14:03 09.04.2019
Այսօր «Հայաստանի անտառային էկոհամակարգի խախտումների վերաբերյալ» գործով հրավիրված բնապահպանական դատավարության ժամանակ հայցվոր, Համահայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Անի Խաչատրյանը լրագրողներին ասել է, որ իրենք մոնիթորինգներ են իրականացրել հանրապետության անտառտնտեսություններից շատերում և բազմաթիվ խախտումներ արձանագրել:
SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե կա՞ր արդյոք ապօրինի ծառահատումների ընդհանուր թիվ.
«Ես կարող եմ ասել մեր տվյալները: 2015-2016 թվականներին կամավորներով տարբեր տարածքներ գնացինք: Մենք ամբողջ անտառները չենք նայել, բայց միայն մեր տվյալներով՝ այդ ընթացքում 3000-ից ավելի ապօրինի ծառահատում է եղել, էն դեպքում, երբ մենք մի խմբով, մեկ անտառտնտեսությունում գտնում էինք ապօրինի հատված այնքան ծառ, ինչքան այդ տարի ամբողջ «Հայանտառ» ՊՈԱԿ-ն ամբողջ Հայաստանի տարածքով մեկ տարվա ընթացքում էր հայտնաբերում»,- ասել է Խաչատրյանը:
Ըստ Համահայկական բնապահպանական ճակատի ներկայացուցչի՝ պետական մակարդակներում խնդրի լուծման ուղղությամբ զգալի առաջընթաց դեռ չեն նկատել, հույս ունեն, որ այդպես չի շարունակվի: Այն, ինչ տեսել են այցերի ժամանակ, խոսում է հսկայական կորուստների մասին:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության անտառային պետական ֆոնդը 1993 թվականի հաշվառման արդյունքներով կազմում էր երկրի տարածքի 11.2 % –ը՝ մոտ 460 հազար հա, որից 334,1 հազար հա-ն անտառածածկ տարածքներն են, այդ թվում՝ մոտ 50 հազար հա-ն` արհեստական անտառները: Համաձայն 2011 թվականին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Հայաստանում կենսաբազմազանության ինտեգրված կառավարում» ծրագրի կողմից հեռահար զոնդավորման մեթոդով ստացված տվյալների` Հայաստանի անտառածածկի մակերեսը կազմում է 332.333 հեկտար կամ երկրի ընդհանուր տարածքի շուրջ 11.17%-ը:
«Պետք է լուրջ վիճակագրություն, պետք է լուրջ մոնիթորինգներ անել ու պարզել, թե ինչ վիճակ է հիմա, ու ըստ դրա՝ համապատասխան միջոցառումներ ձեռնարկել, քանի դեռ չենք հասել նրան, որ անդառնալի հետևանքներ ունենանք: Աղետի առաջ կկանգնեք, որովհետև անտառն ինքը միայն հումք չէ, միայն որպես ծառ դիտելով՝ շատ լուրջ վտանգի առաջ ենք կանգնում, որովհետև տեղացիներն են օգտվում անտառից, այն ջուր ստեղծելու ռեսուրս է, սողանքներից է պաշտպանում և այլն»,- հավելել է Խաչատրյանը:
Մանրամասները` տեսանյութում:
19:05 02.08.2025
Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստՀայկ Մուսախանյանը համալրել է ԲԱՏԷ-ի կազմը։ Այս մասին հայտնում է բելառուսական ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերը կնքել են կես տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2026 թվականի հունվարի 1-ին: 27-ամյա Մուսախանյանը 2025 թվականի հունվարին միացել էր «Ալաշկերտին», որի կազմում մասնակցել է 12 հանդիպման: Նոր թիմում Հայկ Մուսախանյանը կխաղա «6» համարի մարզաշապիկով: ...
18:58 02.08.2025
ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիանՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ չի զինաթափվի քանի դեռ իսրայելական օկուպացիան շարունակվում է և պաղեստինցի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնված չեն։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ կապված «որոշ լրատվամիջոցների կողմից ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆին հղում անելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու պատրաստակամության մասին հաղորդագրությունների» հետ։ «Մենք կրկին […] ...
18:47 02.08.2025
Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համարՈւկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...
18:36 02.08.2025
Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համարԱրման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը նշել է, թե ով իդեալական մրցակից կլինի UFC-ի առաջատար հայ մարտիկի համար, հաղորդում է Sport24-ը: «Իդեալական մրցակիցը կամ Ջասթին Գեյջին է, կամ Փեդի Փիմբլեթը։ Բայց նրանք երկուսն էլ հրապարակավ հայտարարել են, որ չեն ցանկանում մենամարտել Արմանի հետ, ինչպես Տոպուրիան։ Սա շատ բան է ասում։ Նրանք հասկանում են Արմանի մակարդակը, հասկանում […] ...
18:28 02.08.2025
Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկաԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...
18:17 02.08.2025
Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայիԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...