11:39 05.04.2019
Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին, մանկագիր Նունե Սարգսյանն իր թոռնուհի Սավաննայի հետ շուտով լույս է ընծայելու «Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի արկածները» գիրքը, որը 5-12 տարեկան երեխաների համար է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նախագահի տիկին Նունե Սարգսյանն անկեղծացել է, թե որտեղից է գալիս սերը գրելու և ստեղծագործելու հանդեպ, պատմել է այն մասին, թե ինչպես է ստեղծագործում վեցամյա թոռնուհու հետ, կիսվել է իր երազանքներով ու հետաքրքիր դրվագներ պատմել կյանքից:
Ե՞րբ և ինչո՞ւ որոշեցիք ստեղծագործել մանուկների համար:
Ստեղծագործել եմ յոթ տարեկանից, որն ինքստինքյան ստացվեց։
Հետագայում գրում էի խորհրդային մանկապատանեկան թերթերի և ամսագրերի համար, շատ ակտիվ էի դպրոցի գրական խմբակում։ Հեքիաթներ միշտ գրել եմ, սակայն հրատարակվել եմ 2005 թվականից։ Այդ հարցում ինձ քաջալերեց ամուսինս։ Ես թերահավատ էի, բայց Արմենն ինձ վստահեցրեց, որ հատկություն ունեմ երեխաների հետ խոսելու և նրանց պատգամներ հաղորդելու։
Նշեցիք, որ հեքիաթների միջոցով պատգամներ եք ցանկանում փոխանցել երեխաներին: Որո՞նք են այն հիմնական արժեքները, որոնց կարող են ծանոթանալ փոքրիկ ընթերցողները Ձեր ստեղծագործությունների շնորհիվ:
Կյանքը փոխվել է՝ բարդացել է և արագացել։ Ամեն ինչ տարբեր է, քան առաջ։ Այն, ինչ մեր երեխաներն են հիմա անում, մենք երազում էինք, կամ կարդում էինք գիտաֆանտաստիկ գրքերում։ Համակարգչային, հեռուստատեսային տեղեկատվության քանակը երեխաների համար էապես մեծացել է, և այս պայմաններում կարևոր է դարձել պահպանել մարդկային պարզ արժեքները։ Հեքիաթներիս միջոցով փորձում եմ երեխաներին բարություն և սեր փոխանցել՝ ընտանիքի, աշխատասիրության, ընկերասիրության, համարձակության, իրար օգնելու կարևոր արժեքները սերմանել նրանց մեջ։
Եթե չեմ սխալվում, պատրաստվում եք հեքիաթների նոր ժողովածու լույս ընծայել: Կբացե՞ք փակագծերը:
«Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի արկածները» ստեղծել եմ թոռնիկիս՝ Սավաննայի հետ։ Նա վեց տարեկան է։ Մենք պատմություններ էինք հորինում այս երկու կերպարների մասին և, ի վերջո, որոշեցինք գրքի վերածել այն։ Սավաննան նկարազարդեց գիրքը, որը լույս կտեսնի շատ շուտով՝ Լոնդոնում, ինչպես նաև Երևանում՝ անգլերեն և հայերեն։
Սավաննան Հայաստանո՞ւմ է ապրում:
Մենք ունենք երկու որդի՝ Վարդանը և Հայկը։ Վարդանն ամուսնացած է և ունի երեք զավակ։ Որդիներս աշխատում են Լոնդոնում։ Հիմա թոռնիկներս այստեղ են՝ Երևանում։ Ամրապնդում են իրենց հայերենը և մաթեմատիկան։
Խոսեցիք Լոնդոնի մասին… Հարցազրույցներից մեկում նշել եք, որ սիրում եք Հայաստանը, բայց Լոնդոնի նման հրաշալի քաղաք աշխարհում չկա: Որքան գիտեմ, բավականին ցրտաշունչ քաղաք է, «Ֆորսայթների պատմությունը» ընթերցելուց հետո հասկացա, որ սառը ու հաշվենկատ մարդիկ են անգլիացիները: Այդ քաղաքի հատկապես ի՞նչն է ձեզ գրավում: Որո՞նք են այնտեղ անցկացրած տարիների ամենահիշարժան ու հետաքրքիր իրադարձությունները:
Ո՜չ Լոնդոնը և ո՜չ էլ Փարիզը այլևս ցրտաշունչ քաղաքներ չեն. հավանաբար կլիմայական փոփոխությունների հետևանքով։
Լոնդոնն ինձ համար հրաշալի է նրանով, որ այն համաշխարհային մշակույթի կենտրոն է։ Բազմազան ընտրություն կա համերգների և օպերաների, բալետների և կինոդիտումների, դասախոսությունների և ցուցահանդեսեսների: Աշխարհի լավագույն երաժիշտները ձգտում են ելույթ ունենալ Լոնդոնում, լավագույն նկարիչները ձգտում են ցուցադրվել այնտեղ:
Այս բոլորով հանդերձ, Երևանն է իմ քաղաքը և իմ սիրա՜ծ քաղաքը։
Դժվարությա՞մբ թողեցիք Լոնդոնը:
Ես շատ հաճախ եմ ճամփորդել եմ և ապրել տարբեր քաղաքներում։ Բոլոր տարիների ընթացքում եկել եմ Երևան, որն իմ տունն է։
Բազմաթիվ քաղաքական գործիչներ շեշտում են, որ չէին կարող լուրջ հաջողությունների հասնել, եթե իրենց կողքին բանիմաց և նվիրված կին չլիներ: Դուք ի՞նչ դերակատարություն եք ունեցել Արմեն Սարգսյանի ձեռքբերումներում:
Համաձայն եմ։ Սակայն կարծում եմ, որ ամեն հաջողակ կնոջ կողքին էլ հաճախ կա խելոք տղամարդ։
Մի առիթով ասել եք, որ շատ երազանքներ եք զոհել հանուն ընտանիքի բարեկեցության: Ինչի՞ մասին եք երազում այսօր:
-Երազում եմ, որ Հայաստանում երեխաները լինեն առողջ ու զվարթ, կրթություն ստանան և մասնագիտություն ձեռք բերեն, որ ընտանիքները լինեն բարեկեցիկ և երջանիկ, որ երբեք չլինի պատերազմ։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...