Ինձ ընդունեք որպես հավաքական կերպար. տրանսգենդեր կնոջ ելույթը խորհրդարանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+28.09 oC

Ինձ ընդունեք որպես հավաքական կերպար. տրանսգենդեր կնոջ ելույթը խորհրդարանում

17:20 05.04.2019

ՀՀ Ազգային ժողովում այսօր տեղի էին ունենում խորհրդարանական լսումներ «Մարդու իրավունքների ազգային օրակարգ» թեմայով: Լսումների ժամանակ ձայնի իրավունք խնդրեց և ելույթ ունեցավ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի ներկայացուցիչ Լիլիթ Մարտիրոսյանը:

Նա հայտնեց, որ ՀՀ ԱԺ ամբիոնից դիմում է ինքը՝ որպես տրանսգենդեր կին:

«Ես իմ մեջ ամփոփում եմ խոշտանգված, բռնաբարված, առևանգված, ֆիզիկական բռնության ենթարկված, ողջակիզված, դանակահարված, մահափորձի ենթարկված, սպանված, արտագաղթած, թալանված, սոցիալական, առողջապահական, իրավական, տնտեսական և արժանապատիվ կյանքի բոլոր այլ ոլորտներում խարանի ու խտրականության ենթարկված, գործազուրկ, աղքատ ու բարոյապես լքված հայ տրանսգենդերի կերպարը»,- ասաց նա:

Նա կոչ արեց ձեռնամուխ լինել գենդերային հավասարությանն ու մարդու իրավունքների ապահովմանը:

Տրանսգենդերի ելույթը զայրացրեց նիստը նախագահող, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանին: Վերջինս նշեց՝ այդ ելույթով խախտվել է լսումների օրակարգը, ինչն անհարգալից վերաբերմունք է թե՛ խորհրդարանի, թե՛ իր՝ նիստը նախագահողի նկատմամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուժեղ քամու հետևանքով Հայաստանում գրանցվել է 38 արտակարգ դեպք․ ՆԳՆ

13:38 15.06.2025

Ուժեղ քամու հետևանքով Հայաստանում գրանցվել է 38 արտակարգ դեպք․ ՆԳՆ

Հունիսի 14-ի ժամը 19։30-ից մինչև հունիսի 15-ի ժամը 11։45-ը ՆԳՆ Փրկարար ծառայությունում ահազանգեր են ստացվել ուժեղ քամու, հորդառատ անձրևի և տեղացած կարկուտի հետևանքով գրանցված դեպքերի վերաբերյալ: ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարությամբ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության, հայտարարվել է անձնակազմի հավաք: Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից սահմանված կարգով սպասարկվել են բոլոր դեպքերը: Աշխատանքները համակարգել է ՓԾ […] ...

Չարենցավան համայնքի Արզական բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

13:24 15.06.2025

Չարենցավան համայնքի Արզական բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 16-ին Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Արզականի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություններ, որոնց ընթացքում՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու են Արզական բնակավայրի էլեկտրական շչակները։ ...

ՃՏՊ Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհին. կա երկու տուժած

13:08 15.06.2025

ՃՏՊ Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհին. կա երկու տուժած

Հունիսի 15-ին, ժամը 08:41-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Սևան ավտոճանապարհին՝ «Ծովագյուղ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհի 76-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մոտակայքում գտնվող […] ...

Իսրայելի օդային տարածքը մնում է ամբողջությամբ փակ

13:00 15.06.2025

Իսրայելի օդային տարածքը մնում է ամբողջությամբ փակ

Իսրայելի օդային տարածքը քաղաքացիական ավիացիայի համար լիովին փակ է մնում մինչև անվտանգային համակարգում երկինքը բացելու որոշում կայացվի, ասվում է Իսրայելի արտաքին գործերի նախարարության և տրանսպորտի նախարարության համատեղ հայտարարության մեջ։ «Անվտանգության իրավիճակից ելնելով և անվտանգության մարմինների հրահանգներին համապատասխան՝ Իսրայելի երկինքը փակ է քաղաքացիական ավիացիայի համար, մեկնող կամ ժամանող չվերթներ չկան։ Անվտանգային մարմինների հաստատումից հետո՝ երկնքի բացման […] ...

Իրանում հարձակման է ենթարկվել Պաշտպանության նախարարության կենտրոններից մեկը

12:35 15.06.2025

Իրանում հարձակման է ենթարկվել Պաշտպանության նախարարության կենտրոններից մեկը

Իրանի պաշտպանության նախարարության կենտրոններից մեկը Սպահանում մեկ ժամ առաջ հարձակման է ենթարկվել, իշխանությունները գնահատում են վնասը, հայտարարել է Սպահանի նահանգի պաշտպանության և անվտանգության հարցերով փոխնահանգապետ Աքբար Սալեհին։ «Մեկ ժամ առաջ հարձակման ենթարկվեց Սպահանում գտնվող Իրանի պաշտպանության նախարարության հետ կապված կենտրոններից մեկը, և հնարավոր վնասը հիմա գնահատվում է», – նրա խոսքերն է մեջբերում «Նուր Նյուզ» գործակալությունը։ ...

Լոս Անջելեսում անցկացված հանրահավաքին մասնակցել է 30 հազար մարդ

11:51 15.06.2025

Լոս Անջելեսում անցկացված հանրահավաքին մասնակցել է 30 հազար մարդ

Լոս Անջելեսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ցույցի դուրս եկած ցուցարարների թիվը կազմել է 30,000, սոցիալական ցանցերում հայտնել է քաղաքապետ Կարեն Բասը։ «Երեսուն հազար մարդ այսօր ամբողջ քաղաքում դուրս է եկել խաղաղ բողոքի իրենց սահմանադրական իրավունքն իրացնելու համար. հզոր է», – գրել է Բասը։ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ցույցերը սկսվեցին ԱՄՆ բազմաթիվ նահանգներում […] ...

BACK_TO_TOP