15:27 05.04.2019
Ցանկություն կունենայի ավելի շատ քայլել․ այս խոսքերով նախագահ Արմեն Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրեց Երևանում զբոսնելու իր սովորությունը։ Նա դա բացատրեց մի քանի պատճառով, ինչպես օրինակ առողջությունը, երբ ավելի արդյունավետ է փողոցում քայլել, քան մարզական գորգի վրա վազելը։
«Քայլելիս և մեքենա վարելիս ես հանգստանում եմ, որովհետև մանավանդ մեքենա վարելիս ոչ թե մտածում եմ միաժամանակ երկու բանի մասին, այլ մեկի, որովհետև ուշադրությունս պետք է փողոցի վրա լինի»,- ասաց նախագահը։
Սակայն քայլելու սովորությունը կապված է զբաղեցրած դիրքի սահմանափակումներից ազատվելու հետ։
«Երբ դու պաշտոն ունես, մանավանդ՝ եթե պաշտոնդ բարձր է, կա վտանգ, որ պաշտոնը քո մասը դառնա։ Ամեն օր մեքենա, ամեն օր դուռը բացում են քո առաջ, ամեն օր ինչ-որ մարդիկ կան քո շրջապատում, և ինչ-որ ձևով դառնում է արհեստական կյանք, որովհետև դա ի վերջո ժամանակավոր է, ինչ-որ իմաստով՝ դա դու ունես աշխատանքի բերումով։ Եվ սովորական մարդկային կյանքից հեռանում ես»,- ասաց նախագահը։
Սարգսյանը պատմեց, որ այլ քաղաքներում լինելիս նույնպես սիրում է քայլել, ու նույնը սիրում էր անել նաև նախկինում, սակայն շատերը չէ, որ նրան մոտենում էին Երևանում, երբ նա դեռ նախագահ չէր։
«Հիմա քայլելու ընթացքում չկան արգելքներ։ Կան հաճելի պահեր, բայց երբ այդ պահերը շատ են լինում, քայլելուդ արագությունը սկսում է դանդաղել, որովհետև մեկին պետք է բարևես, մյուսն ուզում է սելֆի անել քեզ հետ, և, իհարկե, չես կարող մերժել, որովհետև վերջիվերջո մարդկանց ուրախություն պարգևելը նաև նախագահի պարտականություններից մեկն է էս երկրում»,- ասաց Սարգսյանը։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...