Հասարակական նախաձեռնությունը պատգամավոր Մարիա Կարապետյանից պահանջում է հրաժարվել մանդատից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Հասարակական նախաձեռնությունը պատգամավոր Մարիա Կարապետյանից պահանջում է հրաժարվել մանդատից

17:22 09.04.2019

Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը հայտարարություն է հրապարակել՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանից պահանջելով հրաժարվել պատգամավորական մանդատից:

Հայտարարության մեջ ասված է.

«Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը սույնով հայտարարում է, որ 2019թ. ապրիլի 8-ին՝ ժամը 12:00-18:00-ն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի այգու փակ դարպասների դիմաց անցկացրել է բողոքի ակցիա, ընդդեմ Ազգային ժողովի դահլիճում` ապրիլի 5-ին տրանսգենդերների ելույթին:

«Կամքի» նախաձեռնող խմբի անդամներին դրսում հանդիպեցին «Քաղաքացիական պայմանագիր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչները` միմյանց վրա բարդելով ԱԺ-ում տեղի ունեցած աններելի արարքի պատասխանատվությունը:

Բայց, ահա, այսօր առավոտյան, ԲՀԿ պատգամավոր, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել, որտեղ անքննելի ապացույցներ է բերում, ըստ որոնց` դեպքի ամբողջ պատասխանատվությունը ընկնում է ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ուսերին:

Բացի դրանից՝ Մ. Կարապետյանը ՀՀ ԱԺ դահլիճում բացահայտ ստել է և փորձ արել տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը կապել Նաիրա Զոհրաբյանի անվան հետ:

«Կամքն» արդեն հայտարարել է, որ հայկական ընտանիքի, հայ մոր ու մանկան իրավունքների նկատմամբ կազմակերպվող ոտնձգություններից արդեն լցվել է մեր ավանդապաշտ ժողովրդի համբերության բաժակը:

Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության 16-րդ և 18-րդ հոդվածների` պահանջում ենք, որ.

ա. ՀՀ ԱԺ-ում անհապաղ շրջանառության մեջ դնել, քննարկել և ընդունել մեր կողմից ներկայացվող «Երեխայի իրավունքների մասին ՀՀ 1996թ. մայիսի 29-ի» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որը միտված է ՀՀ-ում արգելել արատավոր երևույթների քարոզումը:

բ. ՀՀ ԱԺ-ի նախագահ Արարատ Միրզոյանը ձեռնարկի միջոցառումներ` նման խայտառակություններից ԱԺ-ն զերծ պահելու համար և այդ միջոցառումների մասին հրապարակավ տեղեկացնել հայ հանրությանը:

գ. ՀՀ ԱԺ-ին և համայն հայությանը ստելու համար՝ Մարիա Կարապետյանը հրաժարվի պատգամավորական մանդատից:

Հանուն ավանդական հայ ընտանիքի արժեքների` մեր պայքարը մտնում է նոր փուլ, սակայն, կոչ ենք ուղղում բոլորին զերծ մնալ ներքաղաքական շահարկումներից, քաղաքական իրավիճակն ապակայունացնելուց ու հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը վիրավորելուց: Սա պայքար է հանուն խաղաղ ու համերաշխ Հայաստանի, ժողովրդավարության և համայն հայության ավանդական իրավունքների»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

20:14 01.08.2025

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...

SHANTNEWS

20:00 01.08.2025

SHANTNEWS

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

19:54 01.08.2025

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

19:46 01.08.2025

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։  Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...

Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքին

19:34 01.08.2025

Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքին

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձ՝ Կադաստրի կոմիտեի՝ ք.Երևան, Արամի 32 հասցեում գտնվող՝ (նախկին «Մանկական աշխարհ») կառուցապատման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 25-ի վճռով բավարարվել է […] ...

Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

19:21 01.08.2025

Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […] ...

BACK_TO_TOP