Ստուգումներ «Արթիկ» ՔԿՀ-ում. արձանագրված խախտումների մեծ մասը վերացվել է տեղում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Ստուգումներ «Արթիկ» ՔԿՀ-ում. արձանագրված խախտումների մեծ մասը վերացվել է տեղում

13:34 01.04.2019

Շարունակվում են ՀՀ դատախազության կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում սկսված՝ կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակի ստուգումները: Այդ շրջանակում հերթական ստուգումները ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության և Շիրակի մարզի դատախազության կողմից իրականացվել են ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում:

Ստուգման ընթացքում արձանագրվել են որոշ խախտումներ, որոնց վերացման ուղղությամբ տրվել են համապատասխան հանձնարարություններ: Մասնավորապես՝ պարզվել է, որ ՔԿՀ-ում տարածված է խցերում բնակվող անձանց քնելատեղերի՝ առանց համապատասխան թույլտվության վարագուրապատումը, ինչը  ՔԿՀ-ի ծառայողներին զրկում է արդյունավետ կատարել խցերում իրավիճակի, տեղաշարժերի դիտարկման պարտականությունը: Մի շարք խցերում և կացարաններում առկա են եղել ներքին կանոնակարգով չթույլատրված սպասքի միջոցներ, կենդանիներ, սենյակային բույսեր:

Փոխարենը՝ պատժախցերը և կարանտինային բաժանմունքում առկա խցերն ապահովված չեն եղել կենցաղավարման անհրաժեշտ մի քանի պարագաներով: Իսկ ՔԿՀ-ի բաց և կիսաբաց ուղղիչ հիմնարկներում, ներքին կանոնակարգի պահանջների խախտմամբ, դատապարտյալների համար հասանելի վայրում տեղադրված չեն եղել փոստարկղեր:

Խախտումներ են արձանագրվել պատիժը լրիվ կրելով ազատված դատապարտյալներին նախկին բնակության վայրում հաշվառելու ուղղությամբ սահմանված կարգով միջոցներ ձեռնարկելու, բժշկական գաղտնիք պարունակող փաստաթղթերի անձեռնմխելիության ապահովման, զբոսանքի դուրս եկած անձանց ժամանակացույցերի սահմանման, առանձին դեպքում՝ կալանավորված անձանց և դատապարտյալների՝ տարբեր աշխատանքներում ներգրավման պայմանների, ինչպես նաև այդ աշխատանքների կատարման և որակի նկատմամբ վերահսկողության, դատապարտյալների ինքնագործ միավորումների կազմավորման և գործունեության ընթացակարգերի, ՔԿՀ-ում պահվող անձանց կողմից հեռախոսազանգերի պատշաճ արձանագրման հետ:

Հատուկ ուշադրություն է դարձվել «Արթիկ» ՔԿՀ-ում  սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանը: Այս ոլորտի խախտումները կապված են եղել սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման հերթապահության սահմանման և դրա նկատմամբ վերահսկողության հետ: Պարզվել է, որ ՔԿՀ-ում պահվող անձանց տարեկան առնվազն մեկ անգամ բուժկանխարգելիչ հետազոտություններ իրականացնելու վերաբերյալ համապատասխան ժամանակացույց առկա չէ, և ՔԿՀ-ում պահվող անձինք, ըստ էության, տարեկան առնվազն մեկ անգամ բուժկանխարգելիչ հետազոտություններ չեն անցել:

Ստուգման առարկա են դարձել նաև դատապարտյալների ուղղման համար նախատեսված աշխատանքների իրականացման, բացասական վարքագծի հակումներ ունեցող դատապարտյալների հաշվառման գործընթացները: Պարզվել է, որ հիմնական խնդիրներ կապված են եղել ուղղիչ հիմնարկ տեղաբաշխված դատապարտյալների հետ նախնական փուլում ուղղման աշխատանքների համար նախատեսված պայմանների պահպանման, պատժի սկզբից որպես փախուստի հակում ունեցող հաշվառված անձանց այդ կարգավիճակից հանելու գործընթացի պատշաճ կազմակերպման հետ: Բացի դրանից՝ առանձին դաժանությամբ կամ բռնությամբ հանցագործություն կատարած առանձին դատապարտյալներ չեն հաշվառվել որպես ագրեսիվության, կոնֆլիկտայնության հակում ունեցողներ, ինչը հնարավորություն կտար նրանց հետ համապատասխան սոցիալ-հոգեբանական աշխատանքներ տանել:

Արձանագրված բոլոր խախտումները մանրամասն քննարկվել են ՔԿՀ վարչակազմի ղեկավարության հետ: Դրանց մեծ մասը վերացվել է հենց ստուգման ընթացքում, իսկ մյուսները, որոնց վերացման համար որոշակի ժամանակ է պահանջվում, ՔԿՀ-ի վարչակազմը պարտավորվել է իրականացնել սեղմ ժամկետներում և արդյունքների մասին հայտնել ՀՀ դատախազությանը:

Ստուգման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետը և ՀՀ Շիրակի մարզի դատախազն այցելել են ՔԿՀ-ի բոլոր խցերը և կացարանները, զրուցել դրանցում պահվող բոլոր անձանց հետ: Ցմահ դատապարտյալի հետ դատախազների առանձնազրույցի արդյունքում ՔԿՀ-ի վարչակազմի կողմից օպերատիվ կերպով լուծվել է նրա հնամաշ և շարքից դուրս եկած անվասայլակը նորով փոխարինելու հարցը: Շրջայցի շրջանակում կազմակերպվել է նաև «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող՝ հացադուլ հայտարարած երկու անձանց ընդունելություն: Նրանց հորդորել են դուրս գալ հացադուլից և իրենց շահերը պաշտպանել օրենքով սահմանված միջոցներով:

Բացի վերոնշյալը, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկին առնչվող առանձին հարցերի շրջանակներում ավելի վաղ Շիրակի մարզի դատախազության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ էին բերվել մի քանի այլ խնդիրներ: Դրանց լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մարզի դատախազի կողմից միջնորդագրեր են հղվել ՀՀ արդարադատության  փոխնախարարին և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետին:

Մասնավորապես պարզվել է, որ մի դատապարտյալի նկատմամբ համաներման ակտը կիրառվել է ուշացումով՝ օրենքով սահմանված ժամկետից հետո: Բացի դրանից՝ արձանագրվել են տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում չընդգրկված դատապարտյալի՝ ՔԿՀ մասնաշենքերի միջև ազատ տեղաշարժի, ինչպես նաև ՔԿՀ համապատասխան ծառայողների կողմից հանձնուքների պարունակության ոչ պատշաճ ստուգման դեպքեր:

Իսկ մեկ քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ էլ պարզվել է, որ առկա են փաստական տվյալներ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձի կողմից մոլախաղով զբաղվելու, տևական ժամանակ բջջային հեռախոսներ պահելու և շահագործելու մասին: Պարզվել է, որ վերջինս, ի թիվս այլոց, այդ հեռախոսներով կապ է հաստատել նաև դրսում գտնվող մեկ անձի հետ և սպառնալիքներ ու հայհոյանքներ հնչեցնելով գումարներ պահանջել:

Մարզի դատախազը ՀՀ արդարադատության փոխնախարարին և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետին ուղղված միջնորդագրերով առաջարկել է գործուն միջոցներ ձեռնարկել նշված խախտումների և բացթողումների պատճառները պարզելու և վերացնելու, ինչպես նաև դրանց համար մեղավոր՝ իրենց աշխատանքում թերացած ՔՀԿ ծառայողներին կարգապահական ներգործության ենթարկելու ուղղությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

BACK_TO_TOP