Արցախյան ազատամարտի ու Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին Ախուրյանի բնակչի հիմնած այգին այրվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Արցախյան ազատամարտի ու Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին Ախուրյանի բնակչի հիմնած այգին այրվել է

11:33 01.04.2019

Ախուրյանում 1000-ից ավելի ծառատեսակներով մեծ այգի կա, որը 13 տարի առաջ իր տանը կից լքված տարածքում հիմնել է Ալիկ Թորոյանը: Այգու առաջին ծառերը տնկել է Արցախյան ազատամարտի հերոսների հիշատակին, շարքը երեք տարի առաջ համալրել էր նոր տնկիներով ՝ Ապրիլյան հերոսների պատվին: Յուրաքանչյուր ծառ մի հերոսի անուն է կրում, նրանց կողքին նաև արվեստի ու քաղաքական գործիչների անունով ծառեր կան: Ծառերն աճեցրել, խնամել է, բայց րոպեների ընթացքում` կորցրել։ Արդեն երկրորդ անգամ նրա այգին հրդեհվում է: Վերջին դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ:

Այգու սեփականատերը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում առաջին բանը, որ շեշտեց, տարածքի պատկանելությունն էր: Լքված ու ոչ մեկի սեփականություն չհանդիսացող հողը 13 տարի առաջ աղբակույտից մաքրել է ու տարածքը կանաչապատել՝ կոչելով այն «Հրաշք այգի»: 1000-ից ավելի տարբեր տեսակի շիվեր է տնկել, գրեթե մեծ մասը պտղատու ծառեր են: Մրգատու ծառերի, եղևնիների, բարդիների տնկիներն արտերկրից էր բերել ու հարմարեցրել տեղի կլիմայական պայմաններին: Սիրիական խնձորենիների կողքին կանադական բարդիներն են, երեք տարի առաջ է տնկել հատուկ նպատակով: Այգու մի հատվածում 90-ականների Արցախյան ազատամարտի հերոսների հիշատակի ծառերն են, իսկ  թիկունքում` Ապրիլյան պատերազմի հերոսների: Ծառատեսակների մեծ այգում ամեն մի ծառ հերոսի անուն է կրում:
Հրաշք այգին կից է ցորենի դաշտին,  չի խանգարում վարուցանքին: Իսկ ցորենի ցանքատարածքը պատկանում է Գյումրիի սելեկցիոն կայանին, այնտեղ գարնանային աշխատանքներ են սկսել: Այգեպանը տեսել է, որ խոտայրում են կատարել, այդ ժամանակ էլ կրակը հասել է Ալիկ Թորոյանի այգուն:
Երբ հրշեջները հասել են դեպքի վայր, այգեպանի հարազատներն արդեն հանգցրած են եղել կրակը: Սելեկցիոն կայանի փոխտնօրենն էլ ասում է, թե հրդեհն իրենց աշխատողների մեղքով չի եղել, այլ  քամին է եղել պատճառը, որ դաշտում վառած կրակը հասել է ծառերին:
Իր ստեղծած այգու հանդեպ մեծ սրտացավություն տածող այգեպանի խոսքով` զգալի վնաս է եղել նոր տնկիներին, եղևնիներն ու մեծ բարդիներն էլ են վառվել: Վնասվածներն արվեստագետների ու քաղաքական գործիչների պատվին տնկած ծառերի շարքից են: Ֆրանսահայ լեգենդ Շառլ Ազնավուրի, նախագահ Էմանուել Մակրոնի, նրա տիկնոջ ու էլի մի քանիսի անվանական ծառերն են: Թե քանիսն են այրվել, այգեպանը դեռ նոր է հաշվելու, բայց դրանց մի մասը, ասում է՝ չի  վերականգնվի։ Նրա այգում սա հրդեհի առաջին դեպքը չէ:
Սելեկցիոն կայանի գյուղատնտեսը մտել է այգին, մասնագետի աչքով նայել ու ասել է, որ վնասված ծառերից մի քանիսը շուտ կվերականգնվեն, իսկ չվերականգնվելու դեպքում կայանը պատրաստ է նոր տնկիներ տալ: Այգում բռնկված հրդեհի գործով արդեն Ոստիկանությունն է զբաղվում:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

BACK_TO_TOP