15:50 30.03.2019
Մարտի 30-ին Ազգային ժողովում ընդունել են աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության խորհրդարանի՝ «Իմ քայլը» խմբակցության անդամներին:
Ողջունելով ներկաներին՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի հետ կապերի ռանձնահատկությունը՝ միջխորհրդարանական հանձնաժողովի քաղաքական ուժերի ոլորտային հանձնաժողովների մակարդակով: Խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել նման այցերը լրացուցիչ խթան են որհրդարանականհարաբերությունների ձևաչափում շփումներն ամրապնդելու և փոխըմբռնումը խորացնելու համար:
««Իմ Քայլը» դաշինքի ժողովրդի վստահության բարձր մակարդակն նորընտիր խորհրդարանականների ակտիվ գործունեությունը ամուր հիմք են համահայկական կարևորության հարցերն առաջ մղելու մարտահրավերները հնարավորությունների փոխակերպելու համար»,- նշել է Աշոտ Ղուլյանը:
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը վստահություն է հայտնել, որ ՀՀ նոր ԱԺ-ը և ՀՀ նոր կառավարությունը ջանք չենք խնայելու, որպեսզի Արցախի ժողովրդի շահերը լինեն պաշտպանված, քանի որ այդ հարցը վերկուսակցական է: Լենա Նազարյանը կարևորել է երկու պետությունների միջև ոլորտային կապերի սերտացումը և համագործակցությունը:
«Գործընկերությունն ու մտերմությունը չպետք է լինեն միայն քաղաքական կամ պետական մարմինների մակարդակով: Արցախի քաղաքները և գյուղերը պետք է ակտիվ համագործակցեն Հայաստանի քաղաքների և գյուղերի հետ», – նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, իր ելույթում անդրադարձել է խմբակցության գործունեության հիմնական ուղղություններին՝ շեշտելով, որ այդ աշխատանքում իրենց համար գերնպատակ է Արցախի անվտանգության հարցը, որը սերտ կապակցված է Հայաստանի անվտանգությանը: Խոսելով խորհրդարանական համագործակցության մասին՝ Լիլիթ Մակունցը խմբակցության անունից պատրաստակամություն է հայտնել համագործակցել հատկապես օրինաստեղծ դաշտում, մասնավորապես՝ հաշվի առնելով 2020 թվականին Արցախում սպասվող համապետական ընտրություններին ընդառաջ՝ առանցքային նշանակություն ունեցող օրենքների ընդունումը: Խմբակցության ղեկավարը առաջարկել է օժանդակել նաև ընտրական գործընթացներում ներգրավված համապատասխան մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ընտրությունները լուսաբանող լրագրողների, դիտորդական առաքելություն իրականացնողների և կուսակցությունների վերապատրաստման հարցում:
«Բոլորիս համար չափազանց կարևոր է, որ Արցախի Հանրապետությունում առաջիկա ընտրությունները լինեն ժողովրդավարության չափանիշ՝ թե տարածաշրջանի և թե ամբողջ աշխարհի մակարդակով»,-ընդգծել է Լիլիթ Մակունցը:
Հանդիպմանը ելույթներ են ունեցել նաև ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը և ԱՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:
Երկու խորհրդարանների պատգամավորների հանդիպումները այնուհետև շարունակվել են մշտական հանձնաժողովներում՝ աշխատանքային քննարկումների ձևաչափով:
Օրվա երկրորդ կեսին «Իմ քայլը» խմբակցության անդամները ոլորտային հանդիպումներ են ունենալու Արցախի Հանրապետության գործադիր իշխանության պատասխանատուների՝ Կառավարության անդամների հետ:
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...