12:02 03.04.2019
ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի փաստահավաք փորձագիտական խմբի հետ։ Խումբը մարտի 27-ից ապրիլի 6-ը Հայաստանում առաքելություն է իրականացնում` նախապատրատելու Հայաստանի ներդրումային քաղաքականության վերանայում՝ հետևյալ ռազմավարական ուղղվածությամբ․ «Ինչպե՞ս ներգրավել արտահանմանն ուղղված և արդյունավետության բարձրացմանը միտված ներդրումներ»:
Նախարարը չափազանց կարևորել է խմբի առաքելությունը Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման տեսանկյունից։
Առաքելության ներկայացուցիչ Մասսիմո Մելոնին նշել է, որ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից գերազանց աջակցություն են ստացել՝ արդյունավետ իրականացնելու իրենց հետազոտությունները։ Նա ներկայացրել է նախորդ օրերին տեղի ունեցած քննարկումները, հետաքրքությունների շրջանակը, ինչպես նաև զեկույցի կազմման և ամփոփման ժամկետները։
Կողմերը քննարկել են առաքելությանը հետաքրքրող հարցերի շրջանակ՝ կառուցվածքային խնդիրներից մինչև օրենսդրական կարգավորումներ։ Մասնավորապես, անդրադարձ է եղել արտահանմանը միտված ներդրումների ներգրավման ներուժ պարունակող տնտեսության ճյուղերին։
ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի փորձագիտական խումբը Շվեցարիայում Հայաստանի առևտրական ներկայացուցիչ Հայկ Հովhաննիսյանի ուղեկցությամբ Հայաստանում հանդիպումներ և քննարկումներ է ունենում 50-ից ավելի ձեռնարկատերերի, բիզնես ասոցիացիաների, միջազգային և դոնոր կազմակերպությունների, ինչպես նաև պետական կառույցների հետ։ UNCTAD-ը նմանատիպ զեկույցներ է պատրաստել աշխարհի շուրջ 50 երկրների համար։
Հայկ Հովհաննիսյանի խոսքով՝ կազմակերպության պատրաստած զեկույցների վրա են հիմնվում խոշոր երկրները` երրորդ պետությունների ներդրումային միջավայրի վերաբերյալ սեփական զեկույցները պատրաստելիս: UNCTAD-ը նաև ունի գործիքակազմ առաջարկված բարեփոխումների կիրարկման ուղղությամբ աջակցություն ստանալու դյուրացման համար:
2018 թվականին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, մասնակցելով UNCTAD-ի կողմից կազմակերպված Համաշխարհային ներդրումային համաժողովին, խնդրագրով դիմել էր կազմակերպության գլխավոր քարտուղարին՝ պատրաստել Հայաստանի վերաբերյալ ներդրումային զեկույց:
Վիճակագրական հետազոտությունը ցույց է տալիս, որ այն երկրները, որտեղ պատշաճ մակարդակի կիրարկվել են UNCTAD-ի զեկույցի առաջարկությունները, գրանցել են օտարերկրյա ներդումների մինչև եռապատիկ աճ զեկույցի հրապարակմանը հաջորդող 5 տարիների ընթացքում: 2016-2017 թվականներին, երբ գլոբալ անդրսահմանային ներդրումային հոսքերը գրանցել են 23%-ոց անկում, այդ երկրներն ունեցել են օտարերկրյա ներդրումների 29%-ոց աճ: Կարևոր է նաև նշել, որ փորձագիտական խումբը բաղկացած է բարձրակարգ մասնագետներից, ովքեր այս տեսակ ուսումնասիրություններ են իրականացրել տասնյակ երկրներում և չեն ներկայացնում որևէ բիզնես կամ քաղաքական շահ:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
22:51 02.08.2025
Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին ՄուլահուսեյնովիչՀայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...