտակ տան ղեկավարը, օգոստոսի 3-ին, Նյու Ջերսի նահանգի Բեդմինստեր քաղաքից Վաշինգտոն թռչելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ուիթկոֆը «կենտրոնացած է սահմանի վրա»։ «Ես նկատի ունեմ Գազայում ժողովրդին սնունդ հասցնելը։ Կարծում եմ՝ նա կարող է Ռուսաստան մեկնել հաջորդ […] ...