Իսրայելն օրինակ է ցույց տալիս Հայաստանին. «Ժամանակ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+30.09 oC

Իսրայելն օրինակ է ցույց տալիս Հայաստանին. «Ժամանակ»

09:00 04.04.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Գոլանի բարձունքների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Թրամփի հայտնի հայտարարությունից հետո Իսրայելն արդեն իսկ մշակել է այդ տարածքների զարգացման ծրագիր, որը ենթադրում է ավելացնել բնակչությունը և հասցնել մոտ քառորդ միլիոնի, ստեղծել նոր քաղաքներ, նոր ենթակառուցվածքներ և այլն: Այլ կերպ ասած, Իսրայելն արդեն իսկ ձեռնամուխ է լինում վերաբնակեցման քաղաքականության: Անշուշտ, միամիտ է կարծել, որ ծրագիրը մշակվել է նոր, սակայն սա արդեն կարևոր չէ: Կարևոր է մոտեցումը, որը պետք է օրինակ լինի նաև Հայաստանի, հայկական կողմի համար՝ արցախյան հարցում:

Թրամփի հայտարարությունից հետո հայաստանյան փորձագիտական դաշտն արձանագրեց, որ սա որոշակի նախադեպային խաղաքարտեր է տալիս հայկական դիվանագիտությանը, որն ուղիղ և բաց օգտագործելը դժվար պատկերացնելի է, սակայն որը հնարավոր է կիրառել դիվանագիտական խոհանոցում: Սրան հաջորդում է մեկ այլ «նախադեպ» Հայաստանի համար՝ վերաբնակեցումը:

Այս դեպքում չակերտներով, քանի որ, խոշոր հաշվով, վերաբնակեցման մասին Հայաստանում և Արցախում խոսում են վաղուց, սակայն գործնական առումով վերաբնակեցում տեղի է ունեցել միայն Լաչինում ու Քարվաճառում, այն էլ, մեծ հաշվով, ոչ բավարար արդյունավետությամբ և ռազմավարությամբ: Միևնույն ժամանակ, խնդիրը ամբողջական հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքների, այդ թվում՝ Արաքսի հովտի վերաբնակեցումն է, որը անցնող քառորդ դարում փաստորեն եղել է լիովին բարձիթողի վիճակում: Թե ինչու, մնում է միայն ենթադրել: Ավելին, աղաղակող էր, երբ հայկական կողմը 2004 թվականին հպարտանում էր ԵԱՀԿ մոնիթորինգի խմբի առաջ, թե չի վերաբնակեցրել տարածքները, երբ խումբն Ադրբեջանի պահանջով իրականացնում էր հենց այդ հարցի մոնիթորինգ: Սա, իհարկե, ընդհանուր առմամբ, քառորդ դարի անհամարժեք քաղաքականության հետևանքն էր, որը ցավալիորեն պայթեց Ապրիլյան պատերազմում:

Մոտ մեկ ամիս առաջ Հայաստանի ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը Արաքսի հովտում արեց հայտնի հայտարարությունը, այդ թվում՝ վերաբնակեցման մասին: Սա աննախադեպ էր այն իմաստով, որ հնչում էր մինչ այդ նույնիսկ մոտ կալիբրով այդպիսի հայտարարության բացակայության պայմաններում: Սա արդեն իսկ նշանակալի իրողություն է, սակայն շատ կարևոր է, որ այդ խոսքը հնարավորինս արագ սկսի վերածվել առարկայական գործի, ինչը չափազանց կարևոր գործոն է լինելու նաև հայկական արտաքին քաղաքականության դիրքերի տեսանկյունից:

Անկասկած է, որ կա անհրաժեշտ ներուժ, որը հնարավոր է մոբիլիզացնել քաղաքական կամքի առկայության պայմաններում: Իսկ կամքի մասին վկայեց հենց Արթուր Վանեցյանի հայտարարությունը, որն այժմ պահանջում է գործով շարունակություն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

23:29 01.08.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

23:17 01.08.2025

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

Օգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...

BACK_TO_TOP