Եթե պաշտոնյան վիրավորվում է արտահայտությունից, դատի տվեք, այլ ոչ թե ԱԱԾ ներգրավելու միջոցով կանխեք. Շուշան Դոյդոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+30.09 oC

Եթե պաշտոնյան վիրավորվում է արտահայտությունից, դատի տվեք, այլ ոչ թե ԱԱԾ ներգրավելու միջոցով կանխեք. Շուշան Դոյդոյան

19:29 06.04.2019

Հայաստանում չկան օրենսդրական կարգավորումներ անանուն օգտատերերի վերաբերյալ, սակայն «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հիմնադիր-տնօրեն Շուշան Դոյդոյանը կարծում է, որ մեր երկրի օրենսդրությունը թույլ է տալիս ապատեղեկատվություն, զրպարտություն կամ ինչպես ասվում է, մանիպուլյացիա պարունակող տեղեկություններ տարածելու դեպքում համապատասխան իրավական պատասխանատվություն սահմանել:

«Եթե կան արատավորող և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, դա ամբողջությամբ կարգավորվում է Քաղաքացիական օրենսգրքով, զրպարտության և վիրավորանքի համար կա քաղաքացիաիրավական պատասխանատվություն, ներողության, հերքման պահանջ, բարոյական ու նյութական վնասների փոխհատուցում, ամբողջ զինանոցն առկա է, մնում է` օգտվեն, կան հարյուրավոր դատական գործեր: Ինչ վերաբերում է անանուն հանդես գալուն, սա մարդու իրավունքն է` ամրագրված ՄԻԵԴ-ի կողմից «Դելֆին ընդդեմ Էստոնիայի» գործով, որ խոսքի ազատության իրավունքը ներառում է անանուն ընթերցելու, այս կամ այն կայք այցելելու, լինելու իրավունքը, այնպես որ սա անձեռնմխելի իրավունք է, ոչ բացարձակ, բայց կառավարությունը չի կարող նման կոշտ ձևով միջամտել»,- ասում է նա:

Դոյդոյանը բերում է միջազգային փորձը: Երկրները բաժանվում են երկու մասի` նրանք, որոնք օրենսդրական կարգավորումներով են փորձել լուծել համաշխարհային մարտահրավերը և նրանք, որոնք գնում են ժողովրդավարության ճանապարհով:

«Բելառուսում, Բանգլադեշում, Չինաստանում, Կորեայում, Ռուսաստանում կոշտ օրենքներ են ընդունել. այստեղ, եթե «ֆեյք» օգտատերերի կողմից ապատեղեկատվություն է տարածում, այդ բոլոր դեպքերում պետությունը կարողանում է միջամտել, արգելափակել, կանխարգելել ու պատասխանատվության ենթարկել հեղինակին, սա մերժելի միջոցն է, իսկ ժողովրդավարական երկրները՝  Կանադան, Բելգիան, Ավստրալիան, ԵՄ շատ երկրներ, որոնք ձեռնպահ են մնում օրենսդրական կարգավորումներից, որոնք գտնում են, որ ռիսկեր են պարունակում, գնում են աշխատանքային խմբեր ձեռնարկելու ճանապարհով, որոնք փորձում են վերլուծել իրավիճակը, հասկանալ` որոնք են խնդրի բազմաշերտ կողմերը, զուգահեռ իրականացնում են հասարակության իրազեկում, որպեսզի հասարակությունը հասկանա ոչ միայն, թե որ աղբյուրներից պետք է տեղեկություն ստանա, այլև, որ քաղաքացին հասկանա, որ խոսքի ազատությունը նաև պատասխանատվություն է ենթադրում, խոսքի ազատությունը չի նշանակում, որ յոյրաքանչյուրի հասցեին կարող ենք ասել այն, ինչ մեր մտքին գալիս է` վիրավորանք, հայհոյանք: Օրինակ` Կանադան վերջերս 7 մլն կանադական դոլար էր հատկացրել միայն մեդիագրագիտության քարոզարշավի համար»:

Հետևաբար, նա կարծում է, որ Հայաստանը չպետք է գնա առաջինների ճանապարհով, առավել ևս, երբ որևէ դրական օրինակ, հաջողված փորձ չկա, որը կարող է լիարժեք ընդունելի լինել, ուստի առաջարկում է հետևյալը.

«Կառավարությանն առաջարկում եմ ավելի լուրջ ուշադրություն դարձնել հանրության կրթության վրա, լրագրողական համայնքին՝ ավելի մեծ ջանքեր գործադրել, ինքնակարգավորումը ակտիվացնելու ուղղությամբ, որպեսզի խնդիրները ցցուն չլինեն ու վնաս չհասցնեն, իսկ մյուս կողմից` օրենսդրությունը լիարժեք հնարավորություն տալիս է, եթե այս կամ այն պաշտոնյան վիրավորվում է արտահայտությունից, դատի տվեք, քաղաքացիաիրավական ճանապարհով փորձեք լուծում տալ, այլ ոչ նման կոշտ, էլ չեմ ասում ԱԱԾ ներգրավելու միջոցով»:

Սա բանավոր հանձնարարական էր, որի հիմքում չկային օրենսդրական հստակ ձևակերպումներ, իսկ այն իրականացնելու դեպքում առողջ քննադատությունը ևս տուժելու է ապատեղեկատվության կողքին:

«Թացը չորին է խառնվելու, և առողջ քննադատությունը, որն ուղղվում է կառավարությանը և գուցե կարող է այնքան էլ հաճո չլինել, շատ հնարավոր է, որ խառնվի իսկապես աղբին, որը հեղեղել է սոցցանցերը: Երկրորդ ամենամեծ վտանգը ինքնագրաքննության ձևավորումն է, երբ քաղաքացին, լրագրողը, վտանգ է տեսնում, որ եթե այս կամ այն գրառումը անի, կարող է գործ ունենալ ԱԱԾ-ի հետ»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

23:29 01.08.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

23:17 01.08.2025

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

Օգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...

BACK_TO_TOP