Խաղատներից մեկում տեղի ունեցած սպանությունից հետո Կոսովոյում մոլախաղերն արգելել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2024
  • $
    388.73
  • RUBLE
    4.37
  • 416.60
WEATHER
+23.09 oC

Խաղատներից մեկում տեղի ունեցած սպանությունից հետո Կոսովոյում մոլախաղերն արգելել են

22:43 30.03.2019

Կոսովոյի իշխանությունները որոշում են ընդունել արգելել երկրում մոլախաղերը՝ խաղատներից մեկում տեղի ունեցած սպանությունից հետո: Այս մասին հայտնել է The Guardian-ը:

Երկրի իշխանությունները հաջորդ 10 տարիներին արգելել են մոլախաղերը: Խաղադրույքային խաղերը վերջին շրջանում լայն տարածում են գտել երկրում, որտեղ բնակչության 1/3-ը գործազուրկ է:

«Մենք թույլ չենք տա, որպեսզի այս վայրերը դառնան հանցագործությունների ասպարեզ, որոնք ոչնչացնում են մարդկային կյանքերը»,- ասլել է երկրի վարչապետ Ռամուշ Հարադինայը:

Նշենք նաև, որ արգելքի նախօրեին ոստիկանությունը փակել է երկրում գործող 470 խաղային հաստատությունների մեծ մասը:

Երկրի կառավարությունը ամեն տարի մոտ 20 միլիոն եվրո հարկ է ստանում այս խաղատներից:

Հավելենք, որ խաղատների տարածմանը ավելի է նպաստել այն հանգամանքը, որ հարևան Ալբանիայում հունվարին նույնպես արգելվել են մոլախաղերը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բնական աղետների պատճառով վայրի կենդանիների հազարավոր տեսակներ վտանգի տակ են

22:51 18.06.2024

Բնական աղետների պատճառով վայրի կենդանիների հազարավոր տեսակներ վտանգի տակ են

Կոպենհագենի համալսարանի դանիացի գիտնականները կազմել են բնական աղետների պատճառով անհետացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակների գլոբալ քարտեզ։ Տագնապալի ցուցակը ներառում է սողունների, երկկենցաղների, թռչունների և կաթնասունների 3772 տեսակ։ Հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences (PNAS) գիտական ​​ամսագրում: Վտանգի տակ գտնվող տեսակների կեսը փոթորիկների և եղանակային այլ աղետների պատճառով անհետացման «մեծ վտանգի» տակ […] ...

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այցելել է Երևանի ինժեներական քաղաք

22:46 18.06.2024

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այցելել է Երևանի ինժեներական քաղաք

ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման այցելեց Երևանի ինժեներական քաղաք, որը Հայաստանի տեխնոլոգիական ապագան է ներկայացնում՝ ապահովելով ընդհանուր օգտագործման առաջատար լաբորատորիաներ և ծառայում է որպես տեխնոլոգիական ինկուբատոր, որտեղ մեկնարկային ներդրում է կատարվել ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: ...

Ինչո՞ւ է անհրաժեշտ կերպափոխել անվտանգության համակարգը. Հրաչյա Արզումանյանի մեկնաբանությունը

22:38 18.06.2024

Ինչո՞ւ է անհրաժեշտ կերպափոխել անվտանգության համակարգը. Հրաչյա Արզումանյանի մեկնաբանությունը

Վերջին տասնօրյակում առավել շատ խոսվեց Հայաստանի ռազմատեխնիկական ու պաշտպանական բնագավառում համագործակցությունների մասին: Հայաստանն ու Ֆրասիան նոր պայմանագիր ստորագրեցին: Ինչ ազդեցություն կունենա այդ ամենը Հայաստանի պաշտպանունակության վրա: Այս և այլ հարցեր քննարկել ենք ռազմական ու անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ:   Ամբողջական հարցազրույցը տեսանյութում: ...

Արջուն Էրիգաիսին՝ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթող

22:36 18.06.2024

Արջուն Էրիգաիսին՝ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթող

Ջերմուկում անցկացվող Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթողի կոչումն ապահովել է հնդիկ Արջուն Էրիգաիսին, ով նախավերջին տուրում հաղթել է Վոլոդար Մուրզինին և 8 հնարավորից վաստակել 6 միավոր։ Նախավերջին տուրի մյուս պարտիաներն ավարտվել են ոչ ոքի։ Սամուել Սևյանը, Ամին Տաբատաբայը և Բոգդան-Դանիել Դյակն ունեն 4.5-ական միավոր: ...

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն  ընդունելություն է  կազմակերպել. հյուրերի թվում ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալն է

22:30 18.06.2024

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ընդունելություն է կազմակերպել. հյուրերի թվում ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալն է

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ընդունելություն է կազմակերպել Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովի մասնակիցների պատվին։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից; «Ներկաների շարքում էին ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման, Կոմերցիոն և բիզնես հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուն, Նահանգային և քաղաքային դիվանագիտության հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Նինա […] ...

Գիտնականները տիեզերքում մեծ արագությամբ թռչող տարօրինակ աստղ են գտել

22:23 18.06.2024

Գիտնականները տիեզերքում մեծ արագությամբ թռչող տարօրինակ աստղ են գտել

Կալիֆորնիայի համալսարանի ամերիկացի աստղագետները հայտնաբերել են տարօրինակ թափառող աստղ, որը թռչում է տիեզերքում ժամում 2,1 միլիոն կիլոմետր արագությամբ՝ մոտ 1,5 հազար անգամ ավելի արագ, քան ձայնի արագությունը: Հետազոտությունը հրապարակվել է UCSD-ի պաշտոնական կայքում։ Օբյեկտին տրվել է J1249+36 անվանումը։ Այս լուսատուները շատ հազվադեպ են և ուշագրավ են իրենց շատ ցածր զանգվածի և համեմատաբար ցածր ջերմաստիճանի պատճառով: […] ...

BACK_TO_TOP