Վաշինգտոնը կարող է Իրանի ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Վաշինգտոնը կարող է Իրանի ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել

13:15 08.04.2019

Վաշինգտոնը պատրաստվում է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն» ավելացնել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկին: Այս մասին հայտնում է Deutsche Welle պարբերականը: Իրանը հայտարարել է, որ նման քայլը կարող է աղետալի հետևանքներ ունենալ:

Եթե Թրամփի վարչակազմն իսկապես իրականություն դարձնի այս լուրերը, ապա դա կլինի առաջին դեպքը, երբ օտարերկրյա պետության ռազմական կառույցն «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպության» որակում կստանա: Այս քայլը կարող է բարդացնել ԱՄՆ-ի հարաբերությունները Մերձավոր Արևելքում, հատկապես Իրաքում և Լիբանանում գործող այլ կառույցների հետ, որոնք կապեր ունեն «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հետ:

Ի պատասխան արևմտյան մամուլում տարածված լուրերի՝ Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը թվիթերյան գրառմամբ ԱՄՆ-ին նախազգուշացրել է հերթական աղետի մասին:

«Նեթանյահուի կողմնակիցները, ովքեր վաղուց քարոզչություն էին անում, որպեսզի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» ճանաչվի օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն, լիովին հասկանում են դրա հետևանքները տարածաշրջանում ամերիկյան ուժերի համար: Ըստ էության, նրանք ցանկանում են ԱՄՆ-ին քաշել ճահճի մեջ: Դոնալդ Թրամփը պետք է միամիտ չգտնվի և չներքաշվի ԱՄՆ-ի համար հերթական աղետի մեջ», – գրել է Զարիֆը:

Իրանի խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունն էլ հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Իրանն ԱՄՆ-ի դեմ պատասխան գործողություններ կձեռնարկի, եթե «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» համարվի ահաբեկչական կառույց:

«Ամերիկայի ղեկավարները, ովքեր մերձավորարևելյան տարածաշրջանում ահաբեկիչների ստեղծողն ու աջակիցն են, կզղջան այս անտեղի և հիմար արարքի համար»,- մեջբերում է պարբերականը հայտարարությունից:

Ներկայում ԱՄՆ-ն աշխարհում գործող մոտ 60 խմբավորումների համարում է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններ, սակայն դրանցից ոչ մեկը պետական ռազմական կառույց չէ: Այս որակումը նշանակում է, որ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն, իսկ ամերիկացիները չեն կարողանա որևէ կերպ առնչություն ունենալ կորպուսի հետ:

Քննադատները նախազգուշացնում են, որ ԱՄՆ-ի այս որոշումը կբարդացնի ամերիկյան զինուժի և դիվանագիտական անձնակազմի աշխատանքը, քանի որ կսահմանափակի շփումը, օրինակ՝ Իրաքի և Լիբանանի իշխանությունների հետ, որոնք սերտ հարաբերություններ ունեն «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հետ:

Ամերիկացի պաշտոնյաներին արդեն արգելված է առնչություն ունենալ պահապանների կորպուսի հետ սերտ կապեր ունեցող «Հըզբոլլահ» շարժման անդամների հետ: Վերջինիս Վաշինգտոնը համարում է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն:
Այս քայլի քննադատները նաև նախազգուշացնում են, որ Իրանի կողմից համարժեք պատասխանը կարող է թիրախավորել դեսպանատները և հյուպատոսարանները և բացասաբար ազդել ԱՄՆ-ի շահերի վրա:

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» ստեղծվել է 1979 թ.` Իրանում տեղի ունեցած Իսլամական հեղափոխությունից հետո: Այն երկրի անվտանգության ամենահզոր կառույցն է և մեծ ազդեցություն ունի Իրանի տնտեսական և քաղաքական համակարգի վրա: Շուրջ 120 հազար անդամ ունեցող «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» ուղղակիորեն գտնվում է երկրի հոգևոր առաջնորդի ենթակայության տակ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP