13:42 09.04.2019
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի աշխատանքը չպետք է քաղաքականացվի, նա պետք է հնարավորություն ունենա այցելել բոլոր տարածքներ: Այս մասին ԵԽԽՎ-ում նշել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն ի պատասխան ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հարցին:
«Ի՞նչ եք կարծում, Եվրոպայի խորհուրդը կարո՞ղ է ապահովել հակամարտությունների գոտիներում ապրող մարդկանց իրավունքների պաշտպանությունը: Այս հարցն արդեն երկար տարիներ օրակարգում է, սակայն առանց շոշափելի արդյունքների: Կարծում եք, դա կարո՞ղ է օգնել գործընթացին»,- «Արմենպրես»–ի հաղորդմամբ` նշել է Ռուբեն Ռուբինյանը:
Դունյա Միյատովիչի խոսքերով՝ կոնֆլիկտային գոտում կամ, այսպես կոչված, «գորշ գոտիներում» բնակվող մարդիկ նույնպես պետք է դիտարկվեն որպես այս կազմակերպության մաս:
«Իմ տեսակետն այս հարցում շատ պարզ է: Մարդու իրավունքների հանձնակատարը պետք է հնարավորություն ունենա այցելել Եվրոպայի խորհրդի ցանկացած տարածք: Բայց իրականությունն այլ է, և դա տեղի չի ունենում: Այդուհանդերձ,ես փորձում եմ, ես ձգտում եմ հասնել մուտքի հնարավորության բոլոր այդ տարածքներում, որպեսզի զբաղվեմ իրավապաշտպան գործունեությամբ: Պետք է նաև ընդգծել, որ հանձնակատարի աշխատանքը չպետք է քաղաքականացված լինի: Հանձնակատարի դերն այն չէ, որ ճանաչի տարածքներ կամ ներքաշվի քաղաքական երկխոսության մեջ՝ ուղղված հակամարտության լուծմանը, այլ պետք է կարողանա հասնել այն մարդկանց, ովքեր նույնպես Եվրոպայի խորհրդի ընտանիքի անդամ են: Ես վստահ եմ, որ նրանք իրենց զգում են մոռացված, իրենց զգում են այնպես, կարծես, ոչ ոք հոգ չի տանում իրենց մասին: Ինչպե՞ս դա անել: Դա այն է, ինչ ես նշել եմ իմ ներածական ելույթում: Ես դա ինքնուրույն չեմ կարող անել, ես ձեր օգնության կարիքն ունեմ, ինձ անհրաժեշտ է կառավարությունների աջակցությունը, որ հնարավորություն ունենամ հասնել այդ տարածքներ»,- նշել է Դունյա Միյատովիչը:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...