14:35 09.04.2019
Ինչպես հայտնի է, այսօր բնապահպանական հերթական դատավարությունն է հրավիրվել «Հայաստանի անտառային էկոհամակարգի խախտումների վերաբերյալ» գործով: Նախաձեռնող կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ դժվար է հստակ ասել, թե որքան է ՀՀ անտառածածկը։
«Մենք ունենք կառավարության տարբեր որոշումներ, որոնցով փոխվել է անտառային հողերի կարգավիճակը՝ էներգետիկ նպատակներով, հանքարդյունաբերության և այլն, և այլն: Էդ կրճատումը չի արտացոլվել «Հայանտառ»-ի ցուցանիշների վրա, այսինքն՝ անտառային ֆոնդը, ինչպես եղել է 11.3 տոկոս, այնպես էլ մնացել է»,- ասել է Զարաֆյանը՝ հավելելով, որ փորձագիտական տվյալներն ավելի ցածր ցուցանիշների մասին են նշում՝ մինչև անգամ 6 տոկոս, այսինքն՝ խոսքը կրկնակիից ավելի կրճատման մասին է:
Զարաֆյանն անդրադարձել է նաև «Երևանի անտառտնտեսության» լուծարմանն ու հիշեցրել, որ գումարներ են տրամադրվել անտառվերականգնման համար, սակայն դրանք նպատակին չեն ծառայել:
«Ես ուզում եմ նշել նաև Ծաղկաձորի դեպքը: Որոշում է եղել հողերի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ, մենք հիմա տեսնում ենք, որ Ծաղկաձորում անտառի փոխարեն միայն շենքեր են, հյուրանոցնե և այլն, և այլն: Դա անօրինական գործարք է, և մենք փորձում ենք այս դատավարության վճռով ստիպել պատկան մարմիններին, որպեսզի նրանք բացահայտեն այդ հանցագործությունները: Բոլոր գործարքները եղել են պաշտոնական ստորագրություններով, և ոչ ոք պատիժ դեռ չի կրել»,- հավելել է Զարաֆյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
12:14 02.08.2025
Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարություններիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...