ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը «քաղբանտարկյալների» թեմայով քննարկման ժամանակ խոսել է ԼՂ հարցից և հակահարված ստացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը «քաղբանտարկյալների» թեմայով քննարկման ժամանակ խոսել է ԼՂ հարցից և հակահարված ստացել

19:42 09.04.2019

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի շրջանակում այսօր հանրային լսում է կազմակերպվել Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի առնչությամբ, որին ներկա են եղել ադրբեջանցի իրավապաշտպաններ. վերջիններս բարձրաձայնել են Ադրբեջանում քաղբանտարկյալների նկատմամբ իրականացվող ճնշումների մասին:

SHANTNEWS.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Տաթև Հայրապետյանը տեղեկացրեց, որ դա համատեղ հանրային լսում էր՝ Իրավական հարցերի, Մարդու իրավունքների և Մոնիթորինգային հանձնաժողովի: Հանրային լսմանը ներկա են եղել ադրբեջանցի հայտնի իրավապաշտպաններ Լեյլա Յունուսը, Ռասուլ Ջաֆարովը, սկայպով միացել է նաև Իլգար Մամեդովը, որն անցյալ տարվա օգոստոսին է ազատ արձակվել:

Հարցին՝ ինչո՞ւ են հրավիրվել ադրբեջանցի իրապաշտպանները, ո՞ւմ նախաձեռնությամբ, Հայրապետյանը պատասխանեց.

«Քանի որ զեկույց են պատրաստում Ադրբեջանում քաղբանտարկյալների թեմայով, դրա հետ կապված՝ հրավիրել էին նախկին քաղբանտարկյալներին: Նրանք խոսում էին՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի հետ կապված, հիմնականում, թե ինչ պատճառներով են ձերբակալում, ինչ կտտանքների են ենթարկվում, ինչպես են նրանցից ոմանք սպանվում և այլն»:

Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչը հայտնեց, որ ադրբեջանցի իրավապաշտպանների ելույթներին արձագանքել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը՝ Սեմիդ Սեիդովը:

«Նա փոքր-ինչ վրդովված ելույթ ունեցավ և, չգիտես ինչու, որոշեց կրկին խոսել Ղարաբաղյան հակամարտությունից, որն անհարմար իրավիճակ ստեղծեց իր համար: Ի պատասխան՝ մեր պատվիրակությունից պարոն Վարդանյանն արձագանքեց, որ չի կարելի շարունակ ամեն ինչին արձագանքել նույն կերպ՝ Ղարաբաղյան հակամարտության թեմայով, այստեղ կոնկրետ խնդիր է շոշափվում ու լավ կլինի՝ խոսեն խնդրի մասին, ոչ թե հակամարտության:

Նաև արձագանքեց Լեյլա Յունուսը` նշելով, որ Ադրբեջանում բռնապետությունը կարողանում է շարունակել դիրքերը պահել՝ օգտագործելով հակամարտությունը և փնտրելով արտաքին թշնամիներ»,- ասաց Հայրապետյանը:

Ավելի վաղ հայտնել էինք` ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ  Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում տեղեկացրել է, որ այսօր ԵԽԽՎ-ում քննարկվել է Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների հարցը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

23:29 01.08.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

23:17 01.08.2025

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

Օգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «Howo» բեռնատարը և «Volkswagen Golf»-ը․ կա վիրավոր

23:03 01.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «Howo» բեռնատարը և «Volkswagen Golf»-ը․ կա վիրավոր

Օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18։10-ի Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ 39-ամյա Մերուժ Ն․-ի վարած «Howo» մակնիշի բեռնատարը և 66-ամյա Տիգրան Հ․-ի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Շենգավիթ» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Արագածոտնի […] ...

Կամչատկայում 1 ժամվա ընթացքում տեղի է ունեցել 5 մագնիտուդից բարձր երեք երկրաշարժ

22:50 01.08.2025

Կամչատկայում 1 ժամվա ընթացքում տեղի է ունեցել 5 մագնիտուդից բարձր երեք երկրաշարժ

Կամչատկայի թերակղզու ափերի մոտ՝ UTC-ի ժամանակով ժամը 16:33-ից մինչև 17:39-ը (Մոսկվայի ժամանակով ժամը 19:33-ից մինչև 20:39-ը) տեղի է ունեցել երեք երկրաշարժ՝ 5.0, 5.8, 5.2 և 5.2 մագնիտուդով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 187 կմ հեռավորության վրա, երկրորդը՝ 238 կմ, երրորդը՝ 218 կմ։ […] ...

Շիրակի մարզում 43-ամյա վարորդը «Mercedes»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ կա վիրավոր

22:39 01.08.2025

Շիրակի մարզում 43-ամյա վարորդը «Mercedes»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ կա վիրավոր

Օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Երևան – Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 98 կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 43-ամյա Մեխակ Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Մեխակ Մ․-ն տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ […] ...

Ադրբեջանական լոբբիի առաջնորդ, Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դաթին կնստի ամբաստանյալի աթոռին․ ինչո՞ւմ է նա մեղադրվում

22:25 01.08.2025

Ադրբեջանական լոբբիի առաջնորդ, Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դաթին կնստի ամբաստանյալի աթոռին․ ինչո՞ւմ է նա մեղադրվում

Քննչական մարմինը դատարան է փոխանցել Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դաթիի դեմ հարուցված քրեական գործը: Դաթին, ով Ֆրանսիայում ադրբեջանական լոբիի առաջնորդներից մեկն է համարվում, մեղադրվում է կաշառքներ ստանալու մեջ: Ինչո՞ւմ է նա մեղադրվում: Ինչպե՞ս է վերաբերվում այս ամենին Մակրոնը: Ինչո՞ւմ է դրսևորվել Ռաշիդա Դաթիի անօրինական կաշկանդվածությունը Ադրբեջանից: Այս հարցերին է «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել Արտյոմ Երկանյանը։ Հարցազրույցն […] ...

BACK_TO_TOP