15:26 30.03.2019
Նախագահական նստավայրը հանրությանն ավելի մոտ ու հասանելի դարձնելու նպատակով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը ծրագրում է մշակութային տարբեր միջոցառումներ անցկացնել նստավայրի դահլիճներում, այդ թվում՝ համերգներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:
Այդ շրջանակում ապրիլի 3-ին նախագահական նստավայրում մեծանուն դաշնակահար Սվետլանա Նավասարդյանի մենահամերգով կմեկնարկի «Նախագահական համերգաշարը»:
Սա միակ նորամուծությունը չէ, որը նախատեսվում է իրականացնել նախագահական նստավայրում:
Ըստ իրականացված դիտարկումների, աշխատանքային օրերին և ժամերին, չնայած բաց դարպասներին և ազատ ելումուտի հնարավորությանը, նախագահական նստավայրի վարչական շենքի հարակից տարածք այցելուների թիվը չափազանց փոքր է, շատ դեպքերում՝ նույնիսկ այցելու չկա:
Հաշվի առնելով այս ամենը, նախագահական նստավայրի վարչական շենքի հարակից տարածքը հանրության կողմից ավելի նպատակային օգտագործելու, ինչպես նաեւ աշխատակազմի բնականոն գործունեությունը լիարժեք կազմակերպելու անհրաժեշտությունից ելնելով՝ ս/թ ապրիլի 1-ից կփոփոխվեն Հանրապետության նախագահի նստավայրի վարչական շենքի հարակից տարածք քաղաքացիների մուտքի ու այնտեղից ելքի ժամերը:
Նախագահի նստավայրի դարպասները հանրության համար աշխատանքային, ինչպես նաև շաբաթ օրերին բաց կլինեն ժամը 18:00-20:00–ն, իսկ կիրակի օրերին՝ ժամը 12:00-20:00-ը ընկած ժամանակահատվածում: Այդ ընթացքում այցելուները կարող են ազատորեն մուտք գործել նստավայրի վարչական շենքի հարակից տարածք և այն օգտագործել որպես զբոսավայր:
Կփոփոխվի նաև նախագահական նստավայրի վարչական շենքի մուտքի մոտ ծառայություն իրականացնող պատվո պահակախմբի հերթափոխությունը:
Շաբաթ եւ կիրակի օրերին պատվո պահակախմբի հերթափոխությունը կուղեկցվի հանդիսավոր արարողությամբ, որին կարող են հետևել բոլոր ցանկացողները: Ծառայություն իրականացնող զինվորները, փոխարինելով միմյանց, կներկայացնեն ցուցադրական վարժություններ:
Պատվո պահակախմբի հանդիսավոր հերթափոխությունը շաբաթ օրերին տեղի կունենա ժամը 18:00-ին, 19:00-ին եւ 20:00-ին, իսկ կիրակի օրերին՝ ժամը 12:00-ին, 13:00-ին եւ 14:00-ին:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...