12:04 09.04.2019
Աշխարհում ձևավորվել է մի շարժում, որը տարեցտարի ընդլայնում է իր աշխարհագրությունը և պայքարում է ջրային պատնեշների դեմ: Շարժումը կրում է Աշխարհի գետերը անունը, իսկ արդեն 22-րդ տարին նշվող միջոցառումը, որն իրականացնում են այս շարժման մասնակիցները աշխարհի տարբեր ծայրերից, հայտնի է որպես Գետերի համար գործողությունների միջազգային օր: Այն նշվում է մարտի 14-ին, որի ժամանակ աշխարհի տարբեր համայնքներ բարձրացնում են իրենց ձայնը հանուն գետերի պաշտպանության և կարևորում իրենց ձայնի լսելի լինելը: Մասնավորապես 2019թ.-ին այս կարևոր օրը բարձրաձայնվեց նաև կանանց դերը գետերի պաշտպանության գործում, քանի որ աշխարհի շատ վայրերում հաճախ հենց կանայք են գետերի հետ անմիջական շփման մեջ՝ իրենց առօրյա գործունեության՝ գյուղատնտեսության, հողագործության հետևանքով, սակայն գետերի շուրջ որոշումների կայացման գործում նրանք միշտ չէ, որ ներկայացված են: Ուստի «Աշխարհի գետերը» շարժումը պայքարում է նաև ջրային պաշարների և գետերի պաշտպանության գործում կին առաջնորդներին առաջ մղելով: Այս տարի 35 պետություններում մոտ 50 միջոցառում իրականացվեց գետերի պահպանության տեղական խմբերի, ակտիվիստների, ուսանողների, արվեստագետների, ակադեմիկոսների կողմից:
Օրինակ, Մյանմարում այս տարի առաջին անգամ քաղաքացիական հասարակության 300 ներկայացուցիչներ հավաքվել էին պաշտպանելու ազատ հոսող Այեյարվադի գետը և դեմ արտահայտվելու ծրագրվող հիդրոէլեկտրոկայանի դեմ: Պանամայում արդեն 15 տարի շարունակվում է Ռիո Կոբրե գետի պաշտպանությունը: Մարտի 14-ին էլ համայնքի ներկայացուցիչները կազմակերպել էին տոնավաճառ, ուր մթերքների, փորձի փոխանակություն էին իրականացնում, զրուցում էին մաքուր գյուղատնտեսության և ջրային պաշարների պահպանության մասին: Ֆիլիպիններում բնիկները ցույց էին կազմակերպել չինական դեսպանատան մոտ՝ իրենց պատմական հողերում գետերի վրա վերջինիս կողմից ֆինանսավորվող մեծ պատնեշների դեմ: Մի շարք այլ երկրներում անցկացվեցին գետաբերանների մաքրման գործողություններ, հավաքներ, մրցումներ և այլն՝ ամենն ուղղված գետերի պաշտպանությանը և իրազեկվածության բարձրացմանը:
Կարևոր է նշել նաև, որ աշխարհի մի շարք վայրերում բացի ծրագրվող պատնեշների դեմ բողոքներից, զարկ է տրվել հին պատնեշների քանդման գործողություններին: Այս ասպարեզում առաջատար դիրքերում է ԱՄՆ-ն, ուր գետերի վրա կա մոտ 74 հազար պատնեշ, մեծ մասը փոքր (այլ թվերի համաձայն՝ 90 հազար): Ակտիվ քաղաքացիները սկսել են այս պատնեշների քանդման արշավ, և արդեն իսկ հարյուրավոր փոքր և միջին մեծության պատնեշներ քանդվել են: Անգամ Քաղաքացիական ճարտարագետների ամերիկյան խումբը հրապարակել է պատնեշների քանդման համար տեխնիկական ուղեցույց:
Glines Canyon Dam Removal in the USA
Եվ ահա միայն 2017թ.-ին ԱՄՆ-ում մոտ 86 պատնեշ են քանդել, իսկ վերջին տարիներին ընդհանուր այս թիվը կազմել է մոտ 1300-ը: Հանրության կողմից ավելի շատ պատնեշներ քանդելու պահանջ կա: Ծրագրվում է չորս պատնեշներ քանդել Քլամաթ գետի վրա, որն անցնում է Օրեգոնի և Կալիֆոռնիայի միջով: Քանդման գործողությունները կարող են սկսվել 2020թ.-ին և կարող են վերականգնել 480 կմ սաղմոն ձկնատեսակի բնակատեղի: Այլուր ևս նման ծրագրեր կան, ինչպես օրինակ Միդլ Ֆորք Նուքսեք գետի վրայի պատնեշը Վաշինգթոն նահանգում, ինչը նույնպես թույլ կտա վերականգնել սաղմոնի և այլ ձկնատեսակների բնակատեղին:
Մեկ այլ վայրում՝ Էստոնիայում ևս, Պառնու գետի վրայից կվերանա 151 մետրանոց պատնեշը, որի կառուցումը ոչ միայն խաթարել էր սաղմոնի միգրացիոն ուղին, այլև կառուցվել էր՝ խախտելով բնակատեղիների պահպանման և պաշտպանման մասին Էստոնիայի պետական ծրագիրը: Բացի այս պատնեշից, ծրագրվում է վերացնել լրացուցիչ 9-10 պատնեշներ նույն գետի վրա, ինչը թույլ կտա վերականգնել գետի 3300 կմ ազատ հոսքը: Այս աշխատանքները, ինչպես նաև միջավայրի վերականգնմանն ուղղված աշխատանքները կարժենան մոտ 15 միլիոն եվրո, ուստի պետությունից բացի, Եվրոմիությունը ևս ֆինանսապես աջակցում է Եվրոպայի պատմության մեջ գետի ամենամասշտաբային վերականգնողական աշխատանքներին:
Pärnu River Dam Removal in Estonia
Հաշվարկված է, որ պատնեշների միջին տարիքը մոտ 50 տարի է, ինչը նշանակում է, որ օրինակ ԱՄՆ-ում արդեն 2020թ-ին առկա պատնեշների 70 տոկոսը 50 տարեկանից մեծ կլինեն: Աշխարհում մոտ 5000 մեծ պատնեշ 50 տարեկանից մեծ է, և այս թիվը արագ մեծանում է: Ավելին. հին պատնեշների շարունակական սպասարկումը բավականին թանկ է նստում հարկատուների վրա, անգամ ավելի շատ, քան այդ պատնեշների քանդելը (օրինակ ԱՄՆ-ում մոտ 45 միլիարդ դոլար):
Ըստ Օնտարիո Հիդրոյի ուսումնասիրության` օրինակ Հյուսիսային Ամերիկայում հիդրոէլեկտրոկայանների համար կառուցված պատնեշների սպասարկման գինը 25-35 տարի ծառայելուց հետո կտրուկ աճում է վերականգնողական աշխատանքների հետևանքով: Իսկ երբ սպասարկման ծախսերը սկսում են էլեկտրաէներգիայի վաճառքից ստացած եկամուտներից աճել, որպես կանոն սեփականատերերը լքում են դրանք: Ուստի կրկին հարկատուների գումարներով անհրաժեշտություն է լինում վերացնել այդ պատնեշները:
Այնուամենայնիվ, կարևորն այն է, որ նկատվում է մտածելակերպի դանդաղ փոփոխություն. վերանում է մտածելակերպը, թե գետերը պետք է կառավարել. ավելանում է ազատ հոսող գետերի առավելությունների գիտակցումը:
Իսկ որո՞նք են այդ առավելությունները և ինչպիսի՞ վնասներ կան գետերի վրա կառուցված պատնեշներից:
Կարևոր է նշել նաև մարդկային մի սխալ, որը թույլ են տալիս պատնեշներ կառուցելիս: Որպես կանոն կառուցելիս հաշվարկվում են միայն օգուտները, որոնք կլինեն կառուցելուց հետո՝ հոսանքի արտադրության կամ ոռոգվող տարածքների առումով, սակայն պանեշների պատճառած սոցիալ-բնապահպանական և մշակութային վնասները լիարժեքորեն չեն հաշվարկվում, քանի որ այդ դեպքում վնասները շատ ավելի կլինեին և միգուցե պատնեշները չկառուցվեին: Չեն հաշվարկվում նաև գործածությունից դուրս գալուց հետո պատնեշների քանդման աշխատանքների ծախսերը, ինչի դեպքում ևս միգուցե դրանք չկառուցվեին:
Retuerta Dam Removal in Spain
Վերջապես անգամ փոքր մասշտաբի պատնեշը վերանորոգելու համար երեք անգամ ավել գումար կարող է պահանջվել, քան այն քանդելը, ինչն էլ պատճառ է դարձել, որ այսօր աշխարհի շատ վայրերում կամ պայքարեն նորերի կառուցման դեմ, կամ հների քանդելով զբաղվեն: Հատկապես, որ բազմաթիվ քանդած պատնեշների օրինակները ցույց են տալիս, որ գետերը սպասվածից ավելի արագ են վերականգնվում:
Ինչ վերաբերում է Հայաստանին
ՀՀ-ում կա 80-ից ավել կառուցված ջրամբար (քարտեզն այստեղ), և չնայած դրան՝ յուրաքանչյուր տարի Սևանա լիճը հայտնվում է ճնշման տակ ոռոգման համար բացթողնված ջրի արդյունքում: Պատճառներից են ջրամբարների մաշվածության և ջրի կորուստները, ինչը նախևառաջ ջրային ոլորտի վատ կառավարման հետևանք է: Վատ կառավարման հետևանքով է նաև, որ հատկապես վերջին տարիներին բազմաթիվ մեծ և փոքր գետերի վրա հայտնվեցին պատնեշներ էլեկտրաէներգիա ստանալու համար (ՓՀԷԿ-եր), մոտ 173-ը (ըստ 2016թ-ի, իսկ ըստ 2019-ի՝ արդեն 187, և լրացուցիչ 33-ը ունեն թույլտվություն), որոնք ունեն միջինում 15 տարվա գործունեության թույլտվություն:
Անգամ որոշ գետերի վրա կառուցված են մի քանի հէկ-եր, ինչպես օրինակ Եղեգիսի վրա 11-ը: Նման մարդկային գործունեությունը հանգեցրել է լուրջ բնապահպանական, ինչպես նաև սոցիալ-տնտեսական խնդիրների: Եվ չնայած նման վնասներին, Հայաստանում և այլուր (ինչպես օրինակ Ալբանիայում, Մակեդոնիայում) շարունակվում են ներդրումներ անել ոչ միայն տեղական, այլև եվրոպական բանկերը: Այնուամենայնիվ, հաշվի առնելով վերջին շրջանում ՓՀԷԿ-երի դեմ տեղացիների բողոքները, միգուցե կարելի է հուսալ, որ Հայաստանում ևս գետերը մի օր կազատագրվեն պատնեշներից, իսկ աշխարհի այլ երկրների օրինակներից դաս քաղելով՝ հնարավոր կլինի ճիշտ քաղաքականություն մշակել և հնարավորինս քիչ միջամտումներով, այնուամենայնիվ, բնության հետ ներդաշնակ ապրել:
14:43 03.08.2025
Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղումԱմերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...
14:26 03.08.2025
Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամՈւկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...
13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...
13:23 03.08.2025
Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...
13:06 03.08.2025
Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբումԹենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...