12:35 29.03.2019
Կառավարությունն այսօր՝ մարտի 29-ի նիստում, հավանության արժանացրեց 2019-2024թթ. տավարաբուծության զարգացման ծրագրին, որով տնտեսվարողներին խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու համար առաջարկվող վարկավորումը մասնակիորեն կսուբսիդավորվի պետության կողմից: Նախագիծը ներկայացրեց գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը:
Համաձայն ծրագրի` ֆինանսական միջոցները կհատկացվեն 5 տարի ժամանակով, առավելագույնը 12 տոկոսով, որից 10 տոկսային կետը սուբսիդավորվելու է, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին ու գյուղոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին տոկոսները կսուբսիդավորվեն ամբողջությամբ:
«Ձեռք բերվող 1 գլուխ խոշոր եղջերավոր կենդանու հաշվարկային արժեքը 1 մլն դրամ է, իսկ ընդհանուր 1 շահառուի ֆինանսավորման առավելագուն չափը 300 մլն դրամ է: Այսինքն` յուրաքանչյուր տնտեսվարող կարող է ձեռք բերել մինչև 300 գլուխ անասուն: Ծրագրի շրջանակներում կենդանիներ կարելի է ձեռք բերել ինչպես արտասահմանից, այնպես էլ Հայաստանից: 2019-2024թթ. ընթացքում նախատեսվում է, որ ձեռք կբերվի 10.000 գլուխ սեռահասակային տարբեր խմբի խոշոր եղջերավոր տոհմային կենդանիներ»,- ասաց Գևորգյանը:
Վերջին տարիներին՝ 2013-2018թթ. Հայաստան է ներմուծվել 2195 խոշոոր եղջերավոր կենդանի՝ խմբաքանկի մեջ մեծ բաժին է ընկնում ժամանակին պետության աջակցությամբ ներմուծվոած կենդանիներին: Պետության աջակցությամբ ընդհանուր ենթաքանակի 90 տոկոսը, տոհմային երինջների պարագայում, 2019-2024թթ. կարտադրվի 219 մլրդ դրամ արժեքով կաթ և միս:
«Մեծ մուլտիպլիկատիվ էֆեկտ կլինի և ՀՆԱ-ի վրա մեծ արդյունք կունենա: Հուսով ենք, որ սա կբերի որակյալ կաթի և մսի արտադրության, որտեղ սպառման մեծ շուկա ունենք, և այսօր 100.000 տոննա լրացուցիչ որակյալ կաթի պահանջարկ կա Հայաստանում»,- ընդգծեց Գեղամ Գևորգյանը:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...