15:47 02.04.2019
«Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում: Պատերազմը դեռ չի ավարտվել: Առաջին փուլն է ավարտված»,- այս մասին այսօր Ադրբեջանի բանակի հատուկ նշանակության զորքերի զորամասերից մեկը այցի ընթացքում հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։
Անդրադառնալով Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը` նա հայտարարել է, որ դա կարևոր էր բանակցությունների ներկա ձևաչափը պահպանելու համար։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպումից հետո հայտնել էր, որ Ալիևը իր հետ մի բան խոսում է, մեկ այլ բան հայտարարում հանդիպումից հետո։
Զորամաս այցի ընթացքում Ալիևը հայտարարել է, որ բանակցային ձևաչափում փոփոխություն չկա, և թե «բանակցությունների նպատակն ադրբեջանական տարածքների ազատագրումն է» ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը։
Այս դիրքորոշումը Ադրբեջանը հայտնում է վաղուց ու երբեք չի վարանում հակամարտության լուծման երեք սկզբունքներից առանձնացնել ու ներկայացնել միայն իրենց ձեռնտու մասը՝ տարածքային ամբողջականության սկզբունքը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն էլ, սակայն, վերջերս հրապարակած իր հատուկ հայտարարության մեջ նշել է, որ երեք սկզբունքներից՝ ուժի չկիրառում, ազգերի ինքնորոշում և տարածքային ամբողջականություն, ոչ մեկը առավել չէ մյուսի նկատմամբ, ու դրանք չեն կարող կիրառելի լինել առանձին։
Ինչ վերաբերում է Ալիևի՝ զորամաս այցին, ապա նրան այնտեղ ներկայացրել են ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման պայմանական գործողություններ։
Վարժանքը նկարագրող լուսանկարներից երևում է, որ հատուկջոկատայինները գաղտագողի մոտենում են բնակելի տան նմանությամբ պատրաստված շինության։
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...